TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+12.09 oC

ՆԱՏՕ

Սպասում ենք Վրաստանը ՆԱՏՕ ընդունելու օրվան. ԱՄՆ պետքարտուղարություն

15:58 21.09.2018

Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Վրաստանին ինքնիշխանության, անկախության, միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության, ինչպես նաև օրենքի իշխանության ամրապնդման հարցերում։ Վրաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը։ Խոսնակը հիշեցրել է իրենց միասնական դիրքորոշումը ռուս-վրացական պատերազմի մասին, այն է՝ Ռուսաստանը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը։ Սրանից հետ […]

̰
Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ. Բախտաձե

14:28 21.09.2018

Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ անդրադառնալով նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլի հայտարարությանը: Վրաստանի վարչապետը նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ու ինքն այդ հարցի շուրջ նույն տեսակետն ունեն: «Վրացական երազանքի» համար միջազգային գլխավոր երկու առաջնահերթություն կա՝  Վրաստանը պարտադիր պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ: […]

̰
Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից․ ՆԱՏՕ-ի փոխքարտուղար

11:58 20.09.2018

«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման դիրքերից։ Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների որոնման հարցում»,– Բաքվում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյուլլերը։ Ադրբեջանական մամուլը մեջբերում է նաև նրա խոսքերը տարածքային ամբողջականության մասին, քանի որ Բաքվում […]

̰
ՌԴ-ի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն Խարտիայի 5-րդ հոդվածը կկիրառի. Ստոլտենբերգ

19:21 17.09.2018

Ռուսաստանի կողմից կիբերհարձակման դեպքում ՆԱՏՕ-ն, հնարավոր է՝ Խարտիայի 5-րդ հոդվածը գործի դնի: Այս մասին Axios լրատվական պորտալի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Դա կախված է կիբերհարձակման բնույթից: Կարևոր է մեր հստակ դիրքորոշումը, որ անհրաժեշտության դեպքում մենք կգործարկենք 5-րդ հոդվածը, ինչպես նաև կամրապնդենք կիբերպաշտպանությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքերով՝ դաշինքը […]

̰
ՆԱՏՕ-ի նավերը մոտեցել են Սիրիայի ափերին

07:26 17.09.2018

ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ռազմածովային խմբի ռազմանավերը ներկայում պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի արևելյան շրջանում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով արևմտյան ծովային ռեսուրսների տվյալներին։ Նիդերլանդների (HNLMS De Ruyter), Կանադայի (Ville de Quebeс) և Հունաստանի (Elli) ռազմածովային ուժերի հածանավերը պարեկում են Սիրիայի ափերից անմիջական հեռավորության վրա գտնվող շրջանում։ Ներկայում Միջերկրական ծովի ջրատարածքում են գտնվում ԱՄՆ […]

̰
ՆԱՏՕ-ն Վրաստանին օգնելու է անդամակցել կազմակերպությանը

16:26 15.09.2018

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերը գնահատվում են, և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է աջակցել Թբիլիսիին՝ կազմակերպությանն անդամակցությունը հնարավոր դարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Վրաստանը առաջընթաց է գրանցում, և մենք ողջունում ենք դա։ Մենք շարունակելու ենք աջակցել Վրաստանին, քանի դեռ երկիրը շարժվում է Եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ՝ ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը»,– նշել է Ստոլտենբերգը։ […]

̰
ՆԱՏՕ-ի կազմակերպած ֆորումում ՀՀ ՊՆ հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը

14:47 11.09.2018

Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից: Աշխատանքային խումբը մասնակցել է  հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար […]

̰
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit» միջազգային զորավարժությունները

08:56 03.09.2018

Վրաստանի «Սենակի» զորավարժարանում սեպտեմբերի 2-ին մեկնարկել են «Agile Spirit-2018» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների 237 զինծառայող: Հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողները: Վարժանքները կտևեն 10 օր։ «Agile Spirit» ամենամյա զորավարժություններն անցկացվում են Վրաստանում 2011 թվականից: Զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման […]

̰
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությունը նոր հրամանատար ունի

20:25 02.09.2018

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելության նոր հրամանատար է դարձել ամերիկացի գեներալ Սքոթ Միլլերը, ով համարվում է վճռական գործողությունների կողմնակից։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ջոն Նիքոլսոնին։ Ելույթ ունենալով Քաբուլում պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ՝ Միլլերը հայտարարել է, որ ստիպված է լինելու կոշտ որոշումներ ընդունել։ Միլլերը կարծում է, որ երկրում քաղաքական հաշտեցման նախադրյալներն ապահովելու համար անհրաժեշտ […]

̰
Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Agile Spirit բազմազգ զորավարժությունը

19:25 01.09.2018

Վրաստանի արևմուտքում՝ Սենակի քաղաքում, մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ 10 և գործընկեր երկրների տասնօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունները (Agile Spirit-2018): Նման զորավարժություններ անցկացվում են 2011 թվականից: Մասնակիցների թիվն անընդհատ ավելանում է: Նախորդ տարի զորավարժություններին մասնակցել են 7 երկրների զինվորներ: Հերթական զորավարժություններին Վրաստանից բացի մասնակցում են  ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Չեխիայի ԶՈՒ ներկայացուցիչներ: Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությունները համակարգում […]

̰
Առաջարկվել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանն անվանել Մակքեյնի պատվին

17:45 26.08.2018

Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսն առաջարկել է ՆԱՏՕ-ի նոր շտաբ-բնակարանն անվանել է՝ ի պատիվ կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Իլվեսը Մակքեյնին համարում է Էստոնիայի մեծ ընկերը՝ կապված երկրից խորհրդային զորքերի դուրսբերմանը և ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցությանն աջակցելու հետ։ Նրա խոսքով՝ 6 տարի կոմունիստների մոտ բանտարկված մնալուց հետո նա […]

̰
ՆԱՏՕ-ի ուժերը սխալմամբ հրթիռ են արձակել Էստոնիայում

21:16 08.08.2018

Իշխանությունները հրահանգել են հրթիռը կամ դրա մասերը գտնողներին անհապաղ ահազանգել հատուկ ծառայություններին:

̰
ՌԴ-ն ՆԱՏՕ-ին սպառնում է սարսափելի հակամարտությամբ, եթե Վրաստանը միանա դաշինքին

09:33 07.08.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցին,  հայտարարել է, որ այն  կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: «Դա կարող է հանգեցնել սարսափելի հակամարտության: Հասկանալի չէ, թե դա ինչի համար է պետք»,- ասել է նա «Կոմերսանտ FM» ռադիոկայանին տված հարցազրույցում։ ՌԴ վարչապետը նաև նշել է, որ 2008 թ. օգոստոսի զինված հակամարտությունը, որն սկսվել էր Ռուսաստանի՝ […]

̰
Աֆղանստանում մահապարտի հարձակումից ՆԱՏՕ-ի 3 զինծառայող է զոհվել

13:03 05.08.2018

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության 3 անդամ է  զոհվել երկրի արևելքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով առաքելության տարածած մամլո հաղորդագրությանը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ երկրի արևելքում աֆղանական զինված ուժերի հետ համատեղ պարեկություն իրականցնելիս։ Պայթյունի հետևանքով տուժել է առաքելության ևս մեկ զինծառայող՝ ԱՄՆ-ից, և աֆղանական […]

̰
Կոսովոյում մեկնարկել են ՆԱՏՕ-ի առաքելության վարժանքները

15:41 03.08.2018

ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոսովոյում և Մետոքիայում իրականացվող վարժանքներ անցկացնելու մասին: Առաքելության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «KFOR-ը Կոսովոյում անցկացնում է զինավարժանքներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևին համապատասխան՝ պատրաստակամության և օպերատիվ ներուժի պահպանման նպատակով և խաղաղությունը, անվտանգությունը և տեղաշարժման ազատությունը երաշխավորելու համար»: KFOR-ը իր ֆեյսբուքյան էջում […]

̰
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

14:23 30.07.2018

Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին. Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա: Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:

̰
Մաքքեյնը ՆԱՏՕ-ն Թրամփից «պաշտպանելու» միջոց է մտածել

07:55 30.07.2018

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել օրենսդրորեն արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկիրը դուրս բերել ՆԱՏՕ-ից։ T-online պորտալը հայտնում է, որ Մաքքեյնը խորհրդարանականներ Ջեք Ռիդի, Թիմ Քեյնի և Կորի Գարդների հետ սենատի դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որում ասվում է, որ ԱՄՆ-ը չի կարող դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից առանց օրենսդիրների հավանության։ Մաքքեյնի կարծիքով՝ Թրամփը վատ […]

̰
Վրաստան է ժամանել գերմանական ռազմական տեխնիկա՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար

18:35 28.07.2018

Վրաստանի ՊՆ մամլո ծառայության տեղեկությամբ՝ Վրաստան է ժամանել գերմանական ռազմական տեխնիկան, որը կմասնակցի ՆԱՏՕ-«Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին: Այս տարի Բունդեսվերը Վրաստան է ուղարկել հետևակի մարտական մեքենաներ և զրահամեքենաներ: Զինտեխնիկայի հետ միասին Վրաստան են ժամանել նաև զինծառայողներ՝զորավարժություններին մասնակցելու նպատակով: Գերմանական ռազմական տեխնիկան Փոթի է ժամանել Ռումինիայի Կոնստանտա նավահանգստից: Այստեղից էլ ռազմական տեխնիկան երկաթուղով տեղափոխել […]

̰
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին հրավիրել է «Միջազգային բանակային խաղերի»

14:23 27.07.2018

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին հրավիրել է «Միջազգային բանակային խաղերի», տեղեկացնում է ТАСС-ը: «Մենք ուղարկել ենք հրավեր ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին, սակայն կմասնակցի միայն Հունաստանը»,- ասել է գեներալ-լեյտենանտ Իվան Բուվալցևը: «Միջազգային բանակային խաղերը» տեղի կունենան հուլիսի 28-ից օգոստոսի 12-ը՝ Ռուսաստանի, Չինաստանի,  Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Հայաստանի տարածքում: Խաղի շրջանակներում տարբեր երկրների զինվորականները միմյանց դեմ կմրցեն և ցույց կտան […]

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարների շարքում 1-2 բռնապետ է գտել

12:20 27.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդների շրջանում կա մեկ կամ երկու բռնապետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Թրամփն այս հարցում համոզմունք է հայտնել՝ Իլինոյս նահանգում Պողպատի արտադրության գործարանում ելույթ ունենալիս: Թրամփն անդրադարձել է ՆԱՏՕ-ի՝ հուլիսի 11-12-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները համաձայնել են իրենց պաշտպանական ծախսերն […]

̰
Սենատորներն առաջարկել են կրճատել Թրամփի լիազորությունները՝ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը կանխելու համար

07:42 27.07.2018

Ամերիկացի 4 սենատորներ մշակել են օրինագիծ, որն ընդունվելու դեպքում թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի վերին պալատի նախնական հավանության։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Համաձայն օրինագծի՝ դաշինքից դուրս գալու համար նախագահը պետք է ստանա սենատում ձայների 2/3-ը։ Փաստաթուղթը ներկայացրել են միջազգային հարաբերություների հարցերով սենատի կոմիտեի անդամներ՝ հանրապետական […]

̰
Վրաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը նպաստում է ՌԴ-ի հարավային սահմանների կայունությանը. Մարգվելաշվիլի

16:56 20.07.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ արած հայտարարությունը: Նրա խոսքերով՝ պետք է ստեղծել դրական օրակարգ՝ հաշվի առնելով օգոստոսի 12-ի և փախստականների վերադարձի մասին համաձայնագրերը: «Վրաստանը նախկինի պես շարունակում է ձգտել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Բազմիցս ՌԴ-ին առաջարկած մեր նախաձեռնությունների նպատակը եղել է […]

̰
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

00:12 20.07.2018

Վրաստանում օգոստոսի 1-15-ը Վազիանի աերոդրոմի տարածքում կանցկացվեն «Ազնիվ գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններից շուրջ 3000 զինծառայողներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։ Այս տարի զորավարժությունները կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով: «Ազնիվ գործընկեր» զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն արդեն չորրորդ անգամ: Այս տարի զորավարժությունները […]

̰
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը․ Մարգվելաշվիլի

23:16 19.07.2018

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը, այդ թվում` ՌԴ հարավային սահմաններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Վրաստանի և Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հետևանքների մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Վրաստանը նախկինի պես ձգտում է հակամարտությունների խաղաղ կարգավորման, սակայն անհնար է վերականգնել վստահությունը՝ տարածքային […]

̰
Պետք է մտածել հետևանքների մասին. ՌԴ նախագահը՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի անդամակցության մասին

19:53 19.07.2018

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ: Ներկա են եղել նաև տարբեր երկրների դեսպանները: Իր խոսքում Պուտինն անդրադարձել է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: «Նման ագրեսիվ գործողությունները, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանին, համաչափ պատասխան կստանան: Մեր գործընկերներին, որոնք սրացումներ են նախապատրաստում և ջանում Վրաստանին ու Ուկրաինային ներառել դաշինքի […]

̰
Թրամփը համարում է, որ Մոնտենեգրոյի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ կստեղծի

11:45 19.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամ Մոնտենոգրոն կարող է դաշինքին ներքաշել Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ: Նա այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում: Հարցազրուցի ժամանակ Թրամփը Մոնտենեգրոյի բնակիչներին մեղադրել է ագրեսիվության մեջ: Նրա խոսքով՝ Մոնտենեգրոն փոքրիկ երկիր է՝ «ագրեսիվ ժողովրդով»: «Նրանք կարող են զայրանալ, և ահա քեզ պատրաստ է Երրորդ […]

̰
Այս պահին մասնակցում ենք պլանավորմանը. ՊՆ խոսնակը՝ ՀՀ զինծառայողների՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելու մասին

18:45 18.07.2018

Վրաստանում օգոստոսի առաջին կեսին կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ խոշոր զորավարժություն, որին, ըստ Վրաստանի ՊՆ մամուլի հաղորդագրության, մասնակցելու է նաև Հայաստանը։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ընթանում է զորավարժության պլանավորման փուլը, և հայկական կողմը մասնակցում է դրան։ Բուն զորավարժությանը ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ կմասնակցե՞ն, թե՞ […]

̰
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումն անցել է ավելի լավ, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

22:20 17.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավ է անցել, քան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հաղորդում է ТАСС- ը: Պուտինի հետ հանդիպման տպավորություններով ԱՄՆ նախագահը կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում: While I had a great meeting with NATO, raising vast amounts of money, I had an even better meeting […]

̰
ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ գործակցում է «նաև» Ադրբեջանի բանակը ճանաչելու համար. ԱԱԽՔ-ը պարզաբանել է իր խոսքերը

15:52 17.07.2018

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը պարզաբանել է ռուսական «Կոմերսանտում» հրապարակված իր խոսքերը, ըստ որոնց՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնավորվում է նաև նրանով, որ ՀՀ ԶՈւ զինծառայողները կարողանում են ստանալ նույն գիտելիքները, ինչ ՆԱՏՕ-ի հետ համագործակցող ադրբեջանցիները։ «Իսկ դա, իր հերթին, օգտակար է Արցախյան հակամարտությունում Ադրբեջանին արդյունավետությամբ հակազդելու համար։ Ադրբեջանական սպաները ուսանում են Թուրքիայում (ՆԱՏՕ-ի անդամ-խմբ)։ […]

̰
Ռուսաստանը դեմ է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ Պուտին

07:19 17.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ […]

̰
BACK_TO_TOP