23:14 31.05.2025
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է կամրջից: Զոհվել է 21 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից։ Այս մասին հայտնել է Punch թերթը։ Ավտոբուսում 30 մարզիկ է եղել, որոնցից մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանք վերադառնում էին Օգուն նահանգի Աբեոկուտա քաղաքում անցկացվող սպորտային փառատոնից։ Դեպքը տեղի է ունեցել Կուրա գյուղի մոտակայքում։
19:02 05.11.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Նիգերիայի Լագոս քաղաքի առևտրի կենտրոններից մեկում: Այս մասին հայտնել է Global News-ը: Համաձայն նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է կենտրոնի վերևի հարկում: Մարդիկ ապրանքները փրկելու նպատակով դրանք նետում են պատուհաններից: Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: