TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Նիկոլ Փաշինյան

Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման. Փաշինյան

10:58 02.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ երեք տարի անց արդյո՞ք դասեր քաղել ենք ապրիլյան դեպքերից: «Այսօր էլ այդ խնդիրն իմ օրակարգում է և կառավարության օրակարգում է, որ մենք պետք է խորությամբ ու լրջությամբ հասկանանք և հետևություններ անենք»,- ասաց նա: Հարցին՝ Ադրբեջանի նախագահի […]

̰
Փաշինյանը չի շտապում, բայց նաև հասկանում է՝ պետք է ապացուցի ինչ-որ բան փոխելու իր մտադրության անկեղծությունը. Դե Վաալ

17:27 01.04.2019

«Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը «Էխո Մոսկվի» պարբերականի հետ հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին ու հեռանկարներին: – Ի՞նչ ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը Փաշինյանի դիրքորոշման վրա: Դե Վաալ. Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի շտապում: Նրա համար, իհարկե, կարևորը ներքաղաքական իրավիճակն է՝ իշխանության ամրապնդում, ներքին բարեփոխումներ: Այդ ամենին հավելենք, որ նույն […]

̰
«Իմ քայլի» պատգամավորները պետք է հենց ուրբաթ օրը լինեին Արցախում, երբ զուգահեռ ընթանում էր Փաշինյան-Ալիև հանդիպումը. Լիլիթ Մակունց

16:42 01.04.2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ դռների հետևում քննարկում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Արցախ կատարած այցն ու  մանրամասներ էին ներկայացնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողներին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ուրբաթ օրը քվորումի բացակայության պատճառով տապալված նիստին, նշեց, որ պատճառը տեխնիկական խնդիրն էր: Այդ օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Փաշինյան-Ալիև բանակցությունների «կառուցողական» մթնոլորտը

16:33 01.04.2019

Լայչակին զեկուցել են մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքների մասին:

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:28 01.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս […]

̰
Հարկերը կառավարությանը չեք վճարում, այլ ձեր հայրենիքին և ձեր երեխաներին. Փաշինյան

13:56 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բյուջեի եկամտային մասի գերակատարման վերաբերյալ իր հայտարարությանը: «Ավելի կոնկրետ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարվել է շուրջ 11.4 միլիարդ դրամով: Շնորհակալ եմ, որ ամենուրեք պահանջում եք ՀԴՄ կտրոններ, սիրելի հայրենակիցներ: Շնորհակալ եմ, որ վճարում եք հարկերը, սիրելի հայրենակիցներ: Այդ հարկերը դուք […]

̰
Այս տարվա առաջին եռամսյակում ունենք բյուջեի եկամտային մասի շոշափելի գերակատարում. Փաշինյան

13:48 01.04.2019

«Վերջին մի ամսվա իմ աշխատանքը դրանով է տարբերվում, որ սկսում եմ ստանալ տնտեսական բնույթի լավ, հուսադրող նորություններ: Դրանք սկսվել են և չեն ավարտվելու երբեք, պետք է շարունակաբար տնտեսական հաջողություններ ունենանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կրկին անդրադարձավ ՀԴՄ-ների խնդրին, քաղաքացիներին դարձյալ կոչ արեց չմոռանալ ՀԴՄ կտրոններ պահանջել, իսկ գործարարներին՝ […]

̰
Պետք չէ ակնկալել դարակազմիկ արդյունքներ․ «Իմ քայլը» խմբակցությունը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

13:28 01.04.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը և Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեցին, որ դեռ առիթ չեն ունեցել խոսել վարչապետի հետ: «Կողմերը խոսում են բանակցությունների և սկզբունքների մասին միմյանց ընկալումներից և այլն»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նկատելով, թե ակնհայտ է,որ նոր փաստաթուղթ այս պահին չի մշակվում և տրամաբանական է, որ այս պահին չկա հստակ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

13:05 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: «Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բազմադարյա մշակութային կապեր ունեցող հայ և ասորի ժողովուրդները պատմական ճակատագրի բերումով միասնաբար դիմագրավել են բազում փորձությունների, կիսել միմյանց և՛ վիշտը, և՛ ուրախությունը: Աշխարհով մեկ սփռված ասորիների մի […]

̰
Բանակցային գործընթացում նոր մթնոլորտ, իրավիճակ, ասելիք ու հեռանկար ունենք. Փաշինյան

12:38 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ հայտարարությանը, որ «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ» պետք է որոշակի բացատրություններ ստանա: Նա տեղեկացրեց՝ որպես գործընթացում նոր մարդ՝ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման, նաև համանախագահների մասնակցության քննարկման ժամանակ: «Արդյո՞ք կարող ենք ասել, որ մենք մեր հարցերի պատասխանը ստացել ենք: Ոչ, քանի որ դրանք ծավալուն հարցեր են, […]

̰
ԲՀԿ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

12:32 01.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը կարծում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափում կարգավորման երեք սկբունքների և վեց տարրերի հարցը չի քննարկվել, քանի որ այդ մասին տեղեկություն չի հրապարակվել: Նրա խոսքով՝ միգուցե տրամաբանական էր, որ առաջին բանակցության ընթացքում այդ փաթեթով ու ծավալով չի քննարկվել։ «Մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]

̰
1998-ից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել. Փաշինյանը՝ բանակցային ձևաչափի փոփոխության մասին

12:24 01.04.2019

Լեռնային Ղարաբաղը երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, ԼՂ մասնակցությունը բանակցություններին եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում, և բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չի դրվել: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե բանակցությունների ձևաչափը չի փոխվել: «Վիեննայում արդյո՞ք քննարկել ենք ԼՂ մասնակցության հարցը, իհարկե, լրջորեն […]

̰
Վիեննայի բանակցություններին գնացել ենք Ստեփանակերտի օրակարգով. Փաշինյան

12:08 01.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող որոշ հայտարարությունների: «Կրկին Վիեննայում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպման մասին» խորագրով զրույցի ժամանակ Փաշինյանը նշում է, որ կարևոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ: «Ըստ էության, սա է պատճառը, որ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և […]

̰
Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից

20:56 31.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել մետրոյի վագոնից՝ լուսանկարին կից գրելով․ «Երեւան, մետրոպոլիտեն. ամենալավ տրանսպորտային միջոցը»:  

̰
Մեկ տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանն սկսեց իր 14-օրյա քայլարշավը

12:13 31.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մեկ տարվա վաղեմության տեսանյութով։ «Ես անում եմ #ԻմՔայլը Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսում եմ 14-օրյա քայլարշավ դեպի Երևանի Ազատության հրապարակ՝ ընդդեմ Սերժի ու ՀՀԿ-ի»,-ասված է կից գրառման մեջ։

̰
Իրավական ու քաղաքական կատեգորիան այն է, որպեսզի Ստեփանակերտը մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին. Արցախի արձագանքը Փաշինյան-Ալիև հանդիպմանը

17:47 30.03.2019

Արցախը ևս դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Ավստրիայում: Երկխոսությունը ռազմական գործողություններից խուսափելու այլընտրանքն է: Այս մասին ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Մենք ողջունել ենք ցանկացած այդպիսի հանդիպում, որովհետև այն համարում ենք առանցքային բաղադրամաս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային […]

̰
Ալիև-Փաշինյան բանակցությունների ընթացքն ու արդյունքները

14:40 30.03.2019

Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքն ու արդյունքներն ամփոփել է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այս լրատվական գործակալության թղթակիցը լուսաբանում էր Վիեննայում անցկացվող հանդիպումը: Ալիևն ու Փաշինյանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքով՝ կողմերի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները

14:00 30.03.2019

Այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի միջև: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները: Անդրադարձ է եղել նաև մարտի 12-ին Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ձևավորված օրակարգի հետագա իրականացման […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մանրամասնել է, թե ինչու է գոհ Փաշինյան-Ալիև հանդիպումից

10:40 30.03.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ անցկացված առաջին հանդիպումը, որ տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում։ Այս մասին հայտարարություն է տարածել գլխավոր քարտուղարի խոսնակը։ ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնյան նաև ողջունում է այն ուշադրությունը, որ երկու երկրների ղեկավարները հատկացրել են խաղաղության համար […]

̰
Երկար, հագեցած, արդյունավետ. ֆրանսիացի համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

10:24 30.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը եղել է երկար, հագեցած ու արդյունավետ։ Հանդիպումից հետո այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նա հույս է հայտնել, որ այս ամենը շարունակություն կունենա։

̰
Փաշինյանն ու Ավստրիայի վարչապետը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը

00:39 30.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն […]

̰
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել․ Ալիև

23:27 29.03.2019

Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Հանդիպումը կառուցողական մթնոլորտում է անցել:Սա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր երկարատև դադարից հետո: Նախորդ հանդիպումներն ավելի շատ ճանաչողական բնույթ են կրել»,- RIA novosti-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալիևը: Նա նաև նշել է, որ […]

̰
Այս ամենի ամենակարևոր հիմքն աչքերի և հայացքների հեղափոխությունն է. Փաշինյանը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

23:15 29.03.2019

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով: Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն […]

̰
Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական․Փաշինյանը խոսել է Ալիևի հետ հանդիպման մասին

23:01 29.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօրվա հանդիպումը: Այս մասին նա հայտարարեց Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է […]

̰
Հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ

22:26 29.03.2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և […]

̰
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ

21:51 29.03.2019

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ […]

̰
Փաշինյանը հանդիպել է Ավստրիայի վարչապետի հետ

21:29 29.03.2019

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառում կատարել․ «Ավստրիան ու Հայաստանն ամուր կապեր ունեն: Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է»: https://twitter.com/sebastiankurz/status/1111676779109015555   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Եվրոպայի ամենաերիտասարդ ղեկավարի՝ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցի հետ»:  

̰
Հանդիպումը նորմալ է անցել. Փաշինյան

17:53 29.03.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ կարգավորման հարցի շուրջ բանակցությունները նորմալ են անցել: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ մեքենա նստելիս: Ադրբեջանի նախագահին լրագրողները հարց են ուղղել՝ գո՞հ է արդյոք հանդիպման արդյունքներից, սակայն պատասխան չեն ստացել:

̰
Ալիև-Փաշինյան բանակցություններն ավարտվեցին

17:27 29.03.2019

Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, առավել քան երեք ժամ տևած բանակցություններից հետո քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ «Բրիսթոլ» հյուրանոցից, փոքր-ինչ ուշ դուրս եկավ նաև Ադրբեջանի նախագահը։ Կողմերը դեռ որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։

̰
Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվում է. Վլադիմիր Կարապետյան

16:44 29.03.2019

Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Ավելի վաղ հայտնել էինք` Վիեննայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ […]

̰
BACK_TO_TOP