TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+12.09 oC

Պոլ Պոգբա

Պոլ Պոգբան բաց կթողնի «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը

12:25 10.03.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի «Լիվերպուլի» հետ կայանալիք խաղը:

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել երեկ կայացած մարզման ժամանակ և չի հասցնի վերականգնվել այսօրվա խաղին: The Telegraph-ի հաղորդմամբ Պոգբան թիմի հետ խաղից առաջ չի ժամանել հյուրանոց:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով 16.30-ին:

̰
Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»

20:01 24.02.2018

Ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դժգոհ է, որ կիսապաշտպանը վատ է աշխատում պաշտպանության ժամանակ, ինչի համր վերջին շրջանում հազվադեպ է մեկնարկային կազմ ընդգրկում:

̰
Չգիտեմ՝ արդյո՞ք կկարողանա Պոգբան խաղալ «Սևիլյայի» դեմ. Մոուրինյու

13:43 18.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կկարողանա վերականգնվել մինչև փետրվարի 2-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ խաղը։

̰
Մխիթարյանն ու Պոգբան տարաձայնություններ են ունեցել

15:22 17.02.2018

Բրիտանական Express պարբերականը՝ հղում անելով M.E.N-ին, հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Հենրիխ Մխիթարյանը տարաձայնություններ է ունեցել մանկունիանցիների կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Ըստ պարբերականի հայ կիսապաշտպանը մեղադրել է ֆրանսիացուն, որ նա եսասեր է եղել խաղադաշտում: Մասնավորապես նշվում է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի համար «Ռեալ»-ի ու նախորդ ամիս կայացած «Բարնլի»-ի հետ խաղերը:Սակայն նրանց հարաբերությունը շտկվել են, երբ Մխիթարյանը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:

̰
Պոլ Պոգբան ափսոսում է, որ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

15:16 15.02.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կասկածում է, որ ճիշտ որոշում է կայացրել 2016 թ. ամռանը «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելով:
Ըստ L’Equipe- ի, խաղացողը ափսոսում է, որ տեղափոխվել է Մանչեսթեր: Դրա պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների վատթարացումն է, ինչպես նաև դժգոհ է թիմի խաղի ոճից:
Պարբերականը նշում է, որ խաղացողը երբեք չի թաքցրել Մադրիդի «Ռեալում» խաղալու իր մտադրությունը, և կարող է մոտակա տրանսֆերային պատուհանում տեղափոխվել Արքայական ակումբ:
Նշենք, որ ֆրանսիացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, և դարձել է 3 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

̰
Մխիթարյանը նշել է իր ծնունդը նաև ընկերների հետ

06:23 22.01.2018

Լոնդոն տեղափոխված հայաստանցի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր 29-ամյակը նշել է ոչ միայն հարազատների, այլև ընկերների հետ: Լուսանկարում՝ Մխիթարյանի ծնունդն են նշում «Մանչեսթեր յունայթեդի» կիսապաշտպան, գվինեական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան և իտալական ծագումով հոլանդացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը, մասնավորապես, Մխիթարյանի և Պոգբայի գործակալն է:

̰
Մխիթարյանը 140 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով ԱՊԼ-ում 17-րդն է

12:26 29.12.2017

Daily Mail-ը հրապարակել է Անգլիայի պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է 17-րդ տեղում՝ շաբաթական 140 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձով:

̰
BACK_TO_TOP