00:30 08.05.2019
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ «ռուսական գործով» զեկույցի նոր տարբերակը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Զեկույցի նոր տարբերակում տեքստի մեծ մասը փակված է սև ֆոնով, ինչը նշանակում է, որ այն պարունակում է գաղտնի տվյալներ: «Երկուշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին […]
17:10 16.04.2019
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ապրիլի 18-ին գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը պատրաստվում է ներկայացնել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի խմբագրված տարբերակը: Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ զեկույցը կներկայացվի և´ Կոնգրեսին, և´ հասարակությանը: Հիշեցնենք, որ Բարրը զեկույցի ամփոփ` 4 էջանոց տարբերակը Կոնգրեսին ներկայացրել էր մարտի 24-ին: […]
19:12 13.04.2019
Միացյալ Նահանգների Դաշնային դատարանը դատապարտել է Փոլ Մանաֆորտի նախկին դաշնակից Սեմ Փեթենին՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում ուկրաինական կառավարության օգտին առանց գրանցման լոբբիստ աշխատելու և ոչ լեգիտիմ աշխատանք կատարելու համար, հայտնում է The Hill-ը: Դատարանի որոշման համաձայն՝ նա նաև ստիպված է վճարել 5 հազար դոլար տուգանք և կատարել 500 ժամ հասարակական աշխատանք: Սեմ Փեթենը դատապարտվել […]
16:34 26.03.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ամբողջական զեկույցը, որը վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններում «Ռուսաստանի միջամտությանը»: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Նրանք իրենց նամակում նշել են, որ ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը` կապված հետաքննության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Բարը […]
10:30 23.03.2019
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Այս մասին հայտնել է BBC-ն: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր […]