TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

ՍԴ դատավոր

Ինչո՞ւ է «Իմ քայլը» մերժել ՍԴ երկու թեկնածուներին. պարզաբանում է վարչապետը

13:56 05.06.2019

«Վահե Գրիգորյանը ՍԴ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018թ. աշնանը, երբ խորհրդարանում գործում էր այլ մեծամասնություն, և այդ մեծամասնությունը ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է նախագահի կողմից առաջադրված թեկնածուին»,- հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողները նկատեցին, որ «Իմ քայլն» էլ մերժել է նախագահի կողմից առաջադրված նախորդ երկու […]

̰
ԱԺ նախագահը` ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի մասին

14:20 31.05.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում այսօր խոսել է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածության մասին: ԱԺ նախագահն ասել է, որ մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, իրենք ունեն ընդհանրություններ երկրի զարգացման, նաև արդարադատության մասին տեսլականի առումով: Խոսքի ընթացքում Արարատ Միրզոյանն ասել է, որ Վահե Գրիգորյանն ընտրվելու դեպքում կլինի ՍԴ լավ […]

̰
ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն արձագանքել է նախագահի որոշմանը

13:27 31.05.2019

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի ընկերներ Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։ Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ […]

̰
Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու

13:13 31.05.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Ինչպես երևում է հրապարակված փաստաթղթից, Արմեն Սարգսյանը առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

̰
ՍԴ նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր. Հրայր Թովմասյան

12:00 24.04.2019

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից փորձեցին ճշտել նաև ՍԴ դատավորի թափուր հաստիքի մասին: Հրայր Թովմասյանը նշեց, որ օրվա խորհուրդն այլ է նման հարցադրումների համար, բայց, այնուամենայնիվ, նշեց. «Առիթ ունեցել եմ ասելու, որ Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր: Դա որոշում է Ազգային ժողովը, որոշում է ՀՀ նախագահը»: […]

̰
BACK_TO_TOP