TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Սեյրան Սարոյան

«Գողական եք էթում».Սեյրան Սարոյանը՝ լրագրողին

10:42 10.04.2018

«Ասենք, որ էկան փակին ով է գալու վլաստի՝ Նիկոլ?»- կրկին լրագրողներին հարց է ուղղել պատգամավորը, հավելելով, որ Նիկոլի դեմ անձամբ ոչ մի բան չունի ասելու, նորմալ տղա է, թող իր շուխուռը անի:

̰
Ավտովթարի հետևանքով մահացել է  ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ազգականը

10:10 31.03.2018

Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:40-ի սահմաներում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան – Արմավիր ատոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Գևորգ Հովհաննիսյանին և առաջ ընթանալով՝ բախվել Գ. Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ հայտնվելով կիսակառույց շինության մեջ:

̰
Հայկազը լավ տղա է. Սարոյանը` Բաղմանյանի մասին

15:30 23.03.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ–մայոր Սեյրան Սարոյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնում երեկ նշանակված Հայկազ Բաղմանյանի կատարած չարաշահումների մասին լուրերին չի հավատում:

̰
Աստված մեր ձենը լսեց. Սեյրան Սարոյան

12:22 20.03.2018

Լրագրողների այն դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պայքար է սկսելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, պատգամավորն արձագանքել է. «Իիիիիիիհ…. ժողովուրդը պարապ չի, ինչ փողոց, ինչ բան»:

̰
Սեյրան Սարոյանը ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է միայն Սերժ Սարգսյանին

20:21 02.03.2018

«Մի անգամ ասել եմ, նորից եմ ասում՝ սաղ ազգով Աստված կանչենք, մինակ էդ մարդը գա», – այսպես է արձագանքել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը լրագրողների այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրմանը վարչապետի պաշտոնում:  «Համ ասում եք՝ Ալիևը Երևան է ուզում, Սերժ Սարգսյանն էլ ասում եք՝ թողի էթա […]

̰
«Առը քեզի, Ծիրանի». Սարոյանը «Երկիր Ծիրանի»-ի նախաձեռնության մասին

18:50 02.03.2018

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի մի հատվածը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով կոչելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը «անամոթություն ու լկտիության վերջին աստիճան» է որակել:

̰
Սարոյանը կոչ է անում ազգովի «պադերժկա» անել Արմեն Սարգսյանին

17:53 02.03.2018

Նա հորդորել է վերջակետ դնել փնովելու բնավորությանը ու «սաղ ազգով պադերժկա» անել նրան:

̰
Ուժեղ տղա ես, արա՛, կնանիքի՞ն ես քաշում. Սեյրան Սարոյանը՝ Գոռ Վարդանյանին

13:10 17.02.2018

– Այսինքն՝ Տարոն Մարգարյանի թիմա­կիցները, որոնք սկսեցին ծեծել կանանց, դա արջի ծառայությո՞ւն եք որակում:

̰
«Դա չի նշանակում, որ պետք է կնանոց տփեին».Սեյրան Սարոյանը ավագանու նիստում միջադեպի մասին

10:54 16.02.2018

«Արջի ծառայություն են մատուցել» այսպես է մեկնաբանել Երևանի քաղաքապետարանում կատարված միջադեպը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը, նկատի ունենալով ավագանու այն անդամներին, ովքեր փորձում էին պաշտպանել քաղաքապետին ու չթողնել, որպեսզի «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները մոտենան նրան: Լրագրողների այն դիտարկմանը, որ քաղաքապետն ինքը հրահանգեց դեմն առնել, Սարոյանը արձագանքել է, որ Տարոն Մարգարյանը նման բան է ասել, […]

̰
Մեզի, որ տենց բախտ լինի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ, կպրծնենք. Սեյրան Սարոյան

13:20 09.02.2018

Ազգային ժողովի միջանցքում այսօր լրագրողների հարցերին է պատասխանել նաև պատգամավոր Սեյրան Սարոյանը:

̰
Ծխող մարդու դեղն ըստ Սեյրան Սարոյանի

10:49 06.02.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Սեյրան Սարոյանը այնքան էլ ողջունելի չի համարում ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին օրենքի նոր նախագիծը՝ պնդելով,որ նախատեսվող տուգանքների չափերը բավականին բարձր են ու չափազանցված:

̰
Մի հատ պաշտպանության նախարար ունենք, էդ էլ չհարգե՞նք. Սեյրան Սարոյան

12:16 15.01.2018

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան հայտարարությանը, թե անհրաժեշտություն կա օգնել վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին՝ արտերկրում բուժվելու համար ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Սեյրան Սարոյանը նորմալ է վերաբերվել՝ նշելով, որ չի կարելի հեգնական կամ վիրավորական արտահայտություններով դիմել Վիգեն Սարգսյանի նման գործիչներին:

̰
ԱԺ նստաշրջանի վերջին օրը՝ գեներալ Սեյրանի մեկնությամբ

10:17 22.12.2017

Ազգային ժողովի երեկվա նիստը հիմնականաւոմ նվիրված էր նախորդ օրվա քվարկությանը, որի արդյունքների հետ ընդդիոմթւոյւնը համաձայն չէր: Ի նշան բողոքի ընդդիմության ներկայացուցիչները պարբերաբար 30 րոպեանոց ընդմիջումներ էին խնդրում: Այդ ամենը ժամանակ առ ժամանակ մեկնաբանում էր ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

̰
«Կարտոլով Նոր տարի չենք անելու, էկեք ջան-ջիգյար ասենք, էթանք». Սեյրան Սարոյանի կոչով ԱԺ-ն ավարտեց աշխատանքը

15:56 21.12.2017

Հերթական 10-րդ ընդմիջումից հետո խորհրդարանը վերադարձավ նիստերի դահլիճ և վերջապես կարողացավ օրակարգում մնացած վերջին հարցի քվեարկությունը կազմակերպել: Դրանից հետո մի քանի պատգամավորներ վարման կարգով ելույթներ ունեցան: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու՞ էին իրենք ամեն քվեարկությունից առաջ ընդմիջում վերցնում.

«Այսօրվա մեր գործողություններով ի ցույց դրեցինք, որ ինչպես նախկինում օրենքի, այսպիսով ժողովրդի և պետության շահերի ոտնահարման որևէ դեպք «Ելք» խմբակցության կողմից անարձագանք չի մնալու»,- ասաց Փաշինյանը: Վերջինիս արձագանքեց նաև ՀՀԿ խմբակցությունից Սամվել Նիկոյանը.

«Ըստ էության այսօրվա տեղի ունեցածը կարելի էր ոչ դրական բառերով գնահատել: ԱԺ կանոնակարգով թույլ տրված է քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված այն հնարավորությունը մեր գործընկերները օգտագործեցին ոչ այն ուղղությամբ, ինչ պետք էր»,-նշեց Նիկոյանը:

Իսկ նույն խմբակցությունից Սեյրան Սարոյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին միմյանց այսքան տեղնելու հնարավորություն ընձեռելու առիթով և կոչ արեց.

«Ժողովուրդ ջան, էկեք չկռվենք, դեմներս նոր տարի ա, հիմա ով ինչ արեց-արեց»,- ասաց պատգամավորը: Եվ ԱԺ-ն ի վերջո կարողացավ ավարտել 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքը:

̰
«Հեսա սաղ պարտքերը կտան, լավ Նոր տարի կանեն, տաշի-տուշի». Սեյրան Սարոյան

14:15 13.12.2017

Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր անդրադարձել է նաև խոպանչիներին, արտագաղթին, պետական բյուջեի սուղ միջոցներին, հարուստ իշխանավորներին և աղքատ ժողովրդին:

̰
Սեյրան Օհանյանը մեր ախպերն ա. Սեյրան Սարոյան

13:40 13.12.2017

Սեյրան Օհանյանը մեր ախպերն ա, մեր ընկերն ա, մեր ազգի հերոսն ա ա, ինչի՞ պիտի չշփվեմ: Այս մասին այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:

̰
Հավայի խոսում ես. Սարոյանը հերքել է գեներալ Բաղմանյանի հարստացման մասին լուրերը

13:29 13.12.2017

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պաշտոնից ազատելու ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը չի զարմացրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանին:

̰
Ինքը ձեթ ծախող է, կարագ ծախող չի. Սարոյանը Ալեքսանյանի մասին

12:29 13.12.2017

ԱԺ արտահերթ նիստից հետո` խորհրդարանի միջանցքում, լրագրողները ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանից փորձել են պարզել, թե ճիշտ են արդյոք շրջանառվող այն խոսակցությունները, ըստ որոնց`Ալեքսանյանի և Սեյրան Սարոյանի հարաբերությունները խիստ սրվել են օղու արտահանման պատճառով:

̰
«Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի , էլի». Սեյրան Սարոյան

19:44 12.12.2017

Առողջական խնդիրների և բուժման պատճառով տևական ժամանակ ԱԺ նիստերից բացակայող ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը այսօր խորհրդարանում էր և մասնակցում էր արտահերթ նիստին: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորը խորհրդարանի միջանցքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, գյուղապետերին արված նկատողություններին և վերջին շրջանում Հայաստանում արձանագրված սպառողական ապրանքների գների աճին:

« Է, որ ամոթ ունենան չեն թանկացնի էլի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի , էլի»,- ասել է Սեյրան Սարոյանը:

̰
«Բոլ ա էլի». Սարոյանը՝ Արամյանին

19:00 12.12.2017

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի «ԵԼՔ» և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները դժգոհել են, որ գործադիրը չի փոխել իր ձեռագիրը և տարվա վերջին արտահերթ ռեժիմով խորհրդարան է բերել ծավալուն նախագծեր, որոնք անհնար է մի քանի ժամում ուսումնասիրել և պատկերացում կազմել կազմել, թե ինչի մասին է խոսքը: Ընդդիմադիր պատգամավորների այդ առարկություններին ու հարցերին պատասխանել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Հարց ու պատասխանը տեվել է մոտ 30 րոպե, ինչը հարուցել է դահլիճում ներկա ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանի դժգոհությունը,քանի որ ՀՀԿ խմբակցության անդամների մեծ մասը սպասում էին քննարկումների ավարտին, օրակարգային վերջին քվեարկությունն իրականացնելու համար, որից հետո նոր միայն կարող էին դուրս գալ դահլիճից: Սարոյանը նախարարին հորդորել է քիչ խոսել, ակնարկելով , որ վերջինս ինչ էլ խոսի, միևնույն է՝ ընդդիմությանը չի կարող համոզելու և նրանք դեմ են քվեարկելու:

Սարոյանի դժգոհությանը դահլիճը արձագանքել է ծիծաղով:

̰
BACK_TO_TOP