TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+11.09 oC

Սուդան

Խոշոր հրդեհ Սուդանի կերամիկական գործարանում. կան զոհեր և վիրավորներ

19:18 03.12.2019

Խոշոր հրդեհ է բռնկվել Սուդանի կերամիկական գործարանում, ինչի հետևանքով 24 մարդ զոհվել է: Եվս 45 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Խարթումի արդյունաբերական գոտիներից մեկում: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման պատճառը գազային բալոնների պայթյուններն են եղել: ﺃﻃﺒﺎﺀ ﺍﻟﺴﻮﺩﺍﻥ ﺍﻟﻤﺮﻛﺰﻳﺔﻧــــــــــﺪﺍﺀﻧﻬﻴﺐ ﺑﺠﻤﻴﻊ ﺍﻷﻃﺒﺎﺀ ﻭﺍﻟﻜﻮﺍﺩﺭ ﺍﻟﻄﺒﻴﺔ ﺍﻟﺘﻮﺟﻪ ﺇﻟﻰ ﻣﺴﺘﺸﻔﻰ ﺑﺤﺮﻱ […]

̰
Սուդանի ռազմական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել

10:59 13.04.2019

Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտարարել է, որ հեռանում է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ Աուֆի հրաժարականի պատճառը երկրում չդադարող բողոքի ցույցերն են: Հիշեցնենք, որ Աուֆը այդ պաշտոնը ստանձնել էր ընդամենը մեկ օր առաջ, երբ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվեց և հեռացվեց պաշտոնից: Աուֆը երկրում 3 ամսով […]

̰
Սուդանում հազարավոր մարդիկ ուղևորվել են նախագահական նստավայր

21:44 06.04.2019

Սուդանում հազարավոր մարդիկ ուղևորվել են երկրի նախագահ Օմար Ալ-Բաշիրի նստավայր: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրը նշում է, որ իրավապահները ցույցերը ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ Սուդանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա դեկտեմբերից:

̰
Սուդանի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

10:43 23.02.2019

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երկրում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ: Նախագահը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ տարի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ալ-Բաշիրը նաև ընդգծել է, որ այս քայլն անհրաժեշտ է երկրում տիրող իրավիճակը կայունացնելու և տնտեսական բարեփոխումներ կատարելու համար, որոնք դուրս կբերեն երկիրը ճգնաժամային իրավիճակից: Իր ելույթում նախագահը նաև հայտարարել […]

̰
BACK_TO_TOP