TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Վրաստանում ՀՀ դեսպանություն

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր

22:32 22.04.2025

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

21:47 22.04.2025

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մաիա Բիթաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

̰
Քննարկվել են ՀՀ բուհերի և Իլիայի համալսարանի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները

23:00 03.04.2025

Ապրիլի 3-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Թբիլիսիի Իլիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Նինո Դոբորջգինիձեի հետ: Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ բուհերի և Իլիայի համալսարանի միջև համագործակության հաստատման հնարավորություններն ու հեռանկարները։

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալի հետ

17:28 16.03.2025

Մարտի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

̰
Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխությանը

00:39 12.03.2025

Մարտի 10-ին, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց կինոռեժիսոր և արվեստագետ Սերգո Փարաջանովի անվան ամենամյա ստեղծագործական մրցույթի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը, որն ավանդաբար կայանում է Թբիլիսիի Սակրեբուլոյում։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Մրցույթի տասնամյա հոբելյանի կապակցությամբ, ՀՀ դեսպանը շնորհավորեց «Վրացահայերի միություն» հասարակական կազմակերպությանը, մրցույթի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև Թբիլիսիի Սակրեբուլոյի ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Գիորգի […]

̰
Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:17 11.03.2025

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […]

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

22:39 20.02.2025

Փետրվարի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները։

̰
BACK_TO_TOP