TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+11.09 oC

Վրաստան

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

12:37 29.06.2018

Վրաստանի Քութաիս քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները  Թբիլիսիի ժամանակով գրանցվել են ժամը 9:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից: Տուժածների և ավերածությունների մասին չկան տվյալներ: Երկրաշարժի հետևանքները զգացվել են նաև Թբիլիսիում:

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը փակ է. ԱԻՆ

14:11 22.06.2018

Հունիսի 22-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ […]

̰
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մասնակցել է տիկնիկային ցուցադրության

12:33 31.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, Վրաստանում դիտում են  Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի տիկնիկային ցուցադրությունը: Հիշեցնենք, որ երկօրյա այցով Վրաստանում է գտնվոում ՀՀ վարչապետը, ով այցելել է  Թումանյանի տուն:

̰
Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցության համար անհրաժեշտ ամեն բան. Ստոլտենբերգ

18:12 28.05.2018

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հույս էր հայտնել, որ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին մինչև 2021 թվականը:

̰
Վրաստանի պաշտոնյաներին կարգելվի սև գույնի մեքենաներ ունենալ

13:30 06.04.2018

Պաշտոնյաների ծառայողական մեքենաները կարող են լինել ցանկացած գույնի, բայց ոչ սև։

̰
Վրաստանում փլուզման հետևանքով մահացել է 6 հանքափոր

14:13 05.04.2018

6 մարդ է մահացել Վրաստանի արևմուտքում գտնվող Տղիբուլի քաղաքում հանքի փլուզման հետևանքով: 4 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

̰
Վրաստանը զենք կգնի Թուրքիայից

14:11 02.04.2018

Վրաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությամբ՝ որպես տարածրջանում կարևոր դաշնակցի։

̰
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Թուրքիայի ԱԹՍ-ներ արտադրող ընկերություն

18:39 31.03.2018

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Թուրքիայում եռակողմ հանդիպում են անցկացրել իրենց թուրք պաշտոնակցի հետ, ինչի ընթացքում էլ երեք կողմերի միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր։

̰
Վրաստան մուտք գործող մեքենաների պարտադիր ԱՊՊԱ-ի հարցը կլուծվի մեկ դեպքում. Վահան Ավետիսյան

15:30 30.03.2018

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վրաստան մուտք գործող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության խնդրին:

̰
Վրաստանը Ռուսաստանին միացնող ռազմավիրական ճանապարհին թունել կկառուցվի

15:49 23.03.2018

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ Վրաստանի ռազմավիրական ճանապարհը երկրի ամենավտանգավոր ճանապարհներից է: Ձմռանը բարդ եղանակային պայմանների հետևանքով ճանապարհը հաճախ փակ է: Դա իր հերթին մեծ դժվարություններ է ստեղծում ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող մարդկանց, զբոսաշրջիկների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների համար:

̰
Լուկաշենկոն Վրաստանի նախագահին տրակտոր է նվիրել

11:07 23.03.2018

Նվերը տրվել է Բելառուսի նախագահի պատվին կազմակերպված ընդունելությունից հետո:

̰
ԱՄՆ-ն պլանավորում է խոշոր դրամական աջակցություն տրամադրել Ուկրաինային և Վրաստանին

16:17 22.03.2018

ԱՄՆ Կոնգրեսը ավելի քան 420 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային և 105 մլն դոլար Վրաստանին՝ որպես աջակցություն:

̰
Որքանո՞վ է Հայաստանը գրավիչ Վրաստանի «օրենքով գողերի» համար

14:36 16.03.2018

Վրաստանում «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման հետևանքով չի բացառվում, որ Վրաստանի «օրենքով գողերը» տեղափոխվեն Հայաստան:

̰
Օտար մեքենաների պարտադիր ապահովագրումը կնվազեցնի Հայաստանից մուտքը Վրաստան. փորձագետ

16:00 07.03.2018

Վրացական իշխանությունների կողմից այս նոր կարգավորման պատճառով Արտակ Խաչատրյանը կանխատեսում է դեպի Վրաստան հայաստանցիների այցելությունների նվազում։

̰
Նշմարվում են Հայաստան-Վրաստան-Իրան որոշակի ակտիվ շփումներ. «Ժամանակ»

11:52 03.03.2018

Վրաստանի վարչապետի Երևան կատարած այցի ու տարածաշրջանային տնտեսական գործակցության հեռանկարների վերաբերյալ հոդված է գրել «Ժամանակ» թերթը, որում մասնավորապես անդրադրաձ է կատարվում Հայաստան-Վրաստան-Իրան քաղաքական շփումներին և դրանցից ակնկալվող զարգացումներին:

̰
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

13:21 02.03.2018

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին՝ նրան անվանելով Վրաստանի բարեկամ:

̰
Վրաստանում նշվում է «Խորհրդային օկուպացիայի դատապարտման» օրը

18:10 25.02.2018

Փետրվարի 25-ը Վրաստանում նշվում է որպես «Խորհրդային օկուպացիայի դատապարտման» օր: 1921 թվականի փետրվարին մի քանի տասնյակ վրացի երիտասարդներ զոհվել էին՝ պաշտպանելով Թբիլիսին Կարմիր բանակի ներխուժումից: 2010 թվականից սկսած Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները հարգում են այդ երիտասարդների հիշատակը և դատապարտման խոսքեր ասում խորհրդային օկուպացիայի ու ներկայիս Ռուսաստանի հասցեին: Այսօր նույնպես Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով հիշատակի […]

̰
Վրաստանի ՆԳՆ տեղակալը Գերմանիայում քննարկելու է ազատ վիզային ռեժիմի կասեցման հարցը

15:36 21.02.2018

Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն մեկնել է Գերմանիա, որպեսզի քննարկի Վրաստանից ապաստան հայցողների թվի աճի խնդիրները, ինչպես նաև Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների համար գործող ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:

̰
Գերմանիան ցանկանում է չեղարկել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը

09:01 21.02.2018

Եվրոպական քաղաքական գործիչները քննարկել են Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:

̰
Վրաստանում փոքր բիզնեսի համար հարկը 5%-ից կիջեցվի 1%, Հայաստանին կգերազանցեն այս ցուցանիշով

19:59 17.02.2018

Հարևան Վրաստանում բիզնես գործունեությունը խրախուսելու և ներդրումներն ավելացնելու համար հարկային դաշտում որոշակի փոփոխություններ են պատրաստվում իրականացնել:

̰
Վրաստանում Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել՝ կեղծ ոսկի իրացնելու համար

17:50 16.02.2018

Թբիլիսիում կեղծ ոսկե ձուլակտորների իրացման մեղադրանքով Հայաստանի 2 քաղաքացու է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge կայքը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Դավիթ Լացաբերիձեն

̰
Վրաստանում այրվել է 20 ուղևոր տեղափոխող ավտոբուսը

14:30 08.02.2018

: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, ավտոբուսում գտնվող բոլոր 20 ուղևորները հասցրել են ժամանակին դուրս գալ ավտոբուսից:

̰
ԱՄՆ դեսպանությունը միջուկային վթարների արձագանքման համար սարքավորումներ կտրամադրի Վրաստանին

20:37 06.02.2018

ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքի նվազեցման գործակալությունը (DTRA), Վրաստանի հետ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում այդ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը սարքավորումներ կտրամադրի քիմիական,կենսաբանական,ճառագայթային և միջուկային միջադեպերի արձագանքման համար: Նախատեսվում է նաև համապատասխան կադրերի ուսուցում:

̰
ՀՀ ԶՈւ զինծառայողները Վրաստանում մասնակցել են ՆԱՏՕ-ի վերապատրաստման դասընթացի

15:07 06.02.2018

Դասընթացի նպատակն է զինծառայողներին պատրաստել լեռնային պայմաններում գործողություններին, ձնապատ տարածքում որոնողական աշխատանքների իրականացմանը և այլ հմտությունների

̰
Վրաստանի վարչապետն անզիջում պայքար է հայտարարել «օրենքով գողերի» դեմ

08:20 06.02.2018

«Վրաստանի կառավարությունը անզիջում պայքար կմղի, այսպես կոչված, «օրենքով գողերի» դեմ», – կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Հայտարարությունն արվել է Վրաստանի ՆԳ նախարարության կողմից կառավարություն քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկից հետո: Այն նախատեսում է «օրենքով գողերին», նրանց աջակիցներին և ընդհանրապես`«գողական աշխարհի» բոլոր ներկայացուցիչների նկատմամբ պատժի խստացում:

̰
Վրաստանում արդեն արգելվում է ավտոմեքենաների ղեկերի տեղափոխությունը

17:21 02.02.2018

Ի տարբերություն Հայաստանի և Ղրղզստանի՝ Վրաստանում չի արգելվել աջ ղեկով մեքենաների ներկրումը: Վրաստանի կառավարությունն այլ լուծում է գտել նման մեքենաների թվաքանակը կրճատելու համար՝ բարձրացրել են աջ ղեկով մեքենաների մաքսատուրքը:

̰
Վրաստանում կարմրուկը շարունակում է տարածվել

15:23 30.01.2018

Աջարիայում անցյալ մեկ ամսվա ընթացքում կարմրուկով վարակվել է 86 մարդ, որոնց մեծ մասը 1-ից 5 տարեկան երեխաներ են: Աջարիայի առողջապահության նախարարությունը ցուցանիշը համարել է մտահոգիչ և բնակչությանը պատվաստումների կոչ է արել։

̰
Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկում առաստաղը փլվել է

10:59 30.01.2018

Տարբեր տվյալներով 3-7 մարդ է վիրավորվել Վրաստանի մայրաքաքի մետրոյի կայարաններից մեկում առաստաղի փլուզման հետևանքով:Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
«Վարկետիլի» -ն Թբիլիսիի մետրոպելիտենի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասերում գտնվող մի քանի խոշոր միկրոշրջանների:

̰
Պլաստիկ վիրահատությունից հետո 17-ամյա աղջիկն արդեն 5 ամիս կոմայի մեջ է

07:13 30.01.2018

17-ամյա Խատիա Թվաուրին, Թբիլիսիի համալսարանի կլինիկայում քթի ձևափոխության պլաստիկ վիրահատությունից հետո, շարունակում է մնալ կոմայի մեջ, – հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

̰
Իվանիշվիլին կարող դառնալ նախագահի թեկնածու. Վրաստանի պաշտպանության նախարար

16:29 28.01.2018

Վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է դառնալ նախագահի թեկնածու՝ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում:

̰
BACK_TO_TOP