TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+33.09 oC

ցունամի

Չիլիի մայրցամաքային ափին տարհանում է սկսվել ցունամիի սպառնալիքի պատճառով

23:49 30.07.2025

Չիլիի իշխանությունները ծանուցումներ են ուղարկել երկրի մայրցամաքային մասի ափամերձ գոտիներում տարհանման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալվարո Էլիսալդեն։ «Բոլոր տարհանման ծանուցումները ուղարկվել են Արիկայից և Պարինակոտայից մինչև Լոս Լագոս շրջաններ», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Կամչատկայում երկրաշարժի հետևանքով առաջացած ալիքների առաջին շարքը հասել է Չիլիի Զատկի կղզի: […]

̰
Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով

21:10 30.07.2025

Պերուի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր նավահանգիստները՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ «Տեղական իշխանությունների հետ համաձայնեցված՝ կանխարգելիչ նպատակներով փակվել են նավահանգիստները և լողափերի մուտքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել այս միջոցառումները սեփական անվտանգության համար և խուսափել ափամերձ տարածքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ […]

̰
Ինդոնեզիայում դպրոց է փլուզվել. կան զոհեր

14:34 15.10.2018

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա արվարձանում միջնակարգ դպրոցի փլուզման պատճառով մահացել է 20 հոգի: Այս մասին տեղեկացնում է CNN-ը: Փլուզումը տեղի է ունցել վերջին շրջանում տեղած հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառով: Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով մահացածներից 11-ը եղել են աշակերտներ: Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում տեղի ունեցած ցունամիից և երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 2088-ի:

̰
Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 384-ի

13:00 29.09.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ինդոնեզական պետական մարմիններին: Տուժածների մասին տեղեկությունները դեռ  չեն ճշգրտվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից ու ցունամիից 356 մարդ է տուժել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել:    

̰
BACK_TO_TOP