TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+17.09 oC

«Ցռան մոզի»

«Ցռան Մոզիի»  գործով դատավորի լիազորությունները դադարեցվել են

17:33 16.03.2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով դադարեցվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները

̰
Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստն ընդմիջվեց

15:41 09.01.2018

Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավոր Մարաբյանը քիչ առաջ նիստն ընդմիջեց ,որպեսզի որոշում կայացնի պաշտպանական կողմի երկու միջնորդությունների վերաբերյալ։ Պաշտպանները միջնորդել էին լրացնել դատակոչի ցուցակը և դատարան կանչել դատավոր Արտուշ Գաբրիելյանին,ում ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ անվանել էր «ցռան մոզի»։ Երկրորդ միջնորդությամբ պաշտպանները պահանջում էին կարճել գործի վարույթը։

̰
Դատավորին «ցռան մոզի» անվանելու գործով դատական առաջին նիստը

15:24 09.01.2018

Պավլիկ Մանուկյանի գործով դատական նիստը սկսվեց մոտ կես ժամ ուշացումով։ Հենց սկզբից ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ըմբոստացավ, երբ դատավորը նրան դիմեց «ամբաստանյալ» իրավական տերմինով։ Պավլիկ Մանուկյանը պահանջեց որ իրեն դիմեն այլ կերպ՝ որպես ազատության մարտիկ։ Դատավորը որոշոց, որ նրան կդիմի հարգելի Մանուկյան ձևով։ Հետագայում դատավորը մի քանի անգամ սխալմամբ ասաց ամբաստանյալ և անմիջապես ուղղեց ինքն իրեն։

̰
«Ցռան մոզու» թեմայով դատական նիստն՝ այսօր

08:00 09.01.2018

Այսօր՝ հունվարի 9-ին, ժամը 15.00-ին Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ոստիկանության պարեկապահակետային գնդի գրավմնան գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական առանձին գործով դատական առաջին նիստը։ Մանուկյան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3րդ մասի հատկանիշներով՝անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և դատավոր Արտուշ Գաբրիելյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
Հիշեցնենք՝2017 թվականի հունիսի 26 ի դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը, չենթարկվելով նիստի կարգապահությանը, շարունակելով խոսել առանց դատավորի թույլտվության,ենթարկվել էր 10 ժամով նիստից հեռացման սանկցիայի։ Ի պատասխան՝ Մանուկյանը դատավորին անվանել էր «ցռան մոզի»։ Ամբաստանյալտ հրաժարվել էր ծանոթանալ քրեական գործին, չէր ստորագրել որևէ փաստաթղթի տակ, ցուցմունք չէր տվել։

Դատական առաջին նիստը քննվելու է դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ։

Պավլիկ Մանուկյանը մեղադրվում է նաև 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցություն ունենալու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ շենք-շինությունն ապօրինի գրավելու և զենք զինամթերք ձեռք բերելու,պահելու և փոխադրելու համար։

̰
BACK_TO_TOP