TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+15.09 oC

Քաբուլ

Քաբուլում ամերիկացի զինվորականների շարասյան ճանապարհին ական է պայթել

15:18 31.05.2019

Քաբուլում ականապատված մեքենա է պայթել: Հարձակման թիրախում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներն էին: Հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, հաղորդում է Reuters- ը: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: Աֆղանստանի անվտանգության աշխատակիցը հայտարարել է, որ պայթյունից զոհվել է 9 մարդ, ևս 6-ը` վիրավորվել:    

̰
Ահաբեկչություն Քաբուլում. կան զոհեր և վիրավորներ

11:27 15.01.2019

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 110 մարդ: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:  

̰
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն. կան զոհեր և վիրավորներ

00:13 21.11.2018

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է խնջույքի սրահներից մեկում: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 60 մարդ:Այս մասին հայտնել է Daily Maily-ը: Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Uranus խնջույքի սրահում: Այստեղ տեղի էր ունենում Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվան նվիրված հավաքը: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում տեղի ունեցածի պատասխանատվությունը չի ստանձնել: Հավելենք, որ Մուհամմեդ […]

̰
Աֆղանստանի մայրաքաղաքում մի քանի պայթյուն է որոտացել. կան զոհեր և վիրավորներ

17:58 20.10.2018

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ անցկացվում են խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրությունները, մի քանի պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 60-ը վիրավոր է: Համացանցում տարածված տեսանյութից երևում է, որ ընտրատեղամասերից ծխի հաստ շերտեր են դուրս գալիս: Ընտրություններն արդեն 3 տարի է, ինչ հետաձգվում են բռնությունների […]

̰
Աֆղանստանում պայթյուն է տեղի ունեցել. կա 7 զոհ, շուրջ 1 տասնյակ վիրավորներ

17:32 04.06.2018

Որևէ ահաբեկչական խմբավորում առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատությունը:

̰
Պայթյուն, հրաձգություն. Աֆղանստանի ՆԳՆ-ի վրա հարձակում է տեղի ունեցել

17:31 30.05.2018

Երկրի ՆԳ նախարարության փոխանցմամբ՝ բոլոր 10 հարձակվողները, այդ թվում՝ 3 մահապարտ ահաբեկիչ, սպանվել են:

̰
ԻՊ խմբավորումը Քաբուլում նովրուզը տոնող ամբոխից քիչ հեռու ահաբեկչություն է իրականացրել. կա 26 զոհ

16:01 21.03.2018

Ահաբեկչին չի հաջողվել մոտենալ դամբարանին, քանի որ տոնախմբության առթիվ այնտեղ անվտանգությունն ուժեղացված է եղել:

̰
Ահաբեկչություն Քաբուլում. կա 2 զոհ

10:37 17.03.2018

Աֆղանստանի կառավարությունը «Թալիբանին» առաջարկում է խաղաղության բանակցություններ վարել:

̰
Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի

14:04 29.01.2018

Հարձակումն իրականացրել էր 5 զինյալ, որոնցից 4-ը չեզոքացվել է:

̰
Ահաբեկիչները հարձակվել են Քաբուլի ռազմական ակադեմիայի վրա

09:12 29.01.2018

Դեպքի հետևանքով զոհվել է 2 զինվորական, վիրավորվել՝ 10: Անվտանգության ուժերը շրջափակել են դեպի ակադեմիա տանող բոլոր ճանապարհները:

̰
Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 95-ի

18:13 27.01.2018

Աֆղանստանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 95-ի: Դեպքի հետևանքով կա նաև շուրջ 150 վիրավոր:

̰
Քաբուլում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 63-ի, վիրավորներինը՝ 151-ի

16:45 27.01.2018

Տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

̰
Խոշոր պայթյուն Աֆղանստանում. կա 17 զոհ, 110 վիրավոր

13:58 27.01.2018

Երկրի մայրաքաղաք Քաբուլի թաղամասերից մեկում, որտեղ տեղակայված են կառավարական և օտարերկրյա դեսպանատների շենքեր, ականապատ մեքենա է պայթեցվել:

̰
Քաբուլում հյուրանոցի վրա հարձակման զոհ է դարձել 43 հոգի

16:35 21.01.2018

Հարձակման զոհ է դարձել 43 հոգի, այդ թվում Ուկրաինայի մեկ քաղաքացի:

̰
Զինված հարձակում Քաբուլի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի վրա

10:55 21.01.2018

Քաբուլում զինված խումբը հարձակում էր գործել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի վրա, որտեղ հաճախ են իջևանում Արևմուտքից եկած հյուրերը

̰
BACK_TO_TOP