TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+28.09 oC

քարոզարշավ

Ով կողմնորոշվել է, խնդրում եմ՝ կիրակի գնա ընտրության. Րաֆֆի Հովհաննիսյան

15:30 20.09.2018

«Հույս ենք տածում, որ 3 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, երևանցին իր գիտակից որոշմամբ կբերի այն թիմերին, որ հետո իրական, սիրո, համագործակցության ու համերաշխության մթնոլորտում կդառնան Երևանի ծառայակիցները»,- սեպտեմբերի 20-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Շրջայցեր, հանդիպումներ, շփումներ քաղաքացիների հետ, ծրագրի ներկայացում ու նաև առաջարկներ համաքաղաքացիներից: «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու […]

̰
Ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել. Արտակ Զեյնալյանը` քարոզարշավի մասին

15:28 20.09.2018

Քարոզարշավն «արդյունավետ», իսկ ավագանու առաջիկա ընտրությունները «աննախադեպ» որակեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը: Աննախադեպ, որովհետև առաջին ընտրություններն են հեղափոխությունից հետո, հետաքրքրությունն ու պատասխանատվությունը մեծ է: Քարոզարշավն էլ արդյունավետ էր, որովհետև դրա ընթացքում ակնհայտ խախտումներ չեն արձանագրվել՝ համակարգված ընտրակաշառքներ, վարչական լծակների օգտագործում, դպրոց մանկապարտեզների ներգրավում գործընթացում չի եղել: «Տեղյակ եմ 2 քրեական գործ հարուցելու մասին, […]

̰
Բոլորս շատ մեծ սպասումներով նայում ենք դեպի ապագան. Անահիտ Թարխանյան

19:58 18.09.2018

«Երևանի հանրություն» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը Հարավարևմտյան թաղամասում էր: 9 օրերի ընթացքում կուսակցությունը շրջիկ շտաբների միջոցով հասցրել է շփվել երևանցիների հետ: «Մեր շրջիկ շտաբները առավոտից երեկո աուդիո և վիդեո գովազդ էին տարածում: Արդյունավետ աշխատել ենք: Առաջին ընտրություններն են թավշյա հեղափոխությունից հետո, և բոլորս շատ մեծ սպասումներով նայում ենք դեպի ապագան»,- ասաց Անահիտ Թարխանյանը: Քաղաքապետի թեկնածու […]

̰
Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն. Րաֆֆի Հովհաննիսյան

16:56 18.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  կարգախոսին հավատարիմ, երևանցիներին ժպիտ էր որոշել պարգևել «Ժառանգություն» կուսակցությունը: Մինչ քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր փողոցներում ու երևանցիների հետ շփվում, Սարյանի այգում ֆլեշմոբ էր պատրաստվում: Վառ գույներով պաստառը գունավորվեց, իսկ պարային համարից հետո՝ կրկին հիշեցում՝ «Ժպտա»: «Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն, որը հարիր չէ անկախ, […]

̰
Պետք է Շենգավիթ հնավայրը դարձնել զբոսաշրջային կենտրոն. Արտակ Ավետյան

15:30 18.09.2018

«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը քարոզարշավի 9-րդ օրը Երևանյան լճի մոտից սկսեց: Քաղաքապետի թեկնածուն, նախ՝ լճի էկոլոգիական իրավիճակին է ծանոթացել, այնուհետև հարևանությամբ գտնվող Շենգավիթ հնավայր այցելել: «Արդեն իսկ ծանոթացանք հնավայրի վիճակին, տեսանք, որ այն տուրիստական ուղիների մեջ չկա, անմխիթար վիճակում է: Շատերը նույնիսկ չգիտեն, որ այստեղ կա 5000 տարվա պատմություն ունեցող բնակատեղի, որը հայտնի […]

̰
Չկա վախի մթնոլորտ, մարդիկ չեն խուսափում, մոտենում են. Զարուհի Փոստանջյան

14:36 18.09.2018

«Չկա վախի մթնոլորտ»,- սեպտեմբերի 18-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նման համոզմունք հայտնեց քարոզարշավի ընթացքում: Նրա խոսքերով՝ իրենք 9 օրերի ընթացքում կարողացել են արդյունավետ օգտագործել ժամանակը, երևանցիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու ուղիները: «Քաղաքացիները հնարավորինս տեղեկացված են ընտրարշավի և մասնակից ուժերի ներկայացրած թեկնածուների կենսափորձից: Այս ընտրարշավում, չնայած կան բացասական երևույթներ, […]

̰
Երևանցին սպասում է արդար ընտրությունների. Անահիտ Թարխանյան

22:30 17.09.2018

«Երևանի հանրություն» կուսակցությունն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, շրջել է Նոր Նորք վարչական շրջանում։ Քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը քարոզարշավի անցած 7 օրերն արդյունավետ է գնահատել։ «Շրջել ենք քաղաքում, շփվել մարդկանց հետ, ծանոթացել երևանցիների խնդիրներին։ Առաջիկա մի քանի օրերին նույն եռանդով ու ոգով ենք շարունակելու»,- ասել է Թարխանյանը: «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն նաև մի դրական բան ընդգծեց՝ […]

̰
Երևանի թաղամասերում ավելի շատ եմ եղել, քան մեր տանը. Նաիրա Զոհրաբյան

21:40 17.09.2018

Նոր Նորքի եկեղեցու մոտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն իր համակիրների ու իրենց սատարող երևանցիների հետ քայլերթով շարժվեց դեպի Տիգրան Մեծի այգի՝ ճանապարհին բարձրախոսով Երևանի զարգացման մասին խոսելով: Այգում հավաքվածների առաջ ավագանու թեկնածուները նախ խոսեցին՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը՝ աղբի վերամշակումից մինչև սոցիալական ծրագրեր ու ներդրումների ներգրավում։ «Ես գաստրալյոր չեմ՝ հաղթեմ էլ, ապրելու եմ Երևանում, […]

̰
Երևանի ողջ ընդերքը, ծավալները, տարածքները, ոլորտները կենթարկվեն գույքագրման. Րաֆֆի Հովհաննիսյան

15:25 17.09.2018

«Պատասխանատու շրջան է, և Երևանը շուտով ունենալու է իրեն հաշվետու քաղաքապետարան ու քաղաքապետ»,- սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ լինելու են ընտրություններ, որոնք նախորդի համեմատ առաջընթաց են ապահովելու, սակայն լիովին հավասար պայմանների մասին հնարավոր կլինի խոսել արդեն հաջորդ ընտրություններին: «Ընթացակարգային քայլ ենք առաջարկում, առաջիկա օրերին կհրավիրվի […]

̰
«Երևանյան դավթար»-ում գրի եմ առնում բոլորի ցանկությունները, առաջարկներն ու դժգոհությունները

15:11 17.09.2018

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը սկսեց 16-րդ թաղամասից: Այստեղ էր եկել հատուկ նպատակով՝ վերելակների վիճակին ծանոթանալու համար: Վերելակների խնդիրը կուսակցության առաջնային ծրագրերից է լինելու: Արտակ Ավետյանը նաև լսեց բնակիչներին ու ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին: «Ամեն ինչ հանգիստ է, մենք շատ գոհ ենք քարոզարշավի ընթացքից, հանդիպումները քաղաքացիների հետ ամենօրյա […]

̰
Որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն ստեղծվեց «Իմ քայլը». Հայկ Մարությանը Նորք-Մարաշում հանդիպել է ընտրողներին

21:41 13.09.2018

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը քարոզարշավի 3-րդ օրը հանդիպել է Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: «Որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքը, որը գնում է առաջ, որ այսօր ներկայացնում է իր ավագանու թեկնածուներին և ուզում եմ ասել, որ դաշինքի ավագանու թեկնածուների մեջ ներգրավված են մարդիկ, ովքեր տասնյակ տարիներ ձեր կողքին, իրար հետ […]

̰
Խնդրո՛ւմ եմ, երևանցինե՛ր, ընտրե՛ք ազատ. Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է քայլել Երևանում

18:58 13.09.2018

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակում է քայլելով անցկացնել: Նա իր թիմակիցների հետ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, եղել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ձևաչափը նույնն է՝ հանդիպում ու շփում երևանցիների հետ, ծրագրերի ներկայացում, խնդիրների վերհանում ու նաև հորդոր՝ գնալ ազատ ընտրությունների ու ընտրել ազատ: «Մենք հարգում ենք բոլորին և անգամ  նրանց, ում հետ համաձայն չենք: […]

̰
Շատ արդյունավետ քարոզարշավ ենք իրականացնում. Զարուհի Փոստանջյան

17:19 13.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը քարոզարշավի 3-րդ օրն սկսեց Մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտից: Նախընտրական ծրագրերն ու դրույթները հակիրճ ներկայացնող բուկլետներ կբաժանեն անցորդներին, կզրուցեն քաղաքացիների հետ մինչ ուշ երեկո, ինչպես նախորդ օրերին: «Շատ արդյունավետ քարոզարշավ ենք իրականացնում, ժամը 12-ից դուրս ենք գալիս և մինչ ուշ երեկո լինում ենք փողոցներում, հանդիպում ենք բնակիչներին և ասում, թե ինչպես ենք […]

̰
Մենք կարող ենք համախմբել երևանցիներին. մեկնարկեց ՀՅԴ քարոզարշավը

19:12 10.09.2018

Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվեց Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Ավագանու ցուցակով առաջին տեղը զբաղեցնող Միքայել Մանուկյանն իր ելույթում նշեց, որ տեղը պատահական ընտրված չէ։ Ինչպես Արամ Մանուկյանը կարողացավ 1918-ին համախմբել երևանցիներին, այնպես էլ իրենք երևանցիներին համախմբելու։ «Մենք շատ գործ ունենք անելու և քիչ ժամանակ։ Մենք լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ներկայացնելու […]

̰
Ոչ թե ընտրում ենք անհատի, այլ ընտրում ենք մեր կյանքը. «Հայք» կուսակցությունը սկսել է իր քարոզարշավը

16:14 10.09.2018

«Հայք» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը տվել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքից՝ բակային հանդիպումներ իրականացնելով: Հանդիպումներ են ունեցել նաև այլ վարչական շրջաններում, այդ թվում՝ Նոր Նորքում, Ավանում: Ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանը, սակայն, հանդիպումներին այսօր չի մասնակցել: Քաղաքապետի թեկնածուն, սակայն, առաջիկա բակային հանդիպումներին մասնակցելու է: «Մենք ունենք 3 ծրագիր՝ Երևանը՝ հայության մայրաքաղաք, Երևանը՝ ազգային հեղափոխության մայրաքաղաք […]

̰
BACK_TO_TOP