TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+12.09 oC

UFC

UFC մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման մասին

14:52 27.01.2018

UFC խառը մենամարտերի մարզիկ՝ ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ շփվում է «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Այո, մենք ծանոթացել ենք Instagram-ում, և շփվում ենք: Երեք օր առաջ եմ խոսել նրա հետ, իսկ երեկ «Ռեալի» պաշտոնական էջից էին գրել, նրանք ցանկանում են ինձ հրավիրել Մադրիդ, փետրվարի 10-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղին»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հաբիբը հրաժարվել է պատասխանել Կրիշտիանու Ռոնալդուի սեռական կողմնորոշման հետ կապված հարցին:
«Ավելի լավ է անցնենք մեկ այլ հարցի: Դու արդեն տհաճ էս ինձ համար»,- պատասխանել է լրագրողին մարտիկը:
Ապրիլի 7-ին Հաբիբը Նուրմագոմեդովը մենամարտելու է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, UFC թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտու համար:

̰
Քոնոր Մակգրեգորը զրկվել է չեմպիոնական գոտուց

14:19 20.01.2018

Քոնոր Մակգրեգորը զրկվել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնական գոտուց, քանի որ 2016թ. նոյեմբերից չի մասնակցել գոտու պաշտպանությանը:

«Կոնորը չի որոշել, թե երբ է վերադառնալու: Դա արդեն շարունակվում է երկու տարի, սակայն քաշային կարգը պետք է առաջ գնա»,- ասել է UFC-ի նախագահ Դեյն Ուայթը:

Չեմպիոնական գոտու համար կմենամարտեն Խաբիբ Նուրմագոմեդովը և Տոնի Ֆերգյուսոնը, մենամարտը կկայանա ապրիլի 7-ին:

̰
BACK_TO_TOP