TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+26.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Երևանում կենսապահովման պայմանների բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերը

23:35 24.02.2025

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացնում է 2025 թվականին Գազպրոմ Արմենիա, Վեոլիա Ջուր և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների ներդրումային ծրագրերը, որոնք նպաստելու են Երևանում կենսապահով միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աբովյանում «Opel»-ը բախվել է պատին, որը փլուզվել է կայանված «Toyota»-ի վրա

23:18 24.02.2025

Փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, որը փլուզվել է կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների […]

̰
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա զոհ

22:44 24.02.2025

Փետրվարի 24-ին, ժամը 11։49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, ձորում նկատվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […]

̰
Լարսը փակ է միայն բեռնատարների համար

22:11 24.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

22:06 24.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ (բուք է), Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհները (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը […]

̰
SHANTNEWS

22:00 24.02.2025

̰
Արարատի մարզում բախվել են «ԳԱԶ 3110»-ը և «Mazda»-ն․ կա վիրավոր

21:53 24.02.2025

Փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մխչյան գյուղում բախվել են «ԳԱԶ 3110» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Տարածքը սահմանազատել են: Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և […]

̰
ԲՏԱ նախարարությունը մասնակցել է IDEX 2025 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին

21:32 24.02.2025

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով փետրվարի 17-21-ը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական ցուցահանդեսին։ Միասնական տաղավարում ներկայացված են եղել ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ։

̰
Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրին

21:19 24.02.2025

Փետրվարի 24-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԿԽՄԿ միջև փոխգործակցության հարցերի։ Արարատ Միրզոյանը և Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են հումանիտար բնույթի հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և […]

̰
Մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:12 24.02.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ՝ 10։00-11:30 Գետազատ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզ՝ 10։00-11:30 Վայք քաղաք՝ Ալավերդյան փողոց մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 09:30-11:00 Վարդենիս քաղաք՝ Վ.Համբարձումյան, Ս.Շահումյան և Վ.Մամիկոնյան փողոցներ մասնակի, Տավուշի մարզ՝ 10։00-12:00 Դիլիջան համայնք՝ Մ.Գորկի, 26 Կոմիսարների, […]

̰
Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարները

01:29 23.02.2025

Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […]

̰
Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներով

01:18 23.02.2025

Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական ​​կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։

̰
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Մասկի աշխատանքից` որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար

01:12 23.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է հայրենասեր և ասել, որ գոհ է նրա աշխատանքից՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ելույթ ունենալով ամերիկյան կառավարությունում գերծախսերի դեմ պայքարի և բյուրոկրատիայի կրճատման մասին՝ Թրամփը նշեց DOGE-ի ստեղծումը։ «Իլոնը հիանալի գլուխ է հանում գործից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ […]

̰
Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

00:44 23.02.2025

Թուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր:

̰
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է

00:23 23.02.2025

Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […]

̰
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում

00:12 23.02.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […]

̰
«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում

23:59 22.02.2025

Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:54 22.02.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Արարատ

23:48 22.02.2025

Երևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին: Կամերունում ծնված ֆուտբոլիստը հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում: Այս մասին նշվում է ֆուտբոլային ակուբի կայքում: Ցունգին պատանեկան տարիքում խաղացել է իտալական «Նապոլիի» երիտասարդական թիմում, իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ հանդես է եկել շվեյցարական «Լոզան Սպորտ» և «Ստադ Լոզան Ուշի» ակումբներում։ Նա խաղեր է անցկացրել նաև […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:46 22.02.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Բերդ-Ճամբարակ (Հ-38) ավտոճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են […]

̰
ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից

23:28 22.02.2025

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […]

̰
Սուրեն Քոսակյանը դարձել է կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն

23:14 22.02.2025

ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա – Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից: Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում […]

̰
2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց

22:54 22.02.2025

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին: Ֆեյսբուքի իր էջում նախարարը մասնավորապես գրել է. «2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։ Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ […]

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:30-ի դրությամբ

22:38 22.02.2025

Փետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […]

̰
Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացման

22:24 22.02.2025

Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից: «Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես […]

̰
«Սյունիք» ՖԱ 3 նոր խաղացող ունի

22:18 22.02.2025

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանի, ինչպես նաև գվինեացի հարձակվող Մամադու Դիալլոյի և ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոյի հետ։ 20-ամյա Պողոս Կրմզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև «Սոչի», «Ակրոն Կոնոպլյով» թիմերում։ Կրմզյանը հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականում՝ մասնակցելով Մ19 Եվրոպայի առաջնության որակավորման […]

̰
Արագածոտնում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել

22:13 22.02.2025

Փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի […]

̰
SHANTNEWS

22:00 22.02.2025

̰
Քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը

21:54 22.02.2025

Փետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […]

̰
Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլում

21:43 22.02.2025

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14,133 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում։ Այս մասին նշվում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է: Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին:

̰
BACK_TO_TOP