19:57 14.07.2020
Կալիֆոռնիայի իշխանությունները կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին վերադառնում են կարանտինային խիստ միջոցառումներին: Նահանգապետի հրամանով անհապաղ դադարեցվել է բոլոր բաց տարածքներ չունեցող սրճարանների ու ռեստորանների աշխատանքը, փակվել են բարերը, կենդանաբանական այգիները, զվարճանքի վայրերը և թանգարանները: Նահանգում կփակվեն նաև եկեղեցիները, մարզասրահները և գեղեցկության սրահները: ԱՄՆ այս նահանգն ամենից շատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից: Այստեղ գրանցվել Covid-19-ի ավելի քան […]
19:45 14.07.2020
Ֆրանսիան տոնում է Բաստիլի գրավման օրը: Բաստիլի ամրոցը համարվում էր բացարձակ միապետության խորհրդանիշներից մեկը և 1789թ. հենց դրա գրավմամբ սկսվեց ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Բաստիլի գրավման օրը սովորաբար ուղեկցվում է ռազմական շքերթներով և մեծ տոնախմբություններով, սակայն կորոնավիրուսի համավարակը ստիպել է իշխանություններին ավելի «համեստ» կերպով նշել տոնը: Կլինի ավիաշոու: Ավանդական դարձած ռազմական շքերթը չի լինի, դրա փոխարեն […]
18:39 14.07.2020
Իրանում վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն աճել են նոր վարակակիրների և մահվան դեպքերը: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրի իշխանությունները մայրաքաղաք Թեհրանում մեկ շաբաթով դադարեցրել են համալսարանների, դպրոցների, գրադարանների, հարսանյաց և գեղեցկության սրահների, մզկիթների, կինոթատրոնների և թանգարանների աշխատանքը: Այս մասին հայտնել է BBC-ն: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Իրանում մինչ օրս գրանցվել է վարակի 260 հազար դեպք: Մահացել է […]
13:26 14.07.2020
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի և իր կառավարության հրաժարականը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բուլղարիայում բողոքի ակցիաները սկսվել են հուլիսի 9-ին, երբ նախագահական աշխատակազմում տեղի ունեցած խուզարկություններից հետո ձերբակալվել և հարցաքննվել էին երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով […]
00:00 14.07.2020
Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ: Վերջին 1 օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 166 մարդու մոտ։ Սա առավելագույն ցուցանիշ է պանդեմիայի տարածվելուց ի վեր։ Այս մասին հայտնել է BBC-ն: Մասնագետների փոխանցմամբ՝ վարակը տարածվել է սիրիացիների շրջանում, ովքեր աշխատում են աղբի վերամշակման ընկերությունում: Այսպիսով՝ երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 2 հազար 300-ը, իսկ մահացածներինը՝ հասել է […]
22:35 13.07.2020
Եվրոպական տարածաշրջանում պանդեմիայի կենտրոններից Իսպանիայում իշխանությունները որոշել են փակել Լերիդա քաղաքը և 7 այլ շրջաններ: Այստեղ կորոնավիրուսի նոր բռնկման հետ կապված սահմանափակվել է շրջանների մուտքն ու ելքը: Սահմանվել են խիստ կարանտինային միջոցառումներ: Մարդկանց արգելվում է դուրս գալ տնից առանց խիստ անհրաժեշտության: Արգելվում են նաև զանգվածային միջոցառումները: Այստեղ կրկին փակվել են ռեստորանները, բարերը, մարզասրահները: Հասարակական վայրերում […]
17:59 13.07.2020
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստությունն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին գրված է ՌԴ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրությունում: «Անթույլատրելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի արտաքին գերատեսչության […]
22:55 12.07.2020
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը գլխավոր հերոսի դերն է ստացել ռեժիսոր Դևիդ Լիտչի Bullet Train ֆիլմում: մարտաֆիլմում Փիթը կմարմնավորի վարձու մարդասպանի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Bullet Train ֆիլմը 5 մարդասպանների մասին է, որոնց հանձնարարվել է սպանել միմյանց: Դեպքերը զարգանում են արագընթաց գնացքում: Նրանցից միայն մեկին է հաջողվում ողջ մնալ: Ֆիլմում Բրեդը կմարմնավորի Ladybug անունով հերոսին: […]
22:37 12.07.2020
Հնդկաստանի բնակիչներից մեկը կորոնավիրուսի համավարակի ֆոնին արտասովոր դիմակ է պատվիրել իր համար: Այս մասին հայտնել է China Daily-ն: Դիմակը պատրաստված է ոսկուց: Այն կշռում է 50 գրամ և արժե մոտ 3870 դոլար: Տղամարդը նշել է, որ ոսկե դիմակի վրա շնչելու համար անցքեր են արվել: https://www.facebook.com/chinadaily/posts/10158630740321291
22:55 11.07.2020
Հայտնի երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է անձամբ երգչուհին իր Instagram-ի էջում: «Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այս առավոտը բերեց բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր: Բանն այն է, որ կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,- ասել է Ցոյը: Երգչուհին նշել է, […]
19:15 11.07.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ քիչ հավանական է համարում, որ հնարավոր է արմատախիլ անել վիրուսը: Այս մասին հայտնել է CNBC-ն: Կազմակերպության ղեկավարներից Մայքլ Ռայանը նշել է, որ թեև որոշ երկրներ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը, սակայն «միշտ էլ կլինի ռիսկ», որ հիվանդությունը կարող է արագ տարածվել բերովի դեպքերով պայմանավորված: Ռայանը «Քովիդ-19»-ի տարածում համեմատել […]
18:39 11.07.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վենեսուելայի կառավարությունը երկրում 4-րդ անգամ երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը: Այն կգործի մինչև օգոստոսի 10-ը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Այստեղ արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 13-ին: Համաձայն վերջին տվյալների՝ Վենեսուելայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 8,803 հազար դեպք: 83 մարդ մահացել է: 2,671 հազարը հիվանդ ապաքինվել է:
17:46 11.07.2020
Բելգիայի իշխանությունները, կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին, խանութներում, առևտրի կենտրոններում, կինոթատրոններում, համերգասրահներում, լսարաններում, ինչպես նաև թանգարաններում և գրադարաններում դիմակ կրելը դարձրել են պարտադիր: Նոր կանոնը վերաբերում է 12 տարեկանից բարձր անցանց: Սահմանված կարգը խախտողների համար նախատեսված է տուգանք 250 եվրոյի չափով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ երկրի իշխանությունները դիմակ կրել պարտադիր […]
13:15 11.07.2020
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մի քանի օր է՝ հակակառավարական բողոքի ակցիաներ են: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը, ինչպես նաև իրենց բողոքն են հայտնում կորոնավիրուսի տարածման դեմ նոր սահմանափակումների հետ կապված: Ի նշան բողոքի՝ ցուցարարները այրել են աղբարկղեր, մեքենաներ, կոտրել են ապակիներ: Ցույցերի ընթացքում եղել են նաև բախումներ իրավապահ մարմինների հետ: Վերջիններս արցունքաբեր գազ […]
12:59 11.07.2020
Նեպալի կենտրոնական շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, այդ ամենի հետևանքով մահացել է 24 մարդ։ Եվս 23 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի հետևանքով վնասվել են բազմաթիվ տներ, փակվել են ճանապարհներ: https://www.youtube.com/watch?v=pU_nSnQGBKg
12:35 11.07.2020
Լեհաստանում այսօր լռության օր է: Վաղը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մինչ ընտրական տեղամասերի փակվելը երկրում արգելվում է նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների օգտին ցանկացած քարոզչություն: Կարգը խախտողների համար նախատեսված է տուգանք՝ 500 հազարից մինչև 1 միլիոն լեհական զլոտի: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել 11 թեկնածուներից […]
00:00 08.07.2020
Kasabian բրիտանական ռոք-խմբի նախկին ֆրոնթմեն Թոմ Մեյգանը կկանգնի դատարանի առջև՝ հարձակում գործելու համար: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: 39-ամյա երաժիշտն այս տարվա ապրիլին մի մարդու է ծեծի ենթարկել: Հուլիսի 6-ին հայտնի է դարձել, որ նա հեռացել է խմբից: «Կցանկանայի ձեզ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է», – ասել էր Թոմ Մեյգանը երկրպագուներին այն […]
23:40 07.07.2020
Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի: Եվս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի հետևանքներ վերացնելու և բնակչությանը տարհանելու համար երկրի իշխանությունները մինչև 20 հազար զինծառայողներ կուղարկեն տուժած շրջաններ: Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում 7 հազար տուն։ Այս […]
23:20 07.07.2020
Դալայ լաման թողարկել է իր դեբյուտային երաժշտական մանտրա-ալբոմը: Այն կազմված է 11 երգերից: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Ալբոմը կոչվում է Inner World («Ներաշխարհ») և ձայնագրվել է հայտնի բուդդիստ կատարող Ջունել Կունինի հետ: Վերջինիս խոսքով՝ հոգևոր առաջնորդի հետ համատեղ ալբոմի գաղափարը ծագել է դեռ մի քանի տարի առաջ: Կապվելով Դալայ լամայի շրջապատի հետ՝ նա մերժում […]
23:05 07.07.2020
Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին: Այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Գեբրեյեսուսի խոսքով՝ վարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 400 հազար դեպք: Այն ինչ միայն անցած հանգստյան օրերի ընթացքում աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք: Պաշտոնյան ընդգծել է, […]
19:42 07.07.2020
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահը չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։ Բոլսոնարոն հայտնել էր, որ ունի 38 աստիճան ջերմություն: Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։ Բրազիլիայի […]
14:40 07.07.2020
Չինաստանի հարավարևմտյան Գույչժոու նահանգում դպրոցականներով լի ավտոբուս է կողաշրջվել և ընկել ջրամբարը: Ուղևորների քանակի և հնարավոր կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան: Դպրոցականներով լի ավտոբուսը կոտրել է ճանապարհի կողքի հատվածի արգելապատնեշները և ընկել է Անշունի քաղաքի ջրամբարը: Նահանգային իշխանությունների փոխանցմամբ՝ դեպքի […]
13:15 07.07.2020
Կոլումբիայի Տասախերա քաղաքում նավթատար մեքենան դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել: Տեղի ունեցածի հետևանքով արտահոսք է եղել: Օգնության հասած մարդիկ փորձել են դուրս մղել վառելիքը, երբ մեքենան պայթել է: 7 մարդ մահացել է, ավելի քան 40-ը վիրավորվել: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։ Այս մասին հայտնել է BBC-ն:
10:20 07.07.2020
Հունաստանը կրկին փակում է սահմանը Սերբիայի հետ: Պատճառն այդ երկրում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերի աճն է: Հայտնի է, որ ճանապարհորդական սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը: Մինչ այդ Սերբիայի քաղաքացիները կարող են մուտք գործել Հունաստան միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Համաձայն Worldometers-ի տվյալների՝ Սերբիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք: 317 մարդ […]
10:08 07.07.2020
Ճապոնիայի հարավարևմտյան շրջաններում շարունակվող տեղատարափ անձրևները դարձել են գետերի վարարման ու սողանքների պատճառ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Տարերային աղետի հետևանքներից առավելապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան։ 1000 հեկտար տարածք ջրածածկ է եղել։ Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է […]
23:50 06.07.2020
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքում սիրահարված զույգը վիճաբանության շնորհիվ վիճակախաղում շահել է տասնյակ հազարավոր դոլարներ: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն: Շյաննա Քրիլը և իր զուգընկեր Ջոշուան վիճել են և հանդարտվելու համար որոշել են գնալ մեքենայով զբոսանքի: Ճանապարհին զույգը կանգ է առել բենզալցակայանում: Շյաննան Ջոշուային խնդրել է այդ ընթացքում գնել հյութ և վիճակախաղի մի քանի տոմս: […]
23:39 06.07.2020
Փարիզի Լուվրը կրկին բացել է իր դռները այցելուների համար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով թանգարանը փակ էր գրեթե 4 ամիս: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Այստեղ սակայն գործում են նոր կանոններ: Բոլոր այցելուները, ինչպես նաև աշխատակիցները պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ և պահպանեն սոցիալական հեռավորություն: Ընդհանուր առմամբ, այցելուների համար բաց կլինի սրահների մոտ 70 տոկոսը: […]
23:24 06.07.2020
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային պարկում գետաձիերն անցել են կոկորդիլոսների կողքով և իրենց մեջքին տաղափոխել են թռչունների: Տեսանյութը հարապարակվել է Kruger National Park Videos YouTube-յան էջում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են գետաձիերի ձագերը անցնում ջրամբարի ափով՝ թռչուններն իրենց մեջքին: Այնուհետև նրանք մոտենում են կոկորդիլոսների խմբին: Ավելի քան մեկ րոպե կենդանիները պտտվում էին վտանգավոր սողունների մոտ և […]
18:42 06.07.2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել մեկ օրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 212 հազար նոր դեպք: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրված դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին։ Վարակի տարածումից մինչ օրս աշխարհում գրանցված դեպքերի և մահվան թվով առաջին […]
17:44 06.07.2020
Ավստրալիայում իշխանությունները վարակի տարածման կանխարգելման նպատակով փակել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգների սահմանները: Այստեղ սահմանափակվել է նահանգների մուտքն ու ելքը: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիկտորիա նահանգում վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել են Covid-19-ով վարակման հարյուրավոր դեպքեր: Մինչ այս պահը Ավստրալիայի իշխանությունները հաջողությամբ են պայքարել վիրուսի դեմ: Երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել […]