TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Փարիզում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության

23:46 08.03.2025

Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել ուկրաինական հակամարտությանը Ֆրանսիայի մասնակցության դեմ։ Ցուցարարները նաև դեմ են արտահայտվել Ուկրաինա ֆրանսիական զորքեր և զենք ուղարկելուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti-ն: «Պատրիոտներ» կուսակցության կողմից կազմակերպված ակցիան մեկնարկել է քաղաքի կենտրոնում՝ Պալե թագավորական հրապարակում։ Դրան մասնակցում են մի քանի հարյուր քաղաքացիներ՝ ձեռքներին Ֆրանսիայի դրոշներ և պաստառներ՝ «Մակրոն, մենք չենք […]

̰
Վատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին

23:39 08.03.2025

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը փոքր-ինչ բարելավվել է։ Այս մասին նշվում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այնուամենայնիվ, չնայած արյան անալիզների կայուն արդյունքներին և մի շարք այլ պարամետրերի, բժիշկները զգուշությամբ են վերաբերվում կանխատեսմանը: «Հռոմի պապի վիճակը կայուն է, ինչը վկայում է բուժման դրական արդյունքի մասին: Կարելի է խոսել աննշան բարելավման մասին, սակայն, չնայած բարելավումների սկզբին, […]

̰
Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

23:27 08.03.2025

Մարտի 8-ին, ժամը 17։40-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, «BMW» մակնիշի ավտոմեքենան հարվածել է շանը, այնուհետև դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից նրանցից մեկին տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
Մեր թիմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ծանրամարտի կանանց հավաքականի մարզուհիներին

23:13 08.03.2025

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով․ «Այսօր Գյումրիում շնորհավորեցի ծանրամարտի կանանց մեր հավաքականի մարզուհիներին մարտի 8-ի առիթով: Մեր թիմը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Մեծ նպատակներ են դրված, սպասում ենք հաջողությունների»։

̰
Մենք դեռ նամակ չենք ստացել. Արաղչի

22:58 08.03.2025

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը դեռ չի ստացել ԱՄՆ նախագահի նամակը: Այս մասին նախարարը հայտարարել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդի հետ հանդիպումից հետո: «Մենք նույնպես լսել ենք դրա (խմբ.նամակի) մասին, բայց ոչինչ դեռ չենք ստացել»,- լրագրողներին ասել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իրանը երբեք չի համաձայնել և երբեք […]

̰
Արտաշավանում «Infiniti»-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվել

22:43 08.03.2025

Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում, «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա։

̰
Սալահի հերթական ռեկորդը

22:27 08.03.2025

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահը կրկնել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) ռեկորդը օտարերկրացի ֆուտբոլիստի կողմից խփած գոլերի քանակով: Նախկին ռեկորդը պատկանում էր արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին, ով Անգլիայում հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հայտնել է TASS-ը: Շաբաթ օրը Սալահը դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 28-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ տնային խաղում (3:1): Այս խաղից […]

̰
SHANTNEWS

22:00 08.03.2025

̰
Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել

21:48 08.03.2025

Մարտի 8-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված […]

̰
Չեչնիայում երեք մարդ է տուժել խանութում գազի պայթյունի հետևանքով

21:35 08.03.2025

Չեչնիայի Արգուն քաղաքի շինանյութի խանութում գազի պայթյունից տուժել է երեք մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։ Դեպքի առթիվ կատարվում է, հայտնում է ՌԴ մարզային քննչական կոմիտեի կայքը։ «Մարտի 8-ի ցերեկը Արգուն քաղաքում գազ-օդ խառնուրդի պայթյուն է տեղի ունեցել մասնավոր շինարարական խանութում առանց հետագա այրման։ Միջադեպի հետևանքով տուժել են խանութի վաճառողն ու 11 և 16 տարեկան երկու […]

̰
Միլենա Գասպարյանը լրացրեց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման

21:17 08.03.2025

Միլենա Գասպարյանը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնության շրջանակներում լրացրեց կանանց միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Միլենան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 82,6 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։

̰
Արգենտինայում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել

00:59 08.03.2025

Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի հարավում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտարարել է Բաիա Բլանկա քաղաքի քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբիելեսը։ «Առայժմ Բաիա Բլանկայում տարհանվել է 375 մարդ, գեներալ Դանիել Սերիի (խմբ.արվարձանում)՝ ավելի քան 800 մարդ։ Զոհերի թիվը հասել է վեցի, և հնարավոր է, որ ավելի շատ լինեն՝ […]

̰
Սիրիայի նախագահը կոչ է արել Ասադի զինված աջակիցներին վայր դնել զենքերը

00:52 08.03.2025

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին վայր դնել զենքերը՝ սպառնալով հետապնդումներով։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում, որը հրապարակել է SANA լրատվականը: «Նախկին ռեժիմի մնացորդները պետք է նախաձեռնեն և վայր դնեն զենքերը», – ասել է նա՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները «կհետապնդեն ընկած ռեժիմի մնացորդներին», և որ նրանք, […]

̰
Al Jazeera. Լաթաքիայում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

00:32 08.03.2025

Ավելի քան 50 անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք ծառայում են երկրի նոր իշխանություններին, զոհվել են Լաթաքիա նահանգում նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հետ բախումների ժամանակ։ Այս մասին նահանգային անվտանգության պետը հայտնել է Al Jazeera-ին: «Սիրիայի անվտանգության ուժերի ավելի քան 50 ծառայողներ զոհվել են նահանգում բախումների ժամանակ»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ Նա նաև ասել […]

̰
Ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում. Քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավ

00:08 08.03.2025

ՆԳՆ ՓԾ-ը շարունակելով է քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավը՝ ներկայացնում է, թե ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:59 07.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:57 07.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը. Ավանեսյան

23:47 07.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Չարենցավանի ԲԿ: «Այցելեցի Չարենցավանի ԲԿ` քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրները լուծելու, տեղում անհրաժեշտ քայլերը քննարկելու և փոփոխություններ բերելու: Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը»,- գրել է նախարարը:

̰
Որո՞նք են օդը մաքրող լավագույն ծառատեսակները

23:38 07.03.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օդը մաքրող լավագույն ծառատեսակների ցանկը: 1. Կարմիր մայրի- Red Cedar Կարմիր մայրու ծառերի հայրենիքն է Միացյալ Նահանգները: Այս ծառերը հայտնի են նաև որպես արևելյան գիհիներ: Կարմիր մայրու ծառերը լավ դիմացկուն են տաք ու չոր եղանակներին, ուստի կարող են աճել նաև վատ հողային պայմաններում և տարբեր լանդշաֆտային գոտիներում: 2. […]

̰
Արարատի մարզում բախվել են «BMW X5»-ը և «Lada»-ն․ կա վիրшվոր

23:17 07.03.2025

Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի […]

̰
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայում պաղեստինցի արմատականներին

23:06 07.03.2025

Իսրայելը նոր ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝  թիրախը եղել է պաղեստինցի արմատականների խումբը, որոնց գործողությունները զինվորականները համարել են սպառնալիք: «Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ հայտնաբերվել են մի քանի ահաբեկիչներ, որոնք գետնին պայթուցիկ սարք էին տեղադրում Գազայի հյուսիսային հատվածում: … Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել […]

̰
«Ուրարտու» համալսարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

22:58 07.03.2025

Մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

̰
Խարդախություն՝ բանկային քարտի միջոցով. ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

22:49 07.03.2025

Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։ Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։ Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։ Իսկ թե ինչպես չդառնալ […]

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

22:38 07.03.2025

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-14-ը կկայանա Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն. Ազատ ոճ Նորիկ Հարությունյան (57 կգ) Լևիկ Միքայելյան (61 կգ) Հայկ Աբրահամյան (65 կգ) Վլադիմիր Ազարյան (70 կգ) Նարեկ Նիկողոսյան (74 կգ) Ռազմիկ Եփրեմյան (86 կգ) Կնյազ Իբոյան (92 կգ) Սերգեյ Սարգսյան (97 կգ) […]

̰
Ապստամբության կենտրոն դարձած Լաթաքիայի հայերին վտանգ է սպառնում

22:27 07.03.2025

Շարունակվում են զինված բախումները Սիրիայի  հյուսիս-արևմուտքում: Կառավարական ուժերը երկրորդ օրն է փորձում են ճնշել այնտեղ բռնկված ապստամբության փորձը: Ի՞նչ է կատարվում և ինչպիսի՞ն է այդ շրջաններում ապրող հայերի վիճակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Ուոլցը հաստատել է Սաուդյան Արաբիայում ուկրաինական բանակցություններին մասնակցությունը

22:13 07.03.2025

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կմասնակցի ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններին։ «Պետքարտուղար (խմբ.Մարկո) Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում՝ այս բանակցությունները հունի մեջ գցելու, հրադադարի հասնելու և խաղաղություն ապահովելու համար», – ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։ Ուոլցը հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր […]

̰
SHANTNEWS

22:00 07.03.2025

̰
Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

21:34 07.03.2025

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ: Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել […]

̰
Գիշերային ստուգայցեր՝ Երևանում

21:27 07.03.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են […]

̰
Ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում փոփոխություններ են լինելու

21:16 07.03.2025

ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում փոփոխություններ են լինելու: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP