16:21 25.09.2022
ՌԴ-ում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածների՝ հատուկ գործողության գոտում անցկացրած նվազագույն և առավելագույն ժամանակը չի սահմանվել, դա կախված կլինի իրավիճակից, հայտնում է Объясняем.рф պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նվազագույն և առավելագույն ժամանակը որոշված չէ: Դա կախված է ներկա իրավիճակից և ստորաբաժանումների առջև ծառացած խնդիրներից», – ասվում է պորտալի Telegram ալիքում: Միաժամանակ նշվում է, որ մոբիլիզացվածներն իրավունք […]
15:48 25.09.2022
Հայաստանի 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը կամ 62 448 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 50.16 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 12.23 տոկոս։
15:14 25.09.2022
Ղրիմում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչի պլանն ամբողջությամբ իրականացվել է, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Երախտագիտության խոսքեր ղրիմցիներին, ովքեր կատարեցին իրենց պարտքը, խիզախություն դրսևորեցին և եկան զինկոմիսարիատներ՝ միանալու Ռուսաստանի զինված ուժերին: Այսօր՝ մինչև օրվա վերջ, Ղրիմում զորահավաքային աշխատանքները կավարտվեն»,- ասել է նա։ Սեպտեմբերի 21-ին ՌԴ ղեկավարը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Պաշտպանության […]
15:00 25.09.2022
Ղրղզստանի և Տաջիկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները հակամարտությունների դադարեցման մասին արձանագրություն են ստորագրել, կիրակի օրը հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը։ «Տաջիկական կողմի հետ արձանագրություն է ստորագրվել հակամարտությունների դադարեցման և հակամարտությունների հետևանքների վերաբերյալ: Հուսով եմ, որ փաստաթղթի բոլոր կետերը կպահպանվեն», – ասել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը: Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում […]
14:44 25.09.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Արայիկ […]
14:29 25.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք […]
14:00 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի […]
13:38 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը: […]
13:30 25.09.2022
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 46 758 նոր դեպք, մահացել է 95 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1936 մարդ՝ 45,1%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 45908-ը։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ութ մարզում, նվազում՝ 72-ում, իրավիճակը չի փոխվել երկրի հինգ մարզում։
13:20 25.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում […]
13:12 25.09.2022
Հայաստանի 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 23.40 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 4.95 տոկոս։
12:50 25.09.2022
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ […]
12:40 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում […]
12:30 25.09.2022
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մաքսել Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն […]
11:44 25.09.2022
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք […]
11:30 25.09.2022
Բելգորոդի մարզում սխալմամբ մոբիլիզացված և զորակոչված 75 քաղաքացի տուն կվերադառնա, ասել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, տնտեսության և տարածաշրջանի համար կարևոր մասնագիտություններով սովորող ուսանողների և ներկայացուցիչների մասին է։ Մարզի ղեկավարը հավելել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է պահում: Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահ Պուտինի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի […]
11:00 25.09.2022
Սեպտեմբերի 23-25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում և Ջրվեժ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
10:41 25.09.2022
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
10:36 25.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:21 25.09.2022
Այսօր Իտալիայի ավելի քան 46 միլիոն քաղաքացի հնարավորություն կունենա քվեարկել խորհրդարանի արտահերթ համընդհանուր ընտրություններում, որոնք ավելի քան հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ տեղի են ունենում աշնանը։ Եվ եթե 1919-ին դրանց անցկացման ժամանակը թելադրում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, ապա այժմ անսովոր ժամանակացույցը անսպասելի կառավարական ճգնաժամի արդյունք է, որի հետևանքով գործող օրենսդիր մարմինը ժամկետից շուտ ավարտվեց։ […]
10:00 25.09.2022
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ: Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել […]
17:00 24.09.2022
Ոստիկանության ՔՈԳՎ և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին Գավառի բաժին է ներկայացել 56-ամյա Արտակ Գ.-ն, որը 2007 թ. հունիսի 6-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Փաստի մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
16:52 24.09.2022
«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։ «Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը և հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել և շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», – ասել է Միգալինը: Նա նաև հայտնել […]
16:23 24.09.2022
Ստեփանակերտի օրվա առթիվ այսօր առավոտյան քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին՝ խնկարկելով մեծ հասարակական գործչի հիշատակը, ում պատվին 1923թ.-ին Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:
14:55 24.09.2022
Ս. Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: «Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական […]
14:45 24.09.2022
Տաջիկստանի հետ սահմանին վերջին զինված բախումների հետևանքով զոհված Ղրղզստանի քաղաքացիների թիվը հասել է 62-ի, շաբաթ օրը հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 59 զոհի մասին։ Բախումների ընթացքում վիրավորվել է Ղրղզստանի 200 քաղաքացի։ Տաջիկստանի և Ղրղզստանի միջև զինված բախումները սկսվել են սեպտեմբերի 14-ին, որոնք շարունակվել են մինչև սեպտեմբերի 17-ը։ Տաջիկական կողմի […]
14:33 24.09.2022
Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Վայոց ձորի մարզ այցելած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, տեղեկացնում են մարզպետարանից: Թիմի կազմում էին ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, Հայասանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՄԱԿ-ի փախստականների գործակալության […]
14:11 24.09.2022
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, […]
13:44 24.09.2022
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի Իսահակյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 80 քմ: