20:40 22.11.2024
FourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […]
19:55 22.11.2024
Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […]
19:35 22.11.2024
Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […]
18:54 22.11.2024
Հայտնի են դարձել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության բոլոր մասնակիցները։ Մրցաշարի խմբային փուլին կմասնակցի 24 հավաքական` Մարոկկոն, Ալժիրը, Անգոլան, Բենինը, Բոտսվանան, Բուրկինա Ֆասոն, Կամերունը, Կոմորյան կղզիները, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Հասարակածային Գվիենան, Գաբոնը, Կոտ դ’Իվուարը, Նիգերիան, Մալին, Մոզամբիկը, Սենեգալը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տանզանիան, Թունիսը, Ուգանդան, Զամբիան և Զիմբաբվեն։ Գավաթի խաղարկությունն անցկացվելու է Մարոկկոյում՝ 2025 թ. դեկտեմբերի […]
18:38 22.11.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան երկարաձգել են պայմանագիրը։ Կողմերը համաձայնագիրը կնքել են «2+1» ձևաչափով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 53-ամյա Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թ. հուլիսից և 490 խաղում տարել է 360 հաղթանակ, գրանցել 60 ոչ-ոքի, կրել 70 պարտություն, նվաճել 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, […]
18:24 22.11.2024
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականի հետ։ Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։ Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի զույգերը հետևյալն են. Նիդերլանդներ — Իսպանիա Խորվաթիա — […]
18:10 22.11.2024
«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […]
17:46 22.11.2024
Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։
17:30 22.11.2024
Իտալիայի չորրոդ լիգա Դ սերիան ներկայացնող «Պյաչենցան» մեկ օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից։ Նոյեմբերի 19-ին ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Կարմինե Պարլատոյին փոխարինել է Սիմոնե Բենտիվոլյոն։ Ժամեր անց Բենտիվոլյոն նույնպես պաշտոնանկ է արվել, իսկ գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Ռոսինին։ «Մենք Սիմոնե Բենտիվոլյոյի հետ երկկողմ համաձայնությամբ խզել ենք պայմանագիրը։ […]
16:57 22.11.2024
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […]
16:33 22.11.2024
Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […]
16:10 22.11.2024
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը սեփական ոճի ձևավորումն է, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում հաղթելը։ «Կրկնօրինակել «Բարսելոնայի՞ն»։ Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք որևէ մեկին կրկնօրինակել։ Մենք պահպանում ենք մեր ինքնությունը։ Այն գալիս է մեր երիտասարդ խաղացողներից։ Նայեք, թե ինչ խաղադաշտերում են հանդես գալիս մեր երիտասարդ ֆուտբոլիստները։ Երիտասարդները գիտեն, թե […]
15:40 22.11.2024
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, ով ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսսիի և Ալբայի հետ նրա ունեցած լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ […]
15:20 22.11.2024
Լոնդոնի «Չելսիի» կանանց թիմի և Ավստրալիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Սամանտա Քերը սոցիալական ցանցերում հայտնել է, որ սպասում է երեխայի։ Հայտարարությանը կից տեղադրված էր զույգի համբուրվելու և Քրիստի Մյուիսի՝ հղիությունը տեսանելի դարձնող լուսանկար։ Որոշ երկրպագուներ դրական են արձագանքել այս լուրին, սակայն եղել են նաև բացասական մեկնաբանություններ։ Լոնդոնյան ակումբը խստորեն դատապարտել է Քերի հասցեին հնչեցված հոմոֆոբ վիրավորանքները։ Ավելի […]
14:54 22.11.2024
ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […]
14:32 22.11.2024
«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […]
14:17 22.11.2024
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։ «Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք […]
13:57 22.11.2024
UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը: «Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն դա ավելի կեղտոտ բան չէ, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ»,- 55-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում […]
08:25 22.11.2024
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզի արվարձանում գտնվող Պուասիում շահագործման է հանձնել նոր մարզաբազան՝ ուսումնա-մարզական կենտրոն կամպուսը։ 2020 թվականից 59 հեկտար տարածքում սկսված շինարարության ծախսը կազմել է մոտ 300 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։ Նոր մարզաբազայում կմարզվեն ակումբի բոլոր թիմերը։ Աշխատակիցների թիվը հասնում է 250-ի։ Կամպուսում գտնվում է նաև ՊՍԺ-ի դպրոցը, որն ունի 140 աշակերտ։ Inauguration […]
08:05 22.11.2024
«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել իսպանական թոփ ակումբ։ Ինչպես հայտնում է Defensa Central-ը, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Լոնդոնցիները որոշել են գումարի չափը, որի դիմաց պատրաստ են բաժանվել Ֆերնանդեսից. այն կազմում է 120 միլիոն եվրո։ 23-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել երկու տարի առաջ «Բենֆիկայից» 121 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել […]
23:30 21.11.2024
«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […]
23:20 21.11.2024
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել «Կռիլյա Սովետովում», խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ «Կարծում եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է Ռուսաստանի և Հայաստանի միջև խաղը։ Ինչո՞ւ ոչ։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, սա ֆուտբոլ է, սպորտ է։ Ղեկավարները պետք է որոշեն: Չնայած ֆուտբոլն […]
23:00 21.11.2024
Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը: «Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում շատ է հաղթել և շարունակում է հաղթել: Կան ակումբներ, որոնք տարբեր կերպ են ընդունում պարտությունը, բայց ոչ «Ռեալը»։ Սա մեծացնում է պահանջներն ու պատասխանատվությունը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ակումբում։ Ես աշխատել եմ շատ բարձր […]
22:16 21.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ «Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նա ինձ համար շատ կարևոր մարդ է եղել առաջին երկուսուկես տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա։ Ինձ շատ է դուր գալիս Պեպը և […]
21:55 21.11.2024
«Սուոնսիի» նախկին ֆուտբոլիստ Կաուսո Դարամեն ազատազրկվել է՝ դեռահասի վրա հարձակման և կողոպուտի համար։ Mirror-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 12-ին։ Կաուսո Դարամեն դանակով դաժան հարձակման է ենթարկել դեռահասին՝ գողանալով վերջինիս ոսկե շղթան և թևնոցը։ Տուժածը, որի անունն է Էվանս, դեպքի վայրում եղել է ընկերոջ հետ: Դարամեն սկսել է հետապնդել նրանց՝ բղավելով․ «Ես […]
21:33 21.11.2024
Էնրիկ Մասիպը, որը հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակի առանձնահատկությունների մասին։ «Վինիսիուսի մակարդակը շատ բարձր է. Բայց ի՞նչն է գնահատվում մրցանակը հանձնելիս։ Եթե խոսքը լիներ տաղանդի մասին, ապա Վինիսիուսը կարող էր նվաճել «Ոսկե գնդակը»: Բայց այդ ժամանակ Մեսսին կարող էր ունենալ 13 «Ոսկե գնդակ»: Մեսսին ինձ համար չորս գլուխ […]
21:12 21.11.2024
Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է իսպանացի ֆուտբոլիստների «Ոսկե գնդակի» նվաճումների մասին: «Իսպանիան ունեցել է պատմության մեծագույն ժամանակաշրջաններից մեկը: 2008-2012-ին այստեղ այստեղ էին ամենաուժեղ ֆուտբոլիստներից մի քանիսը, և տարօրինակ էր, որ մենք միայն մեկ «Ոսկե գնդակ» ունեինք: Բայց այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Diario […]
21:04 21.11.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանին: Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական զարգացումներին, այդ թվում ԳԴՀ-ի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Հայաստան կատարած անսպասելի այցին, Ադրբեջանում ընթացող COP-29-ին, դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հյուրն անդրադարձել է նաև ամերիկյան ընտրությունների հետ կապված հնարավոր քաղաքական վերադասավորումներին, նաև հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային խնդիրների […]
20:51 21.11.2024
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստուհիները ստացել են նոր ավտոմեքենաներ իրենց հովանավոր BMW-ից։ Գերմանական ավտոմեքենաների արտադրողն արդեն երրորդ տարին է, ինչ հովանավորում է ակումբը։ Համագործակցության շրջանակներում ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողներն ու մարզիչները ընտրում են իրենց համար ավտոմեքենաներ։ Տղամարդիկ ավտոմեքենաները ստացել էին դեռևս սեպտեմբերին։ Ակումբի ներկայացուցիչներն ընտրություն են կատարել iX2, iX, iX1, i4, i5, i7 և XM […]
20:35 21.11.2024
Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։ Ալիխանյանը մեդալային գոտեմարտում 12-2 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին։ Ավագյանը բրոնզի համար գոտեմարտում 7-4 հաշվով հաղթել է իտալացի ըմբիշին։ Այսօր Հայաստանը նվաճել էր ևս երեք մեդալ։ Հունահռոմեականների պայքարում […]