18:35 19.11.2024
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 44-րդ տեղում։ Առաջին տասնյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Աշխարհի առաջին ռակետը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։ 1. Արինա Սաբալենկա (Բելառուս) 9416 2. Իգա Շվյոնտեկ (Լեհաստան)՝ 8370 3. Կորի Գաուֆ (ԱՄՆ)՝ 6530 4. Յասմին Պաոլինի (Իտալիա)՝ 5344 5. Չժեն Ցզինվեն […]
18:21 19.11.2024
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է, հաղորդում է «РУСТАТ»-ը։ Առաջին տեղում է Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն։ 1. Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ»)՝ 43 հարված դարպասի ուղղությամբ, 19 հարված դարպասին 2. Կոնստանտին Տյուկավին («Դինամո»)՝ 41 / 15 3. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)՝ 36 / 17 4. […]
17:58 19.11.2024
«Մալագայի» եզրային հարձակվող Անտոնիտոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախում: Կատալոնացիները դեռ ամռանն էին ցանկանում ձեռք բերել Իսպանիայի Մ19 հավաքականի ֆուտբոլիստին, բայց անդալուզյան ակումբը նույնիսկ չի դիտարկել տրանսֆերային առաջարկները: Մայրաքաղաքային ակումբը նույնպես առաջարկ է կատարել, որը մերժվել է: Այժմ երկու ակումբներն էլ փորձում են պայմանագիր ստորագրել Անտոնիտոյի հետ, որի համաձայնագրի ժամկետը «Մալագայի» հետ […]
17:35 19.11.2024
ՊՍԺ-ն ու «Մոնակոն» Ֆրանսիայի Սուպերգավաթը կվիճարկեն 2025 թվականի հունվարի 5-ին՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնում է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը։ Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել օգոստոսին՝ Պեկինում: Լուիս Էնրիկեի գլխավորած ՊՍԺ-ն Ֆրանսիայի գործող չեմպիոնն է և գավաթակիրը, «Մոնակոն» Լիգա 1-ի փոխչեմպիոնն է:
17:20 19.11.2024
Հայտնի են դարձել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի A լիգայի քառորդ եզրափակչի բոլոր 8 մասնակիցները։ A լիգայի խմբային փուլի արդյունքներով՝ Պորտուգալիան և Խորվաթիան (1-ին խմբից), Ֆրանսիան և Իտալիան (2-րդ խմբից), Գերմանիան և Նիդերլանդները (3-րդ խմբից), Իսպանիան և Դանիան (4-րդ խմբից) դուրս են եկել 1/4 եզրափակիչ: Այդ փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին։
16:59 19.11.2024
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրում, A դիվիզիոնի չորրորդ խմբում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան սեփական հարկի տակ հաղթել է Շվեյցարիայի հավաքականին 3-2 հաշվով: Խմբի մյուս խաղում Սերբիան ու Դանիան 0-0 են խաղացել: Այսպիսով, Իսպանիան 18 միավորով գրավել է առաջին տեղը, Դանիան` 8 միավորով երկրորդ: Այս հավաքականը հանդես կգա փլեյ-օֆֆում: Սերբիան 6 միավորով գրավել է երրորդ […]
16:40 19.11.2024
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին` 10-րդ մրցափուլում, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել Էրիկ Գասպարյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է գրանցել Իսպանիայի ներկայացուցիչ Մաքսիմ Չիգաևի, Արամ Հակոբյանը` լեհ Բարտոժ Սոշկոյի, Էրիկ Օհանյանը` չեռնոգորացի Նիկտա Պետրովի, Շանթ Սարգսյանը` Անգլիան ներկայացնող Դանիել Ֆերնանդեսի, Գաբրիել Սարգսյանը` իսրայելցի Էյթան Ռոզենի հետ: Մանուել Պետրոսյանն էլ սպիտակ խաղաքարերով պարտվել […]
16:21 19.11.2024
ՈւԵՖԱ-ն շրջաբերական է հրապարակել 2026 թվականի աշխարհի առաջնության Եվրոպայի ընտրական գոտու վիճակահանությունից առաջ, հայտնում է Sport24-ը: Ռուսական աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ շրջաբերականի` Ռուսաստանի ազգային հավաքականը չի մասնակցի ընտրական մրցաշարին: Մունդիալի ուղեգրերի համար Եվրոպայից կպայքարեն 54 երկրի հավաքականներ: Դեկտեմբերի 13-ին կայանալիք վիճակահանությունից հետո ՈւԵՖԱ-ն կհրապարակի Եվրոպայի ընտրական գոտու բոլոր 192 հանդիպումների անցկացման ժամկետները: Կձևավորվի 12 […]
16:00 19.11.2024
«Բոտաֆոգոյի» նախագահ Դուրսեսիո Մելոն պատասխանել է հարցին, թե արդյոք նրանք փորձելու են ձեռք բերել «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարին: «Ոչ մի դեպքում: Նեյմարն իմ տեսած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա Մեսսիի մակարդակում է, իսկ Ռոնալդուից շատ ավելի լավ ֆուտբոլիստ է: Բայց նա խորտակեց իր կարիերան, որի գագաթնակետը դարձավ վնասվածքի պատճառով 1 տարի բացակայելը: Եվ հիմա նա […]
15:38 19.11.2024
Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ներկա է եղել իր արձանի բացմանը։ «Ինձ համար հպարտության պահ է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսվել է իմ ֆուտբոլային կյանքը և բացել արձանը: Հուսով եմ, որ սա կօգնի ոգեշնչել ֆուտբոլիստների հաջորդ սերնդին, որպեսզի քրտնաջան աշխատեն և հավատան իրենց ուժերին»,- գրել է Քեյնը սոցիալական ցանցերում: Արձանը տեղադրվել է […]
15:14 19.11.2024
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Իտալիայի Ա սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի կոչման հավակնորդների ցուցակում: 35-ամյա Մխիթարյանն ավարտվող տարում Իտալիայի առաջնությունում դարձել է մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Լավագույնի կոչմանը հավակնում են նաև «Ինտերի» ֆուտբոլիստներ, թուրք Հաքան Չալհանօղլուն և իտալացի Նիկոլո Բարելան, Բերգամոյի «Ատալանտայի» նախկին և Թուրինի «Յուվենտուսի» ներկայիս խաղացող, հոլանդացի Թյոն Կոպմեյներսը, «Ռոմայից» արգենտինացի […]
14:43 19.11.2024
Միլանի «Ինտերի» հարձակվողներ Մարկո Առնաուտովիչն ու Խոակին Կորեան մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ` ակումբը չի երկարաձգելու ֆուտբոլիստների` 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրերը։ Նրանք Իտալիայի չեմպիոնի կազմը կլքեն ազատ գործակալի կարգավիճակում։ Ավստրիացի Առնաուտովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2023 թ. օգոստոսից, 43 խաղում դարձել 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Արգենտինացի Կորեան […]
13:30 19.11.2024
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները տարվա Ամփոփիչ մրցաշարը հաղթելուց հետո 38 տարվա վաղեմության ցուցանիշ է կրկնել։ Իտալացի թենիսիստը մրցաշարում անցկացրած 5 մրցախաղում մրցակցիներին չի պարտվել ոչ մի սեթում։ Թենիսի միջազգային փառքի սրահի մամուլի ծառայությունը գրում է, որ Ամփոփիչ մրցաշարում նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր չեխ թենիսիստ Իվան Լենդլը։ Նա 1986 թ. նույնպես մրցաշարը հաղթել […]
13:00 19.11.2024
Ֆուտբոլի Նոր Զելանդիայի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության Օվկիանիայի ընտրական գոտու երկրորդ խաղում անընդմեջ 8 գոլ է խփել: Վանուատուի ազգային հավաքականին տանը 8-1 հաշվով հաղթելուց հետո նորզելանդացիները հյուրընկալվելիս 8-0 հաշվով առավելության են հասել Սամոայի թիմի նկատմամբ: Նոր Զելանդիան երեք խաղից հետո B խմբում 100 տոկոսանոց արդյունք ունի և 9 միավորով առաջատարն է:
12:27 19.11.2024
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանն անդրադարձել է Երևանում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը իր չմասնակցելուն: «Մենք` Հայաստանի քաղաքացիներս, ըմբշամարտի հավաքականի և օգոստոսի 19-ից նաև մարզական վաշտի շարքերը համալրած մարզիկներս, միշտ պատրաաստ ենք բարձր պահել մեր երկրի պատիվը: Մեր թիմը պատրաստ […]
11:30 19.11.2024
Նեյմարի գործակալ Պինի Զահավին խոսել է բրազիլացու ապագայի մասին: «Ալ-Հիլալից» Նեյմարի հեռանալու շուրջ բանակցություններ չկան. Նա պայմանագիր ունի և երջանիկ է իր ակումբում։ Ես և Նեյմարի հայրը միակ մարդիկ ենք, ովքեր կարող են բարձրաձայնել նրա ապագայի մասին։ Ես չգիտեմ, թե որտեղից են ծագել վերջին լուրերը», — սոցիալական ցանցերում Զահավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ […]
11:08 19.11.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Վաշինգտոն Քեփիթալզը» հյուրընկալվելիս 5-2 հաշվով առավելության է հասել «Վեգաս Գոլդեն Նայթսի» նկատմամբ։ Հյուրերից հեթ-տրիկ է գրանցել ռուս հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։ 39-ամյա լեգենդար հոկեյիստը NHL-ում խփած գոլերի քանակը հասցրել է 866-ի։ Նա լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Գրեցկիից (894) այժմ հետ է 28 տափօղակով։ «Վաշինգտոն Քեփիթալզը» 25 միավորով […]
10:34 19.11.2024
Իտալիայի Թուրին քաղաքում ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի զուգախաղի եզրափակչում գերմանացիներ Կևին Կրավիցն ու Տիմ Պյուցը պարտության են մատնել դասակարգման աղյուսակի առաջատարներ Մարսելո Արևալոյին (Սալվադոր) և Մատե Պավիչին (Խորվաթիա)։ Գրանցվել է 7-6 , 7-6 հաշիվը։ Կրավիցն ու Պյուցը կարիերայում առաջին անգամ են նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակելով 1500-ական միավոր։ Կրավիցը հերթական թարմացումից հետո […]
09:55 19.11.2024
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հեռանալու է ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը մտադիր չեն երկարաձգել 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը։ Իրավիճակը կարող է միայն փոխել անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, որը առանձնազրույց է ունենալու Էրիկսենի հետ։ Քրիստիան Էրիկսենը այս ակումբում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից և 85 խաղում խփել […]
09:40 19.11.2024
Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան ընտրություն է կատարել ֆուտբոլային գերաստղեր Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ «Ինձ համար Մեսսին և Ռոնալդուն պատմության երկու լավագույն ֆուտբոլիստներն են։ Բայց ակնհայտ է, որ Մեսսիին չի կարելի համեմատել ոչ մի այլ խաղացողի հետ»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում A Bola-ն։ Transfermarkt պորտալը գնահատում է Ռոնալդուի արժեքը 15 միլիոն […]
09:25 19.11.2024
Ավարտվել է 2024 թվականի շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 3-րդ խաղափուլը: Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Դավիթ Ստեփանյանը ունի 2.5 միավոր: Տիգրան Համբարձումյանը ունի 1.5 միավոր: Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Դավիթ Մելքոնյանը և Արմեն Վարդանյանը ունեն 2 միավոր: Գևորգ Աղոյանը ունի 1 միավոր: Մինչև 8 տարեկան պատանիների խմբում Մարկ Մելքոնյանը և […]
23:42 18.11.2024
Ֆրանսիահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարի է մասնակցել։ 22-ամյա գոլֆիստը 10-րդ տեղն է գրավել Իսպանիայի Տարագոնա քաղաքում անցկացված մրցաշարում։ Բեքիրյանն այդ արդյունքի շնորհիվ հաղթահարել է DP World Tour հեղինակավոր մրցաշարի որակավորման փուլը և դարձել Հայաստանը ներկայացնող առաջին գոլֆիստը, որը նման հաջողություն է գրանցում։ «Բառեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու համար։ Շատ երջանիկ եմ։ […]
23:27 18.11.2024
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող։ Թուրինում կայացած մրցաշարի եզրափակչում իտալացին 6-4, 6-4 հաշվով պարտության է մատնել Թեյլոր Ֆրիցին (5-րդ ռակետ)։ Սիներն ամերիկացի թենիսիստին հաղթել էր նաև Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում և US Open-ի եզրափակչում։ 23-ամյա իտալացին կարիերայում առաջին անգամ է նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1500 […]
23:12 18.11.2024
Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։ Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերը» պատրաստ է գործարքում նաև գնման իրավունք ներառել։ Միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ջերմ հարաբերություններ ունի Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Կողմերն արդեն բանակցում են հավանական տրանսֆերի հարցում։ Կիեզան այս տարվա […]
22:53 18.11.2024
Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի երրորդ խմբի վերջին` 6-րդ տուրում, Նորվեգիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանին։ Տանտերերից հեթ-տրիկ է գրանցել Էրլինգ Հոլանդը։ Սոլե Սոլբակենի գլխավորած հավաքականը 13 միավորով երրորդ խմբում գրավել է առաջին տեղն ու նվաճել A դիվիզիոնի ուղեգիր։ Ղազախստանը 1 միավորով եզրափակել է խումբը և դուրս մնացել B դիվիզիոնից։ Երրորդ […]
22:37 18.11.2024
Լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն մտադիր է 2026 թ. մասնակցել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահական ընտրություններին, հայտնում է Diario Sport-ն։ Նա մտադիր է նախագահ ընտրվելու դեպքում Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել իսպանացի անվանի մասնագետ Պեպ Գվարդիոլային։ 53-ամյա մասնագետը, որը 2016 թ. հուլիսից գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթին» և մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի ակումբի […]
22:05 18.11.2024
Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է 34-ամյա լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը, հայտնում է Marca-ն։ Չնայած այն փաստին, որ Շչեսնին հոկտեմբերին կատալոնական ակումբին միանալուց հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել, «Բարսելոնան» գոհ է նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակից և այն բանից, թե ինչպես է նա ընդունել թիմի պահեստային դարպասապահի դերը: Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահը կատալոնական […]
21:35 18.11.2024
Ամստերդամի «Այաքսը» լեգենդների խաղում 2-1 հաշվով հաղթանակի է հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» ստադիոնում և նվիրված է եղել «Այաքս» ակումբի հիմնադրման 125-րդ տարեդարձին։ Նիդերլանդների 36-ակի չեմպիոնի գոլերը խփել են Շոթա Արվելաձեն ու Սիմ դե Յոնգը, «Ռեալից» աչքի է ընկել Ռուբեն դե լա Ռեդը։
21:18 18.11.2024
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Էրլինգ Հոլանդի հետ` նոր պայմանագիր ստորագրելու համար, հայտնում է Mirror-ը։ Աղբյուրի տեղեկություններով` անգլիական ակումբը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 500 հազար ֆունտ սթերլինգ վճարել` նրան դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն է, […]
20:49 18.11.2024
Ամերիկացի բլոգեր, դերասան Ջեյք Փոլը լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին հաղթելուց հետո նրան հավելյալ 5 միլիոն դոլար կվճարի։ Ըստ Happy Punch-ի` կողմերը պայմանավորվել էին, որ եթե 58-ամյա Թայսոնը մենամարտի ընթացքում դիմանա մինչև չորրորդ ռաունդ, Փոլը պարտավորվելու է նրան վճարել այդքան գումար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Փոլը, մրցավարների միաձայն […]