08:45 15.02.2025
Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունը հնարավորություն կտա կայունացնել մրցաշարի մասնակից թիմերի քանակը, ակումբներին կընձեռի հնարավորություն հանդիպումների գերակշռող մասն անցկացնել շաբաթ-կիրակի օրերին, գրում է ՀՖՖ-ի կայքը: ՀՖՖ Մրցումների բաժնի պետ Էդգար Պետրոսյանը խոսել է առաջարկված փոփոխության դրդապատճառների և առավելությունների մասին։ «Ակումբների հետ ինտենսիվ շփումների արդյունքում պարզ դարձավ, որ որոշակի բարեփոխումների կարիք կա։ Ակումբները հիմնականում ուզում են խաղալ […]
02:30 15.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում մեր տղաները նվաճել են արծաթե մեդալ։ Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Այստեղ մեր տղաները 12:10 հաշվով առավելության են հասել Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն […]
01:18 15.02.2025
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, հաղորդում է մարզաձևի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Աշխարհի գավաթի առաջին փուլը կանցկացվի փետրվարի 18-24-ը: Երկրորդ փուլին, […]
22:19 14.02.2025
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդը հաղթահարել է մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը, հաղորդում է այդ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովն Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևում զբաղեցրել է 23-րդ տեղը և հանդես կգա եզրափակչում: Մրցմանը մասնակցել են 133 լեռնադահուկորդներ:
21:20 14.02.2025
Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ ափսոսում է, որ 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»: «Ես հաճույքով կմնայի «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև կարիերայիս ավարտը և երբեք չէի հեռանա, բայց ոչինչ փոխել հնարավոր չէր: Կարիերայիս ընթացքում ամենաշատը ափսոսում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել եմ Մադրիդի «Ռեալ», — ասել է Բեքհեմը: Իր պրոֆեսիոնալ […]
20:15 14.02.2025
Մադրիդի «Ռեալը» որոշել է արագացնել «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր կնքելու գործընթացը։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Տրենտն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը գործող պայմանագրի ժամկետը չերկարաձգելու որոշման մասին: 26-ամյա խաղացողը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Միաժամանակ, մադրիդյան ակումբը պետք է մեծ գումար վճարի խաղացողին՝ որպես բոնուս։ Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը […]
19:48 14.02.2025
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավարությունն իր ռազմավարական զարգացման հիմքում կարևորում է համագործակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ տեղի է ունեցել հանդիպում ՀՖՖ ղեկավարության հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը։ «Մեր նպատակն է գործել փոխադարձ հարգանքի, կառուցողական երկխոսության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով՝ […]
19:17 14.02.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ընդմիջմանը կոշտ զրույց է ունեցել ֆուտբոլիստների հետ, հայտնում է Marca-ն։ Ընդմիջմանը «Մանչեսթեր Սիթին» առջևում էր 1-0 հաշվով: Սակայն իվերջո մադրիդցիները հաղթեցին 3-2 հաշվով։ Աղբյուրի համաձայն, այդ խոսակցությունը բեկումնային է եղել: Այն ոչ միայն ազդել է նրանց վրա, ում Անչելոտին դիմել է, […]
18:52 14.02.2025
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի քառորդ եզրափակչի մրցախաղում աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը 6-2, 7-5 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Կիսաեզրափակչում Շվյոնտեկը կմրցի Օնս Ժաբեր (Թունիս) – Ելենա Օստապենկո (Լատվիա) մրցախաղի հաղթողի դեմ:
18:36 14.02.2025
Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ Եվրոպա, հայտնում է Cadena SER-y: 33-ամյա ֆուտբոլիստը մտադիր է եվրոպական թոփ թիմ տեղափոխվել, բայց դրա համար դեռ պետք է համոզել ակումբներին: Բրազիլիայի հավաքականի աստղը բոլոր հնարավոր տարբերակներից հավանական է համարում կատալոնական «Բարսելոնան», որի առաջարկը կընդունի առանց քննարկելու: Նեյմարը Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալում» մեկուկես տարվա […]
18:14 14.02.2025
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթին սպառնում է առնվազն երկխաղյա որակազրկում, հայտնում է The Telegraph-ը: Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված «Էվերթոն» – «Լիվերպուլ» խաղից հետո նիդերլանդցի մասնագետը մոտեցել էր հանդիպումը սպասարկած Մայքլ Օլիվերին և ինչ-որ բան էր ասել նրան: Դրանից հետո մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել մարզչին: Սլոթը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Վուլվերհեմփթոնի» դեմ […]
17:50 14.02.2025
Կատարի իշխանությունները հնարավոր է՝ դադարեցնեն ֆրանսիական ՊՍԺ-ի ֆինանսավորումը, հաղորդում է RMC Sport-ը։ Պատճառն ակումբի նախագահ և սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆիին առաջադրված մեղադրանքներն են՝ Ֆրանսիայում «ձայն գնելուն օժանդակելու և քվեարկության ազատությունը խախտելու» մասով: «Կատարցիները հոգնել են այս բոլոր չարաշահումներից: Կեղծ հետապնդումներից, շանտաժից, ամենօրյա քննադատությունից: Ֆրանսիայի բոլոր խնդիրներն իրենց մեղքով են»,- մասնավորապես նշում է աղբյուրը:
17:00 14.02.2025
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը այսօրվանից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Հավաքին մասնակցում են Ռաֆիկ Մինասյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Սուրեն Գրիգորյանը, Մնացական Աբրահամյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը , Պետրոս Պետրոսյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:
16:48 14.02.2025
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար, հայտնում է RMC Sport-ը: Հանրահայտ գործարարը 2018-ին օգտագործել է իր դիրքը` Կատարի սուվերեն ֆոնդի (QIA) առանցքային համարվող քվեն իր օգտին փոխելու համար: Ենթադրվում է, որ 51-ամյա Ալ-Խելաիֆին օգտագործել է իր ազդեցությունը, որպեսզի ստիպի Քաթարի ֆոնդին փոխել դիրքորոշումը Lagardere ընկերության կառավարման հետ կապված վեճի […]
16:23 14.02.2025
Իտալիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը չի կարողացել ընտրել լավագույնին Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև: «Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար։ Երկուսն էլ իսկական չեմպիոններ են։ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ Մեսսին՝ ֆանտաստիկ խաղացող։ Ես երկուսով էլ անսահման հիանում եմ», — Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։ 2023 թվականի օգոստոսի […]
15:59 14.02.2025
Լոնդոնի «Տոտենհեմի» սեփականատեր Դենիել Լևին ակումբը վաճառելու շահավետ առաջարկ է ստացել Կատարի ներդրողներից, հայտնում է The Guardian-ը: Այսօրվա դրությամբ բաժնետոմսերի 86.1 տոկոսը պատկանում է ENIC Group-ին: Գնորդը ձգտում է ձեռք բերել անգլիական ակումբի բաժնետոմսերի զգալի մասը: Ներդրումային ընկերությունը պատրաստ է նաև ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակել Դենիել Լևիին: «Տոտենհեմն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակել […]
15:40 14.02.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ մարտին, միջազգային դադարի ժամանակ, ազգային թիմ է հրավիրելու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է L’Equipe-ը: «Ակնհայտ է, որ նա լինելու է հայտացուցակում»,- ասել է 56-ամյա Դեշամը: Կիլիան Մբապեն 2 անգամ անընդմեջ չէր հրավիրվել հավաքական: Մարտին Դիդյե Դեշամի գլխավորած թիմն Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում մրցելու է […]
15:25 14.02.2025
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում մեկնարկել է փլեյ-օֆֆ փուլը: Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» 1/16 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է դանիական «Միտյուլանին»: Բասկյան թիմի կազմում պահեստայինների թվում էր Արսեն Զախարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ամստերդամի «Այաքսը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է բելգիական «Սենտ Ժիլուազին»: Ստամբուլի «Ֆեներբահչեն» տանը 3-0 հաշվով հաղթել է բելգիական «Անդերլեխտին», իսկ Հունգարիայի […]
15:05 14.02.2025
Բրազիլիայում շարունակվում է անգլիական «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի գործով հետաքննությունը, հայտնում է Globo-ն: Բրազիլիայի դատախազության տվյալներով՝ 27-ամյա ֆուտբոլիստը Բրունո Լոպես անունով միջնորդին հայտնել է, որ եղբոր՝ Մատեուսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ դեղին քարտ է ստանալու: Ենթադրվում է, որ Մատեուսը խաղադրույք է կատարել, որ Պակետան կզգուշացվի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում: Պակետան իսկապես դեղին քարտ է ստացել […]
14:37 14.02.2025
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը երեք ընկերական խաղ կանցկացնի։ Այս մասին հաղորդում է այդ երկրի ազգային թիմի մամուլի ծառայությունը: Վալերի Կարպինի գլխավորած հավաքականը մարտին կընդունի Զամբիայի, հունիսի 6-ին` Նիգերիայի հավաքականներին, իսկ չորս օր անց հյուր կգնա Բելառուսի ընտրանուն:
14:16 14.02.2025
Գերծանր քաշային կարգում WBA, IBF ու WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը խոսել է բռնցքամարտից հոգեբանական կախվածություն ունենալու մասին, հայտնում է talkSPORT-ը: «Եթե դուք 10,15, 20 կամ 25 տարի զբաղվում եք բռնցքամարտով, ապա այն կախվածություն է առաջացնում, դառնում է թմրանյութ: Եթե մի օր չես մարզվում, ապա քեզ մահացած ես զգում: Ես մարզվում եմ ամեն օր: […]
08:25 14.02.2025
Ռուս լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Եվգենի Լովչևը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ես չէի էլ մտածում, որ Զախարյանի կարիերան ստացվելու է Իսպանիայում: Նա մեր մեծ աստղը չէ՞ր: Հիմա կասեն, թե խնդիրը վնասվածքների մեջ է, բայց դրանք միշտ էլ լինում են: Ֆուտբոլիստները պետք է մտածեն պատճառների մասին: Չեմ կարծում, […]
08:00 14.02.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի ներկայացուցիչների հետ, հայտնում է Marca-ն: «Ռեալի» ֆուտբոլիստի ներկայացուցիչները Պրահայում հանդիպել են Պրո լիգայի փոխնախագահ Սադ Ալ Լազիզի հետ, ով 5 տարվա պայմանագիր կնքելու համար Վինիսիուսին առաջարկել է 1 միլիարդ եվրո: Լիգայի ղեկավարները լուրջ են տրամադրված ու համառորեն ցանկանում են իրականացնել […]
00:23 14.02.2025
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Լեյքերսն» արտագնա խաղում 119-131 հաշվով պարտվել է «Յուտա Ջազին»: Հյուրերի աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսը վաստակել է 18 միավոր, իսկ նորեկ Լուկա Դոնչիչը՝ 16: Մինչև այս պարտությունը «Լոս Անջելես Լեյքերսը» 6 խաղից բաղկացած հաղթանակների շարք էր գրանցել, վերջին հաղթանակն էլ տարել էր հենց «Յուտա Ջազի» հետ […]
23:38 13.02.2025
2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկը եղել է Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է Sportico-ն։ 2024թ․ աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը հետևյալ տեսքն ունի․ 1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 260 միլիոն դոլար 2. Ստեֆեն Կարի (բասկետբոլ)՝ 153,8 միլիոն դոլար 3. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ)՝ 147 միլիոն դոլար 4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ)՝ 135 միլիոն դոլար 5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 133,2 միլիոն […]
22:58 13.02.2025
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղամակարդակի մասին։ «Չի կարելի ասել, որ ես արդեն բարձր եմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակից։ Չի կարելի արժեզրկել այս առաջնությունը։ Այստեղ խաղում են ուժեղ ֆուտբոլիստներ, աշխատում են որակյալ մարզիչներ։ Այո, առաջնության մակարդակն ընկել է համեմատած այն տարիների, երբ նոր էի սկսում, երբ կային եվրագավաթային […]
19:54 13.02.2025
Հոկեյի 4 Nations-ի առաջին տուրում Կանադայի հավաքականն օվերթայմում 4-3 հաշվով առավելության է հասել Շվեդիայի թիմի նկատմամբ: Տանտերերից դարպասի գրավմամբ են աչքի ընկել Նաթան Մակինոնը, Բրեդ Մարշանդը, Մարկ Սթոունն ու Միտչ Մարները: Հյուրերի գոլերը խփել են Յոնաս Բրոդինը, Ադրիան Կեմպեն ու Ջոել Էրիքսոնը:
18:48 13.02.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը:
18:12 13.02.2025
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է «Գալաթասարայի» հարձակվող Մաուրո Իկարդիի քննադատությանը: «Վստահ եմ, որ ես յուրահատուկ եմ, ոչ թե «Յուրահատուկը»՝ 25 տարվա կարիերայի և 26 տիտղոսի արդյունքում, ոչ թե մեկ հանդիպման: Չկա այնպիսի հանդիպում, որը հստակ կընդգծի կարիերաս։ Այն տևում է արդեն 25 տարի։ Ինչ վերաբերում է Իկարդիի մեկնաբանությանն ու հրապարակմանը, նա պարզապես […]
17:30 13.02.2025
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Միլանը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։ Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 2-1 հաշվով պարտության է մատնել «Սելթիկին»։ «Բենֆիկան» էլ 1-0 հաշվով հաղթել է «Մոնակոյին», որը երկրորդ կեսի գրեթե մեկնարկից խաղացել է 10 ֆուտբոլիստով։ Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 18-ին։