16:20 16.04.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին: Աշխարհի 27-րդ ռակետը 88-րդ համարին հաղթել է 6-7, 6-4, 6-3 հաշվով: Խաչանովը հաջորդ փուլում կմրցի աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Խաումե Մունարի դեմ:
10:00 16.04.2025
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պրովոդնիկովը կվերադառնա ռինգ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: «Ես երիտասարդ տղա չեմ, բայց մենամարտը կկայանա: Դա կլինի ռևանշ, լավ մրցակից կլինի: Մենք կուրախացնենք հանրությանը և կանցկացնենք բռնցքամարտի շոու»,- ասել է 41-ամյա Պրովոդնիկովը: Մենամարտը կկայանա հունիսի 7-ին Կրասնոյարսկում։ Պրովոդնիկովն ունի 25 հաղթանակ և 5 պարտություն։ Նրա վերջին պրոֆեսիոնալ մենամարտը եղել է […]
09:35 16.04.2025
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է Bild-ը։ 39-ամյա դարպասապահը չի հասցրել վերականգնվել մկանային վնասվածքից և չի օգնի մյունխենյան ակումբին առաջիկա հանդիպմանը։ «Ինտերի» դեմ խաղում գերմանական ակումբի դարպասը կպաշտպանի Յոնաս Ուրբիգը։ «Ինտեր» – «Բավարիա» հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին։ Դիմակայության առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հաղթել էր 2-1 […]
09:00 16.04.2025
Հոկեյի ազգային լիգայի (NHL) պատմության գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը հնարավորության դեպքում պատրաստ է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդում է Матч ТВ-ն: «2026 թվականին Միլանում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով մեզանից ոչինչ կախված չէ։ Օլիմպիական կոմիտեից է կախված՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ: Յուրաքանչյուր մարզիկի համար պատիվ է խաղալ իր երկրի […]
08:40 16.04.2025
«Բավարիան» պատրաստվում է խոշոր գումարով ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերային իրավունքը: Մյունխենյան ակումբը սպասում է 21-ամյա ֆուտբոլիստի համաձայնությանը, որպեսզի սկսի լևերկուզենցիների հետ բանակցությունները: «Բավարիայում» ենթադրում են, որ գործարքի արժեքը կկազմի 130-140 միլիոն եվրո, և պատրաստ են նման ծախս կատարել: Ընթացիկ մրցաշրջանում 40 խաղում Վիրցը խփել է 15 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում:
08:18 16.04.2025
Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվել է իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս ամիսներին, 2000-2005 թվականներին, իսկ 2019 թվականին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել […]
08:00 16.04.2025
Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնել է «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը, հաղորդում է ուելսյան ակումբի մամուլի ծառայությունը: «Լուկայի առաջնորդությունը, գիտելիքները և կիրքը ֆուտբոլի հանդեպ առանցքային կլինեն ակումբի շարունակական զարգացման համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: 2011 թվականին «Սուոնսին» դարձավ առաջին ուելսյան ակումբը, որը հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը հետագայում […]
22:54 15.04.2025
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի մասին, հաղորդում է Goal-ը: ««Բարսելոնան» ու ՊՍԺ-ն այժմ Եվրոպայում գերազանցում են բոլորին: Հանսի Ֆլիկը վերահսկում է ամեն ինչ: Նա թիմին վստահություն է հաղորդել և աշխատող մարտավարություն առաջարկել»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Կատալոնական ու փարիզյան թիմերը մոտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ […]
21:45 15.04.2025
«Ռեալի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել Անտոնիո Ռյուդիգերի և Ջուդ Բելինգհեմի միջև, հայտնում է El Chiringuito-ն: Մենապայքարի ժամանակ Ռյուդիգերը կոպիտ սահանկում է կատարել, ինչը դուր չի եկել Ջուդին: Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, սակայն թիմակիցները կարողացել են բաժանել ֆուտբոլիստներին, որպեսզի ծեծկռտուք չլինի: Երբ կրքերը հանդարտվել են Ռյուդիգերն ու Բելինգհեմը միմյանց ձեռք են սեղմել:
21:17 15.04.2025
Աշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […]
20:40 15.04.2025
Մադրիդի «Ռեալը» լեգենդների խաղում 11-մետրանոցներով հաղթել է «Բարսելոնային»։ Մեքսիկայում կայացած խաղում հիմնական ժամանակում ոչ-ոքի է գրանցվել` 2-2։ «Բարսելոնայից» աչքի են ընկել Խավիեր Սավիոլան և Կառլես Պույոլը, «Ռեալից»` Լուիշ Ֆիգուն ու Մարսելոն։
20:10 15.04.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը սոցցանցերում հրապարակում է արել և խոսել հաջորդ հավանական մենամարտի մասին. «Շատերն են հարցնում, թե երբ է լինելու մենամարտը։ Ես հանգիստ եմ. մարզվում եմ, կենտրոնանում և սպասում իմ պահին։ Միշտ չէ, որ սպորտն արդար է, բայց ես հավատում եմ, որ երբ աշխատում ես, չես հանձնվում, ինքդ քեզ […]
19:42 15.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […]
19:22 15.04.2025
Ռուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […]
18:52 15.04.2025
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։
18:30 15.04.2025
Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […]
17:30 15.04.2025
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջիկա խաղի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: «Մենք ցանկանում ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք մեզ կառաջադրի «Ասթոն Վիլան»: Մեր նպատակը հաղթանակն է: Պատրաստ ենք հաղթելուն, պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ասել է իսպանացի մասնագետը: Փարիզում կայացած խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3-1 […]
17:11 15.04.2025
«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […]
16:46 15.04.2025
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […]
16:24 15.04.2025
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […]
15:50 15.04.2025
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկրորդ մեդալը: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը (61 կգ) երկամարտի 275 կգ (124+151) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա 124 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
17:28 12.04.2025
ԿՈՆՄԵԲՈԼ-ի նախագահ Ալեխանդրո Դոմինգեսն իր ղեկավարած կոնֆեդերացիայի համագումարի բացման խոսքում առաջարկել է ֆուտբոլի աշխարհի 2030 թվականի առաջնությունն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն: «Մենք համոզված ենք, որ 100-ամյակի տոնակատարությունը եզակի է լինելու: Նման իրադարձությունները մեկ անգամ են լինում: Այդ նպատակով առաջարկում ենք ԱԱ-2030-ն անցկացնել 64 հավաքականների մասնակցությամբ` միաժամանակ երեք մայրցամաքներում, որպեսզի ոչ […]
17:05 12.04.2025
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է այն տեղեկությանը, թե մոսկովյան ակումբը չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին: Այս մասին հաղորդում է Sport24-ը: «Տվյալ տեղեկությունը ճիշտ չէ, այն պետք է ավելի ուշադիր ստուգվի: Նոր պայմանագրի հարցով ակումբի հետ երկխոսություն է ընթանում»,- ասել է Թիկնիզյանի գործակալը: Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի […]
13:00 12.04.2025
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն ասել է, որ շատ ուրախ է Մոհամեդ Սալահի՝ ակումբի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար, տեղեկացնում է Sky Sports-ը: «Հրաշալի է, որ Սալահը շարունակելու է խաղալ այստեղ: Նա կարող էր տեղափոխվել աշխարհի ցանկացած ակումբ, բայց որոշեց մնալ մեզ հետ: Դա շատ հաճելի փաստ է», – ասել է նիդերլանդցի մասնագետը: Եգիպտացի հարձակվողը […]
12:22 12.04.2025
Զագրեբի «Դինամոն» Ֆաբիո Կանավարոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից: Որոշումը կայացվել է «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության խաղում 0-3 հաշվով պարտությունից հետո։ «Դինամոն» զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Հայդուկից»: 51-ամյա մասնագետը «Դինամոյի» ղեկը ստանձնել էր 2024-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Նենադ Բյելիցային: Իտալացու գլխավորությամբ խորվաթական թիմն անցկացրել է 14 խաղ, տարել 7 […]
11:35 12.04.2025
«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […]
10:40 12.04.2025
«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Անգլիացի ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի առաջին խաղում դուբլ էր ձևակերպել «Ռեալի» դեմ մրցավեճում: Դեկլան Ռայսը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում երկու գոլ է խփել տուգանայինից:
09:40 12.04.2025
Հունաստանում ավարտվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում հայտնի դարձավ չեմպիոնը: 9 միավորով չեմպիոնությունն ապահովեց սերբ Տեոդորա Ինյաչը: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի գրանցեց ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ և 7 միավորով 5-10-րդ տեղերն է բաժանում: Էլինա Դանիելյանը պարտվեց և 6,5 միավորով բաժանում է 11-24-րդ տեղերը: Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի Սաբինա Իբրահիմովային և 6 միավոր […]
08:30 12.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործակալ Պինի Զահավին գերմանացի մասնագետի և ակումբի պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցում համաձայնության է եկել կատալոնական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է SPORT-ը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, սպորտային տնօրեն Դեկուն և ղեկավար կազմի այլ անդամներ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից (4-0) առաջ հանդիպում են ունեցել Զահավիի […]
22:09 11.04.2025
Լեգենդար բրազիլացի Ռոնալդինյոն պատմել է այն ֆուտբոլիստի մասին, որի հետ միշտ երազել է խաղալ նույն թիմում։ Չնայած իր կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն խաղացել է բազմաթիվ մեծանուն ֆուտբոլիստների՝ այդ թվում Ռոնալդոյի և Լիոնել Մեսսիի հետ, նա երբեք չի եղել նույն թիմում Զինեդին Զիդանի հետ։ «Ես միշտ հիացել եմ Զիզուով։ Ցավում եմ, որ երբեք նրա հետ չեմ խաղացել։ […]