TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Հայաստանի հավաքականի դեմ մեզ ծանր խաղեր են սպասվում․ Վիլի Սանյոլ

23:34 17.03.2025

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջիկա խաղերի մասին, հաղորդում է Imedi.ge-ն «Սա կովկասյան դերբի է, և մեզ ծանր հանդիպումներ են սպասվում։ Այնուամենայնիվ, մենք C դիվիզիոնի թիմ չենք և պետք է ապահովենք մեր տեղը B-ում: Գուրամ Կաշիայի բացակայության դեպքում Օթար Կիտեիշվիլին […]

̰
Նեյմարը չի միանա Բրազիլիայի հավաքականին

20:51 17.03.2025

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հայտնել է, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը չի մասնակցի առաջիկա հանդիպումներին, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրազիլիայի հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը պարբերաբար հաշվետվություն է ներկայացրել ֆուտբոլիստների առողջական վիճակի վերաբերյալ, հատկապես Նեյմարի, Դանիլոյի և Էդերսոնի։ Հետազոտությունից հետո որոշել ենք հայտացուցակում ընդգրկել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, «Ֆլամենգոյի» պաշտպան […]

̰
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ծանրորդի կոչման հավակնորդ

20:20 17.03.2025

Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է ճանաչվել Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ծանրորդ, հաղորդում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: EWF-ն ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնության բացման արարողությանն առաջին անգամ կհանձնի AIPS Europe RISING STAR մրցանակը: 19-ամյա Գրիգորյանը նախորդ տարի դարձել էր մեծահասակների Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը 13-րդն է Եվրոպայում

19:58 17.03.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 1828.210 վարկանիշային միավորով և 13-րդն է Եվրոպայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակին: Ղազախստանի հավաքականը, որին Հայաստանի ազգային թիմը մարտի 12-ին հաղթել էր 4:2 հաշվով, դուրս է մնացել լավագույն եռյակից ու այժմ չորրորդն է։ Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի թիմը, […]

̰
Մեսսիի գոլն ու «Ինտեր Մայամիի» կամային հաղթանակը

19:00 17.03.2025

MLS-ի կանոնավոր առաջնությունում ամերիկյան «Ինտեր Մայամին» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ատլանտայի» դեմ արտագնա խաղում։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին, ով 20-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` խփելով կարիերայի 854-րդ գոլը։ Խավիեր Մասկերանոյի թիմը միավորների քանակը հասցրել է 10-ի և առաջին տեղում է Արևելյան կոնֆերենցիայում։ «Ատլանտան» ունի 4 միավոր […]

̰
17-ամյա Անդրեևան հաղթել է Սաբալենկային և նվաճել Ինդիան Ուելսի մրցաշարի տիտղոսը

18:39 17.03.2025

Միրա Անդրեևան (Ռուսաստան) դարձել է Ինդիան Ուելսի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղի հաղթող։ 17-ամյա թենիսիստուհին եզրափակչում 2-6, 6-4, 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկայի (Բելառուս) նկատմամբ։ Անդրեևան երկրորդ անընդմեջ «Մասթերս» մրցաշարն է հաղթել։ Նա փետրվարին նվաճել էր Դուբայի մրցաշարի տիտղոսը։ Ռուս թենիսիտուհին WTA-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր է վաստակել և […]

̰
Ամորիմը մտադիր է «մաքրել» թիմի կազմը

18:14 17.03.2025

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մտադիր է ամռանը «մաքրել» թիմի կազմը։ Այս մասին հայտնում է Caughtoffside-ը: Պորտուգալացին նպատակ ունի ամբողջությամբ փոխելու թիմի կազմը և ցանկանում է ազատվել թանկարժեք աստղերից, որոնց ակումբը ձեռք էր բերել Էրիկ տեն Հագի պաշտոնավարման ժամանակ: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 34 միավորով 14-րդ տեղում է, իսկ Եվրոպա լիգայում դուրս […]

̰
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով և նվաճել WBA Continental գոտին

17:50 17.03.2025

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում 7-րդ հաղթանակն է տարել: Ձեռքերի վիրահատությունից հետո ռինգ վերադարձը գյումրեցի բռնցքամարտիկը նշանավորել է գոտու նվաճմամբ: Բաչկովը Դուբայում անցկացված բռնցքամարտի երեկոյի ժամանակ նոկաուտով հաղթել է վենեսուելացի Ջոս Բաստարդոյին և նվաճել WBA Continental գոտին: Մենամարտի ելքը վճռվել է երկրորդ ռաունդում: Բաչկովն […]

̰
Հոլանդի պատմական նվաճումը

17:24 17.03.2025

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հատել է 100 գոլի շեմը` անցկացնելով 100-ից քիչ խաղ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Հոլանդը «Բրայթոնի» դեմ 29-րդ տուրի տնային խաղում բացել է հաշիվը: Այս հանդիպումը նրա համար 94-րդն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում:

̰
«Նանտը» մերժել է ՊՍԺ-ի խնդրանքը

17:00 17.03.2025

Ֆրանսիական «Նանտը» որոշել է մերժել Լիգա 1-ի հերթական տուրի խաղը տեղափոխելու ՊՍԺ-ի խնդրանքը, հայտնում է Get Football News France-ը: Փարիզցիները խնդրել են տեղափոխել խաղը, որպեսզի հնարավորություն ունենան վերականգնվելու և նախապատրաստվելու «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներին: «Նանտը» կմերժի մրցակցի խնդրանքը, քանի որ պայքարում է՝ տեղն էլիտայում պահպանելու համար, իսկ եթե չմերժի ստիպված կլինի […]

̰
«Բարսելոնայի» ֆանտաստիկ հաղթանակը «Աթլետիկոյի» նկատմամբ

16:32 17.03.2025

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-2 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հանդիպման 70-րդ րոպեին «Աթլետիկոն» առջևում է եղել 2-0 հաշվով։ Սակայն «Բարսելոնան» կարողացել է հետ բերել կորցրածը։ Կատալոնական ակումբը նախ Ռոբերտ Լևանդվովսկիի ու Ֆերան Տոռեսի ջանքերով արագ հավասարեցրել է հաշիվը, ապա մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին Լամին Յամալի գոլի շնորհիվ հաղթանակ կորզել։ Հանդիպման վերջակետն […]

̰
«Ինտերը» հաղթել է «Ատալանտային» և ամրապնդվել առաջին տեղում

16:00 17.03.2025

Ա Սերիայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» Բերգամոյում 2-0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։ 54-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի պաշտպան Կառլոս Ավգուստոն իսկ 87-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 75-րդ րոպեին։ «Ինտերը» 64 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է և մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցում է […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվողի առաջին գոլը Լիտվայում

15:35 17.03.2025

Լիտվայի առաջնության երրորդ տուրում «Դժյուգասն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Դայնավա Ալիտուսին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև թիմի նորեկ, Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արամ Բաղդասարյանը, որը 34-րդ րոպեին գրավել է դարպասը։ Նա «Դժյուգասում» առաջին գոլն է խփել։ 18-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է տեղափոխվել «Դժյուգաս» և մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր ունի ակումբի հետ։ […]

̰
Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է․ շախմատի ԵԱ

15:19 17.03.2025

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել է միայն Գաբրիել Սարգսյանը։ 41-ամյա հայ շախմատիստն ունի 2 միավոր և 48 առաջատարների թվում է։ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանն ունեն 1,5-ական, Արսեն Դավթյանը, Արթուր Դավթյանը` 1-ական, իսկ Հայկ Երիցյանը` 0,5 միավոր։ Վահան Նալբանդյանը միավոր չունի։ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին». ԵԼ

17:30 14.03.2025

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և ֆրանսիական «Լիոնը» դուրս են եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: «Մանչեսթեր Յունայթեդը» 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 4-1 հաշվով հաղթել է իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 1-1 հաշվով: Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը քառորդ եզրափակչում կմրցի «Լիոնի» դեմ, որը 1/8 եզրափակչի պատասխան խաղում տանը 4-0 հաշվով հաղթեց էր […]

̰
«Բավարիան» ու Կիմիխը նոր պայմանագիր են կնքել

17:12 14.03.2025

Մյունխենի «Բավարիան» և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը նոր պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կիմիխը գերմանական ակումբում հանդես է գալիս 2015 թվականի հուլիսից, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 39 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել 10 գոլային փոխանցում:

̰
«Ռեյնջերսը» պայքարից դուրս է թողել Մոուրինյուի «Ֆեներբահչեին»

16:50 14.03.2025

Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ֆեներբահչեն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում տանը 1-3 հաշվով Գլազգոյի «Ռեյնջերսին» պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Շոտլանդիայում հաղթել է 2-0 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է և դուրս մնացել պայքարից: Շոտլանդական ակումբը կիսաեզրափակչի ուղեգիրը երկխաղյա դիմակայությամբ կվիճարկի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ:

̰
Լա լիգան խիստ պատիժ է սահմանել  «Աթլետիկոյի» ֆուտբոլիստի համար

13:21 14.03.2025

Լա լիգայի 27-րդ տուրի «Խետաֆե» – «Աթլետիկո Մադրիդ» խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած Անխել Կորեան որակազրկվել է 5 խաղով, գրում է AS-ը: «Աթլետիկոյի» հարձակվողը հեռացվել էր ոչ միայն մրցակցի պաշտպանի նկատմամբմ կոպիտ խաղի, այլ նաև հանդիպման մրցավար Գիլյերմո Կուադրա Ֆեռնանդեսի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Խաղից հետո արգենտինացին սոցիալական ցանցերի իր էջում ներողություն էր խնդրել […]

̰
ԿԼ.   Բիչախչյանի «Լեգիան»  դուրս եկավ ԿԼ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի «Չելսիի» հետ

12:58 14.03.2025

Վարշավայի «Լեգիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչ: Նորվեգական «Մոլդեի» դեմ 1/8 եզրափակչի պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց լեհական ակումբի հաղթանակով` 1-0: Առաջին խաղում «Մոլդեն» հաղթել էր 3-2 հաշվով: Դիմակայությունը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ «Լեգիան» ևս մեկ գոլ խփեց: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին: Վարշավայի թիմը […]

̰
ՊՍԺ-ն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր. Վիրջիլ վան Դեյկ

12:31 14.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» – ՊՍԺ խաղից հետո, որտեղ փարիզյան թիմը հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, իսպանական AS-ի տեսախցիկները ֆիքսել են անգլիական ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին՝ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի և մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հետ զրուցելիս:  «Շնորհավորում եմ ՊՍԺ-ին, որն այս մրցաշրջանում մեզ հանդիպած ամենաուժեղ թիմն էր: Սա Լուիս Էնրիկեի հրաշալի աշխատանքի արդյունքն […]

̰
Հարի Քեյնի պատմական ցուցանիշը

12:05 14.03.2025

Հարի Քեյնը դարձել է առաջին անգլիացին, որը Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում խփել է առնվազն 10 գոլ, տեղեկացնում է Opta-ն: «Բավարիայի» հարձակվողը դարպասի գրավմամբ էր աչքի ընկել 1/8 եզրափակչի՝ Լևերկուզենի «Բայերի» դեմ պատասխան խաղում: Քեյնը հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկու: Նա ընդամենը մեկ գոլով է հետ մնում ռմբարկուների ցանկը գլխավորող Ռաֆինյայից:

̰
Վիգեն Նազարյանը` բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

10:30 14.03.2025

Վիգեն Նազարյանը (87 կգ) առանց որոշիչ գոտեմարտն անցկացնելու բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը պետք է մրցեր Հանզա Սերտիգանլիի դեմ, սակայն Շվեդիայի ներկայացուցիչը վնասվածքի պատճառով գորգ դուրս չի եկել: Ավելի վաղ մեր հավաքականից բրոնզե մեդալ էր նվաճել Արայիկ Թոփալյանը (55 […]

̰
ՊՍԺ-ն փայլում է կարգապահությամբ

08:05 14.03.2025

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ՊՍԺ պատասխան խաղում փարիզյան թիմը փայլել է կարգապահությամբ, տեղեկացնում է Opta-ն: Ֆրանսիայի չեմպիոնը առաջին խաղակեսում ոչ մի խախտում թույլ չի տվել: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այսպիսի վիճակագրություն նախորդ անգամ գրանցվել էր 2003/2004 մրցաշրջանում:

̰
«Կրասնոդարը» պարտվել է գավաթային խաղում. Սպերցյանը չի մասնակցել հանդիպմանը

00:54 14.03.2025

«Կրասնոդարը» Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում տնային խաղում 1-2 հաշվով պարտվել է «Ախմատին» ու ավարտել մրցելույթը այս մրցաշարում։ «Կրասնոդարից» հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

̰
Արայիկ Թոփալյանը՝ բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

00:12 14.03.2025

Հայաստանի ներկայացուցիչ Արայիկ Թոփալյանը (55 կգ) Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 10-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Մեհմետ Հանիֆի Սարպին:

̰
Յամալի հերթական պատմական ռեկորդը

23:16 13.03.2025

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում գոլ էր խփել ու գոլային փոխանցում կատարել, ինչի արդյունքում գրանցել է պատմական ռեկորդ, հայտնում է CBS Sports-ը։ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվողը 17 տարեկան և 241 օրականում դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի մեկ խաղում գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել։

̰
Ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել Արագած լեռան վրա ձնահյուսի դեպքը. զրույց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Խուդոյանի հետ

22:46 13.03.2025

Ինչպես տեղյակ եք երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել։ Նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 51 փրկարար և լեռնագնաց, այդ թվում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ […]

̰
Հայաստան – Վրաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

16:33 13.03.2025

Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպման տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց տարբերակով, այսինքն՝ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել […]

̰
Թիկնիզյանի գոլային փոխանցումն ու «Լոկոմոտիվի» հաղթանակը

15:30 13.03.2025

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում Մոսկվայի «Լոկոմոտիվը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին»։ Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 56-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել։ «Լոկոմոտիվից» հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը փոխարինվել է 66-րդ րոպեին։ Միխայիլ Գալակտիոնովի թիմը […]

̰
ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

15:05 13.03.2025

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար պայքարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը, ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարուման, Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն:

̰
BACK_TO_TOP