TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+20.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Նրա դեմ խաղալը մղձավանջ էր. Չեխը՝ Ռունիի մասին

17:48 07.03.2025

«Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը ասել է, որ իր կարիերայի ամենաբարդ մրցակիցներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին է եղել: «Ռունիի դեմ խաղալն ինձ համար միշտ մղձավանջ է եղել: Նա շատ դաժան էր՝ որպես մրցակից: Ուեյնն ամենուրեք էր դաշտում, կարող էր գոլ խփել կենտրոնից, միշտ պրեսինգ էր կիրառում ու նույնիսկ կես վայրկյան մտածելու […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին անսթափ վիճակում նկատել են Նյուքասլի փաբերից մեկի շրջակայքում

17:30 07.03.2025

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը Նյուքասլի փաբերից մեկի շրջակայքում է՝ ալկոհոլի ազդեցության տակ: Գրիլիշի կարգավիճակը փոխվել է այս մրցաշրջանում: Նա հիմա հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ ու այս մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կհեռանա ակումբից: Jack Grealish leaves Newcastle pub looking unsteady pic.twitter.com/8H86Ae721f — Mail Sport (@MailSport) March 3, 2025

̰
Ավելի կարևոր բաներ ունենք , քան Եվրոպա լիգան հաղթելու մասին մտածելը. Ամորիմ

17:11 07.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գտնում է, որ Եվրոպա լիգան հաղթելը հրաշալի կլինի, բայց ակումբն այս փուլում ավելի կարևոր անելիքներ ունի: «Մարդիկ մտածում են, որ Եվրոպա լիգան եզակի հնարավորություն է: Կարող ես հաղթել այս մրցաշարն ու հայտնվել Չեմպիոնների լիգայում: Անկեղծ ասած, ես գտնում եմ, որ մենք ավելի կարևոր բաներ ունենք անելու, քան Եվրոպա լիգան […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի գործակալը 9-ը անգամ բարձր աշխատավարձ է պահանջել

16:46 07.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել կիսապաշտպան Կոբի Մեյնուի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, հաղորդում է Daily Mail-ը: Անգլիական գրանդը որոշել է նոր թիմ կառուցել և կարևոր դեր է նախատեսել 19-ամյա ֆուտբոլիստի համար: Նշվում է, որ բանակցությունները բարդ են մեկնարկել, որովհետև անգլիացու գործակալն 9-ը անգամ բարձր աշխատավարձ է պահանջել: Նրա պնդմամբ՝ այդ պահանջը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդում» […]

̰
Ուզբեկ պաշտպանը՝ «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

15:54 07.03.2025

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը փետրվարին մեկ գոլ է խփել Անգլիայի գավաթում, Պրեմիեր լիգայում էլ «Նյուքասլի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ խաղերին մասնակցել է առանց փոխարինման: Խուսանովը երկրպագուների քվեարկությամբ գերազանցել է Էրլինգ Հոլանդին և Յոշկո Գվարդիոլին: Խուսանովը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել […]

̰
Չէի ճանաչում մրցակցիս, ստիպված էի փնտրել Google-ում. Բլեյդս

15:13 07.03.2025

UFC-ի ծանր քաշային կարգի 5-րդ համար Կյորտիս Բլեյդսը խոսել է UFC 313-ում Ռիզվան Կունիևի դեմ մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը: «Միշտ ասում եմ՝ փողը նույնն է, անկախ նրանից՝ մրցում ես Ջոն Ջոնսի, թե որևէ նորեկի հետ: Փողը չի փոխվում, և ես միշտ պատրաստ եմ մենամարտի: Կունիևին չէի ճանաչում, ստիպված էի տեղեկություն փնտրել Google-ում: Նրա […]

̰
«Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Լիվերպուլի» աստղին

14:21 07.03.2025

«Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ, հայտնում է Daily Mail-ը: Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ ավարտվում է 18 ամսից, 2026-ի հունիսին նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ: Այժմ «Լիվերպուլն» ունի այլ առաջնահերթություններ. երկարաձգել պայմանագրի ժամկետը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի, Վիրջիլ Վան Դեյկի ու Մոհամեդ Սալահի հետ: Նրանց պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում […]

̰
Նորվեգիայի թիմը հաղթել է էստաֆետում.  դահուկավազքի ԱԱ

13:30 07.03.2025

Դահուկավազքի Նորվեգիայի տղամարդկանց հավաքականը Տրոնհեյմում ընթացող աշխարհի առաջնության էստաֆետում նվաճել է ոսկե մեդալներ: Յոհաննես Կլեբոն, Էրիկ Ուոլնեսը, Մարտին Նյենգետը և Հարալդ Ամունդսենը 4×7,5 կիլոմետր տարածությունը հաղթահարել են 1 ժամ 8 րոպե 13,7 վայրկյանում։ Երկրորդ տեղը գրավել են շվեյցարացի դահուկորդները: Բրոնզե մեդալակիր է դարձել Շվեդիայի քառյակը:

̰
Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում

13:00 07.03.2025

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում։ Որոշումը կայացվել է Ֆրանկֆուրտում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեների համաժողովում։ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ասել է, որ Եվրոպական խաղերում մրցահարթակում կլինեն օլիմպիական քաշային կարգերի ավելի քան 300 մարզիկ-մարզուհիներ։ Մրցաշարը նաև վարկանիշային է լինելու Լոս Անջելեսի 2028 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար։ Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027 թ. Ստամբուլում։

̰
Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներից

09:55 06.03.2025

Ուկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […]

̰
Այս մենամարտից հետո UFC-ն կսկսի գնահատել ինձ. Անկալաև

09:30 06.03.2025

UFC-ի կիսածանր քաշային կարգի մարտիկ Մագոմեդ Անկալաևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ալեքս Պերեյրայի հետ մենամարտից հետո փոխվելու է MMA-ում իր կարգավիճակը: «Վաղուց պետք է մենամարտեինք Ալեքսի հետ, բայց նրա պատճառով մենամարտը հետաձգվում էր: Ամենավատը սպասողական վիճակն է: Հիմա, վերջապես, ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Այս մենամարտից հետո UFC-ին կսկսի գնահատել ինձ: Եթե Պերեյրան […]

̰
Դա իմ աշխատանքը չէ. Ֆլիկը՝ Նեյմարի վերադարձի հնարավորության մասին

09:05 06.03.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է Նեյմարի` ակումբ հավանական վերադարձի մասին. «Դա իմ աշխատանքը չէ։ Ես կենտրոնացած եմ միայն հանդիպումների վրա։ Տրանսֆերներ իրականացնելն այլ աշխատակիցների պարտականությունն է, ոչ թե իմ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ավելի վաղ Sport.es պարբերականը գրել էր, որ բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ «Բարսելոնան» ֆուտբոլիստից […]

̰
Այլևս նորմալ կյանք չունեմ. Լամին Յամալ

08:40 06.03.2025

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալը պատմել է, թե ինչպես է ճանաչումը փոխել իր կյանքը: «Հիմա ամեն ինչ այլ է: Ուր էլ գնամ, ում էլ հանդիպեմ, տեսնում եմ, որ բոլորը ճանաչում են ինձ: Նախկինում կարող էի հանգիստ ինքնաթիռ նստել, իսկ հիմա շատ դժվարությամբ եմ նույնիսկ օդանավակայանով անցնում: Դրանով կարելի է հպարտանալ, բայց նաև շատ բարդություններ կան. […]

̰
«Լիվերպուլը» պատրաստ է 650 տոկոսով բարձրացնել ակումբի ֆուտբոլիստի աշխատավարձը

08:20 06.03.2025

«Լիվերպուլը» ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել ակումբի պաշտպան Քոնոր Բրեդլիի հետ, գրում է The Sun-ը։ Ակումբը մտադիր է 650 տոկոսով բարձրացնել 21-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձն ու այն դարձնել շաբաթական 75 հազար ֆունտ ստերլինգ։ Հյուսիսիռլանդացին այժմ վաստակում է ընդամենը 10 հազար ֆունտ ստերլինգ։ Կողմերը ծրագրում են համաձայնագիրը կնքել մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ «Լիվերպուլում» Բրեդլիին համարում են […]

̰
Ա Սերիայի խաղերը կարող են անցկացվել ԱՄՆ-ում

01:30 06.03.2025

Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ մոտ ապագայում առաջնության որոշ խաղեր կարող են անցկացվել ԱՄՆ-ում: «Ցանկանում ենք դառնալ եվրոպական թոփ 5 առաջնություններից առաջինը, որն իր խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում: Սա մի հնարավորություն է, որը մեզ շատ է գրավում: Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիներ, մեկը՝ կանադացիներ, այնպես որ պետք է շնորհակալ լինեմ նրանց, որ […]

̰
«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ավելորդ քաշ ունեն

01:01 06.03.2025

«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ քաշի հետ կապված խնդիր ունեն, գրում է Football Italia-ն։ Աղբյուրի համաձայն` գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն անհանգստացած է թիմի ֆիզիկական վիճակով։ Որոշ ֆուտբոլիստներ հետազոտվելու ժամանակ ունեցել են 90 կիլոգրամից ավելի քաշ։ Կոնսեյսաուն ակումբի ֆուտբոլիստների համար խիստ սննդակարգ է սահմանել։ Նրանք պարտավոր են ամեն օր կշռվել։ «Միլանի» մարզչական շտաբը հետևում է նաև խաղացողների […]

̰
Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025»-ի առաջատարների թվում է

00:09 06.03.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025»-ի առաջատարների թվում է։ 23-ամյա շախմատիստը 6-րդ խաղափուլից հետո 5 միավոր է վաստակել և կիսում է 1-5-րդ տեղերը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը 3,5 միավոր են վաստակել։ Սուքիասյանը բոլոր 5 պարտիաներում մրցել է գրոսմայստերների դեմ` հաղթելով Պավել Պոնկրատովին, ոչ-ոքի գրանցելով Անդրեյ Եսիպենկոյի, […]

̰
Դժվար էր Կլոպից հետո ավելի լավ թիմ ստեղծել. Լուիս Էնրիկե

23:27 05.03.2025

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» ու նրա մարզիչ Առնե Սլոթի մասին, հայտնում է RMC Sport-ը: «Դժվար էր Կլոպի աշխատանքից հետո ավելի լավ թիմ ստեղծել, բայց Սլոթին դա հաջողվեց: Այս «Լիվերպուլը» գրեթե կատարյալ թիմ է: Դա մոտիվացնում է ՊՍԺ-ին ավելի լավը դառնալ նրանց հաղթելու համար: Մենք պետք է ավելի շատ տիրենք […]

̰
«Ալ Հիլալը» սենսացիոն պարտություն է կրել ուզբեկական ակումբից.  Ասիայի ՉԼ 1/8

22:31 05.03.2025

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Տաշքենդի «Պախտակորից»։ Հյուրերն անհաջող հանդիպում են անցկացրել և չեն կարողացել լուրջ պայքար մղել` մրցակցի դարպասին կատարելով ընդամենը մեկ դիպուկ հարված։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Էր Ռիյադում։  

̰
Ես նույնիսկ չէի հասնցում խախտել նրա դեմ կանոնները. Մարսելոն՝ Մեսսիի մասին

21:53 05.03.2025

«Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է bolavip.com-ը: «Մեսսին ֆենոմեն է, պարզապես անհավանական ֆուտբոլիստ: Խաղերի ժամանակ ես նույնիսկ չէի հասնցում խախտել նրա դեմ կանոնները»,- ասել է բրազիլացին: Խաղադաշտում Մեսսին ու Մարսելոն հանդիպել են 33 անգամ:

̰
Միջին նպաստը 33 350-ից կհասնի 50-55 հազարի. զրույց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ

21:25 05.03.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Անդրադարձ է եղել անապահովության նպաստների տրամադրման նոր համակարգին և նոր չափորոշիչներին: Ի՞նչ է ենթադրում անապահովության նոր համակարգը, ինչպե՞ս է գանահատվելու ընտանիքը ծայրահեղ անապահով է, թե ոչ, ի՞նչ ծառայություններ են նոր համակարգով հասանելի լինելու, ինչպե՞ս է նոր համակարգը խթանելու ընտանիքի աշխատունակ անդամների զբաղվածության […]

̰
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարին

20:54 05.03.2025

Կայացել է Ինդիան Ուելսի WTA-1000 կարգի մրցաշարի վիճակահանությունը, հայտնում է կազմակերպության կայքը: Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի Լորեն Դևիսի հետ: Աշխարհի 39-րդ ու 232-րդ ռակետները կհանդիպեն երկրորդ անգամ: Ավանեսյանը 2024-ին Դևիսին հաղթել էր Ցինցինատիում, որտեղ ի դեպ առաջին անգամ էր ներկայացնում Հայաստանը: 1/32 եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլինան կմրցի աշխարհի 22-րդ ռակետ […]

̰
Ջեյք Փոլի եղբայրը Մեսսիին առաջարկել է հանդիպել ռինգում

19:54 05.03.2025

Հանրահայտ յութուբեր Լոգան Փոլն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է հանդիպել ռինգում, հայտնում է Goal-ը: Ամերիկացի մեդիաաստղը Prime Hydration և Mas+ էներգետիկ ըմպելիքների պատճառով դատական գործընթացի մեջ է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հետ: Մեսսիի Mas+-ը Prime-ին մեղադրել էր հակամրցակցային պահվածքի և ապրանքանիշի իրավունքները խախտելու համար: Վեճը լուծելու համար Փոլը Մեսսիին առաջարկել էր հարցերը […]

̰
Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը կմասնակցի ԵԱ-ին

18:45 05.03.2025

Ազատ ոճի ըմբշամարտի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սոչիում կայացած ստուգողական գոտեմարտում Սադուլաևը 5-1 հաշվով հաղթել է Մագոմեդ Կուրբանովին։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։

̰
Մոուրինյոն դատական ​​հայց է ներկայացրել «Գալաթասարայի» դեմ

18:14 05.03.2025

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատական ​​հայց է ներկայացրել Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պորտուգալացի մասնագետը երկու խաղով որակազրկվել էր «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի թիմի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու, երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյոն պնդում է, […]

̰
Ինչո՞ւ Դվալիշվիլին չի ցանկանում մենամարտել Ալեքսանդր Վոլկավովսկիի հետ

17:55 05.03.2025

UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին բացատրել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել Ալեքսանդր Վոլկավովսկիի հետ: «Խնդիրն այն չէ, որ ես չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ վախենում եմ։ Պարզապես, ես չափից շատ եմ հարգում Վոլկանովսկիին»,- վրացի մարտիկի խոսքերը մեջբերում է Championship Rounds-ը։ Ավստրալացի Վոլկանովսկին UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոնն է։ 36-ամյա մարտիկը […]

̰
Ֆաբրեգասը կարող է գլխավորել «Միլանը» Կոնսեյսաուի փոխարեն

17:16 05.03.2025

«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է աշխատանքի անցնել «Միլանում»: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ «Միլանը» պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Սերժիու Կոնսեյսաուին և հրավիրել 37-ամյա Ֆաբրեգասին։ Բացի Ֆաբրեգասից, միլանյան թիմը հետաքրքրված է նաև Մաուրիցիո Սարիի ու Ռոբերտո Դե Ձերբիի ծառայություններով։ Սակայն «Միլանի» ղեկավարներն իսպանացի մասնագետին համարում են ակումբը գլխավորելու հիմնական […]

̰
Ես միամիտ չեմ. Ամորիմը պատասխանել է Ռունիին

17:00 05.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, հաղորդում է Goal.com-ը: Ավելի վաղ պորտուգալացին հայտարարել էր, որ նա Անգլիա է ժամանել «Մանչեսթեր Յունայթեդին» չեմպիոն դարձնելու համար, ինչը Ռունիի կարծիքով միամտություն է թիմի ներկայիս ծանր վիճակը հաշվի առնելով: «Ես միամիտ չեմ: Հենց այդ պատճառով 40 տարեկանում մարզում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»»,- ասել […]

̰
Մեսսին բազմաթիվ ունակություններ ունի, որոնք կուզեի ունենալ. Հոլանդ

16:32 05.03.2025

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիր Լիոնել Մեսսիի խաղային որ ունակությունը կցանկանար ունենալ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Մեսսին բազմաթիվ ունակություններ ունի, որոնք կուզեի ունենալ, բայց եթե պետք է մեկն ընտրել, ապա՝ խաբքերը»,- ասել է նորվեգացի հարձակվողը: Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 36 խաղում 28 գոլ է խփել […]

̰
Թրիլերային ավարտ «Մեմֆիս» – «Ատլանտա» խաղում

16:00 05.03.2025

NBA-ի կանոնավոր առաջնության «Մեմֆիս» – «Ատլանտա» խաղը թրիլերային ավարտ է ունեցել: 130:130 հաշվի ժամանակ տանտերերը վերջին գրոհի լիարժեք ժամանակ են ունեցել: Դեզմոնդ Բեյնը փորձել է անցում կատարել, սակայն լիգայի ամենաշատ խլում կատարած Դայսոն Դենիելսը խլել է գնդակը, փոխանցել Կարիս Լավերտին, որը խաղի վերջին վայրկյանին հաղթական նետում է կատարել: Ուշագրավ է, որ գնդակը չկորցնելու դեպքում «Մեմֆիսը» […]

̰
BACK_TO_TOP