16:35 17.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը խոսել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մասին, հաղորդում է Sport24-ը: Արմանը ներկա է եղել UFC Fight Night 251-ին և աջակցել Շահբազյանին, որն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով: «Մենք խոսել ենք մենամարտից առաջ և հետո: Նա իմ մեծ ընկերն է, շնորհակալ եմ նրան աջակցության համար։ […]
16:00 17.02.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ալբանիա` ԱԱ-2027-ի նախընտրական փուլի վերջին հանդիպումն անցկացնելու համար, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին։ Հայ բասկետբոլիստները նախընտրական փուլի C խմբի նախորդ երեք խաղերում մեկ հաղթանակ են տարել, կրել են երկու պարտություն և 4 միավորով երկրորդ տեղում են։ Ալբանիայի թիմը անցկացրած երկու խաղում էլ […]
15:17 17.02.2025
Բրազիլիայի Պաուլիստա լիգայի 10-րդ տուրում «Սանթոսը» 3-1 հաշվով առավելության է հասել երկրի չորրորդ լիգան ներկայացող «Ագուա Սանտայի» հետ պայքարում: Տանտերերի կազմում գոլով ու արդյունավետ փոխանցումով է աչքի ընկել Նեյմարը: «Սանթոսը» Պաուլիստա լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում 12 միավորով 7-րդ տեղում է, իսկ B խմբում` առաջին։ Նեյմարը հունվարին է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալից» հեռացել ազատ գործակալի […]
11:25 17.02.2025
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է թիմի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ապագայի մասին, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Շչեսնին խաղացող է, ում հետ պետք է հաշվի նստել, քանի որ նա կարող է շատ բան տալ մեզ հաջորդ մրցաշրջանում: Ես դեռ չգիտեմ նրա ծրագրերի մասին։ Մենք դեռ չենք խոսել այս մասին, բայց մոտ ապագայում անպայման կխոսենք»,- […]
11:06 17.02.2025
UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտարարել է, որ կարող է նորից մենամարտել ռուս Պետր Յանի դեմ, հաղորդում է Metaratings-ը: Վրացին 2023 թվականի մարտին UFC Fight Night 221-ում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Յանին: Հիշեցնենք, որ նախորդ ամիս 34-ամյա Դվալիշվիլին UFC 311-ում հաղթել էր ռուսաստանցի Ումար Նուրմագոմեդովին և պաշտպանել չեմպիոնությունը:
10:43 17.02.2025
Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Միլանի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականը խաղը պետք է կառուցի Նեյմարի ու Վինիսիուսի շուրջ։ «Նեյմարը թիմի հիմնասյունն է։ Վինիսիուսիը նույնպես առանցքային ֆուտբոլիստ է։ Մենք երկու հիանալի ֆուտբոլիստ ունենք։ Պետք է այնպիսի միջոց գտնել, որը թույն կտա թիմին խաղը կառուցել նրանց շուրջ։ Նեյմարը երիտասարդներին է ոգեշնչում, խաղադաշտում […]
10:19 17.02.2025
Կայացել է Դոհայի ATP-500 կարգի մրցաշարի մենախաղի վիճակահանությունը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին շրջանում կմրցի աշխարհի 8-րդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի դեմ:
09:55 17.02.2025
Աշխարհի 37-րդ ռակետ Ելենա Օստապենկոն սենսացիոն հաղթանակով դուրս է եկել Դոհայի WTA-1000 կարգի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 6-3, 6-1 հաշվով հաղթել է աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկին: Եզրափակչում սակայն լատվիացի թենիսիստուհին պարտվել է ԱՄՆ-ը ներկայացնող Ամանդա Անիսիմովային 4-6, 3-6 հաշվով:
09:30 17.02.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններ չի վարում ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն: «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել 24-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցությունները մինչև 2026 թվականի ամառ: Բրազիլացու պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվելու է 2027 թվականի հուլիսի 1-ին: Հիշեցնենք, որ Վինիսիուսի գործակալները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի Պրո […]
09:10 17.02.2025
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն խոսել է Արսեն Զախարյանի առողջական վիճակի մասին, հաղորդում է Metaratings-ը: «Նա պատրաստ է խաղալ ցանկացած մակարդակում: Զախարյանը ներկայումս առողջական խնդիրներ չունի»,- ասել է Մունդուատեն: Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստն ամռանը Բարսելոնայում կոճի վիրահատության ենթարկվելուց հետո բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը, իսկ վերադառնալուց հետո ընդամենը մեկ խաղ է անցկացրել:
08:51 17.02.2025
Երևանի «Ուրարտուն» ավարտել է ուսումնամարզական հավաքն Արաբական Միացյալ Էմիրություններում: Գունկոյի գլխավորած թիմը վերջին երկու ընկերական խաղերն էլ հաղթել է, նախ 1-0 հաշվով` ԱՄԷ-ն ներկայացնող «Էլիտ Ֆալկոնսին», ապա 3-1 հաշվով` ուզբեկական «Դինամո Սամարկանդին»: «Ուրարտուն» Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին, «Արարատ-Արմենիայի» դեմ արտագնա խաղով:
08:30 17.02.2025
Տափօղակով հոկեյի Չորս ազգերի մրցաշարում հայտնի է դարձել եզրափակչի առաջին մասնակիցը: ԱՄՆ-ի հավաքականը 3-1 հաշվով հաղթել է Կանադայի ընտրանուն և նվաճել վճռորոշ խաղին մասնակցելու իրավունք: Խմբային փուլի վերջին տուրում տեղի կունենան Կանադա-Ֆինլանդիա, ԱՄՆ-Շվեդիա հանդիպումները:
08:10 17.02.2025
Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը 47-րդ տեղն է գրավել Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթացող լեռնադահուկային սպորտի մեծահասակների աշխարհի առաջնության հսկա ոլորավայրէջք մրցաձևի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլին մասնակցել են 61 երկրի 100 լեռնադահուկորդներ: Հիշեցնենք, որ Մոսեսովը Հայաստանը ներկայացնող առաջին լեռնադահուկորդն է, որը հաղթահարել է մեծահասակների աշխարհի առաջնության որակավորման փուլը:
01:23 17.02.2025
Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս է մնացել Բուենոս Այրեսի ATP-250 շարքի տղամարդկանց մենախաղի պայքարից։ Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը քառորդ եզրափակչում 6-3, 3-6, 2-6 հաշվով պարտվել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 28-րդ ռակետ)։ 26-ամյա թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Պեդրո Մարտինեսի (Իսպանիա, 41-րդ տուր) հետ։
22:28 16.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին, հաղորդում է The Independent-ը: «Երբ Հոլանդն ընկավ, բոլորը վախեցան։ Բայց նա ժպտալով հեռացավ խաղադաշտից, և բժիշկն ինձ ոչ մի վատ բան չասաց, հետևաբար հուսով եմ, որ Էրլինգը լավ է: Ես բժշկի հետ չեմ խոսել: Գուցե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան կարող […]
21:26 16.02.2025
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ է եղել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխությանը, հաղորդում է թուրքական Taka Gazete-ն։ Աղբյուրի տեղեկություններով` «Տրաբզոնսպորը» տրանսֆերի համար առաջարկել է 10 միլիոն եվրո, «Կրասնոդարը» դրական է արձագանքել: 24-ամյա ֆուտբոլիստն էլ հասցրել է բանակցել թուրքական ակումբի հետ, նրան խոստացել են կրկնակի բարձր աշխատավարձ: Ըստ աղբյուրի` Հայաստանի ազգային հավաքականի մարզչի […]
20:26 16.02.2025
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշիվն է գրանցել «Օսասունայի» հետ: 15-րդ րոպեին «Ռեալից» հաշիվը բացել է Կիլիան Մբապեն, 14 րոպե անց անպարկեշտ խոսքեր ասելու համար ուղիղ կարմիր քարտ է ստացել և խաղադաշտից հեռացվել է «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը: 58-րդ րոպեին «Օսասունայի» խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը:
19:27 16.02.2025
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով, հայտնում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պաշտոնական կայքը։ Իտալացի թենիսիստի որակազրկումն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից և կտևի մինչև մայիսի 4-ը ներառյալ։ Սիները կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսին»։ Ֆրանսիայի բաց առաջնությունն այս տարի կմեկնարկի մայիսի 19-ին։ 23-ամյա թենիսիստը նախորդ տարի մարտին […]
17:59 16.02.2025
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» ավարտել է կիպրոսյան ուսումնամարզական հավաքը: Վարդան Մինասյանի թիմը վերջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Դանիայի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Հոբրոյին»: Դուբլ է գրանցել կոլումբացի հարձակվող Ջոնաթան Դուարտեն: «Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայում պայքարը կվերսկսի փետրվարի 25-ին «Ուրարտուի» դեմ տնային խաղով:
16:32 16.02.2025
Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում ընդունել էր Վիգոյի «Սելտային» և ոչ-ոքի է խաղացել` 1-1: 7-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնացած մադրիդյան թիմը 81-րդ րոպեին խփել է պատասխան գոլը: «Աթլետիկոն» 50 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար և գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: Երրորդ տեղում գտնվող կատալոնական «Բարսելոնային» թիմը գերազանցում է երկու միավորով: «Բարսելոնան» […]
15:26 16.02.2025
Ավստրիական «Ռեդ Բուլի» նիդերլանդցի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը 1001 օր անընդմեջ Ֆորմուլա-1-ի չեմպիոնն է, հաղորդում է Legalbet-ը: Այս ցուցանիշով Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը ռեկորդակիր է, երկրորդ տեղում լեգենդար Միխայել Շումախերն է` 896 օր անընդմեջ չեմպիոնությամբ:
14:34 16.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանն օկտագոն վերադարձը նշել է տպավորիչ հաղթանակով: UFC Fight Night 251-ի շրջանակներում Շահբազյանը միջին քաշային կարգում մենամարտել է Դիլան Բուդկայի դեմ և արդեն առաջին ռաունդում հաղթանակի է հասել նոկաուտով: 27-ամյա հայ մարտիկը նախորդ անգամ օկտագոն էր դուրս եկել 2024 թվականի օգոստոսի 25-ին և պարտվել Ջերալդ Միրշերտին: Շահբազյանն անցկացրել է 19 […]
12:59 16.02.2025
Ռումինիայի առաջնության 27-րդ տուրում «Ֆարուլն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է Բուխարեստի «Դինամոյին»: Հյուրերի կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի 23-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը: Այս գոլը հայ ֆուտբոլիստի համար 5-րդն է ընթացիկ առաջնությունում։ Գրիգորյանը, որն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, 60-րդ րոպեին զգուշացվել է դեղին քարտով, ինչի պատճառով բաց կթողնի հաջորդ […]
13:00 15.02.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ջերմ հարաբերություններ չունի թիմի ֆուտբոլիստների հետ, հայտնում է Manchester Evening News-ը: Պորտուգալացի մասնագետն այնքան ջերմ հարաբերություններ չունի խաղացողների հետ, ինչպես նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը: Նշվում է, որ Ամորիմը լավ հարաբերություններ է հաստատել միայն հայրենակիցներ Բրունու Ֆերնանդեշի ու Դիոգու Դալոյի հետ: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայում 24 տուրից հետո […]
12:08 15.02.2025
Հայաստանի հակադոպինգային գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները: «Չնայած համապատասխան ռեսուրսների բացակայությանը՝ գործակալությանը հաջողվել է 2024 թվականին 43%-ով ավելացնել թեստերի քանակը։ Գործակալությունը երախտագիտություն է հայտնում ՀԱՕԿ-ին և աթլետիկայի, պաուերլիֆտինգի, ծանրամարտի, ըմբշամարտի և հեծանվասպորտի ազգային ֆեդերացիաներին 2024 թվականին արդյունավետ համագործակցության համար։ Ցավոք, 2024 թվականին ֆուտբոլի ֆեդերացիայի հետ երկարաժամկետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվեցին»,- ասվում է […]
11:15 15.02.2025
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ)։ Պաշտպաններ՝ Ֆեդերիկո Գատի («Յուվենտուս»), Դեոտշանկյուլ Ուպամեկանո («Բավարիա»), Ջիվայրո Ռիդ («Ֆեյենորդ»), Դանիել Սվենսոն («Բորուսիա Դորտմունդ»)։ Կիսապաշտպաններ՝ Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ՝ Իգոր Պայշաո («Ֆեյենորդ»), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Սերու Գիրասի («Բորուսիա Դորտմունդ»), Վանգելիս Պավլիդիս («Բենֆիկա»)։
10:45 15.02.2025
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան Full Send Podcast-ի եթերում վստահություն է հայտնել, որ կարող է նոկաուտի ենթարկել թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևին: «Մախաչևի համեմատ շատ առավելություններ ունեմ, նա շատ լավ է հասկանում դա: Ինձ ընդամենը մեկ դիպուկ հարված է հարկավոր Իսլամին հաղթելու համար: Մախաչևը գիտի, որ հարվածներս հենց այնպես շաղ չեմ տալիս, […]
10:14 15.02.2025
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն իրեն փոխարինելու լավ թեկնածու է համարում Զինեդին Զիդանին, հաղորդում է RMC Sport-ը: «Զիզուն հրաշալի թեկնածու է, նրան սպասում են հավաքականում, սակայն ես չգիտեմ, թե արդյոք Զիդանը կցանկանա գլխավորել ազգային թիմը»,- ասել է 56-ամյա մարզիչը: Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ից հետո Դիդյե Դեշամը հեռանալու է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
09:28 15.02.2025
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը խոսել է այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի հետ հնարավոր մենամարտի մասին։ «Կարծում եմ՝ իրատեսական է այդ մենամարտը։ Եթե Իսլամ Մախաչեւը չտեղափոխվի կիսամիջին քաշային կարգ, մենք դարձյալ կհանդիպենք»,- ասել է Արման Ծառուկյանը։ Արման Ծառուկյանը հունվարին մեջքի վնասվածքի պատճառով վերջին պահին […]