12:23 06.03.2018
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի» նախագիծը: Նոր օրենքը մի քանի փոփոխություն է նախատեսել: Մասնավորապես, սահմանադրական հանրաքվե այսուհետ հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն կառավարության կամ պատգամավորների 1/3-ի պահանջով, այլ նաև քաղաքացիական նախաձեռնությամբ, եթե ապահովվի 200 հազար քաղաքացիների ստորագրություն:
11:36 06.03.2018
Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Պետական պատվերների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված են նոր սահմանադրության պահանջներով:
10:48 06.03.2018
Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է նախ «Հանրային խորհրդի մասին», ապա նաև՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը: Կարծիքների փոխանակության ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ ինքը դեմ է եղել այս օրինագծին:
10:11 06.03.2018
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի հենց սկզբում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ-ը ԱԺ-ին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տաճատ Վարդապետյանին: Այսպիսով՝ Վարդապետյանը դարձել է ԱԺ պատգամավոր: Հիշեցնենք, որ մինչ այդ ՍԴ տեղափոխվելու պատճառով պատգամավորական մանդատից հրաժարվել էր Հրայր Թովմասյանը:
19:58 05.03.2018
ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում այսօր քննարկվել է «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
17:59 05.03.2018
«Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում: Այդ որոշումը պետք է կայացնի թիմը: Երբ որ կքննարկենք այդ հարցը, ու կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն, ու դա հիմնավոր կլինի, մենք կհարգենք այդ հիմնավորումները»,- նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
17:25 05.03.2018
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում ներդրվում է վարչապետական դիկտատուրայի համակարգ: ԵԼՔ-ի ղեկավարը վաղվա՝ ԱԺ-ի արտահերթ նիստի օրակարգն ուսումնասիրելուց հետո է այս կարծիքին հանգել:
16:28 05.03.2018
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածուի անուն, ում կառաջադրի ՀՀԿ-ն:
13:55 05.03.2018
ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը»: Փոփոխությունը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ, սակայն, որոշ պատգամավորների կարծիքով, էական ոչինչ օրենքում չի փոխվել:
14:32 02.03.2018
Կլոնավորումը առաջարկում եմ թույլատրել, որովհետև հայ գիտնականները հասել են նրան, որ այդ գործընթացը կարող են կազմակերպել: Պետք չէ նրանց օրենսդրորեն սահմանափակել ու թույլ չտալ, ընդ որում, երբ մենք դրել ենք խնդիր, որ կարճ ժամանակ հետո 4 միլիոն հայ պետք է ապրի Հայաստանում: Ես առաջարկում եմ կլոնավորումը թույլ տանք և 8 միլիոն մարդ ապրի Հայաստանում: Այսպես […]
11:53 02.03.2018
«Հանրապետականները միայն բրոշկով չեն հանրապետական: Մենք ունենք առանց բրոշկի հանրապետականներ, ունենք ծպտյալ հանրապետականներ: Պետք չէ մատնանշել այն նշանը, որը որ փակցնում են»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը:
11:04 02.03.2018
105 պատգամավորներից 101 -ն է մասնակցել ընտրությանը: 101 թվեաթերթիկներից մեկը ճանաչվել է անվավեր: Արմեն Սարգսյանին կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10:
09:33 02.03.2018
Դահլիճը անմիջապես արձագանքեց հումորով, քանի որ արտասանության ժամանակ այնքան էլ պարզ չէր, թե «նախկին» բառը ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին էր վերաբերում, թե «սիրելի ընկեր Հրայր Թովմասյան» արտահայտությանը:
08:53 02.03.2018
Ժամը 10.30 ԱԺ-ի դահլիճի հարակից սրահում կսկսվի ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը: Այն կկատարվի փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրությունը կտևի մեկ ժամ, որից հետո արդյունքները կամփոփվեն և կհրապարակի դրանք ԱԺ- հաշվիչ հանձնաժողովի նախագահը:
14:55 01.03.2018
ԱԺ-ում այսօր ունեցած իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, անդրադառնալով մարզերի զարգացման, տնտեսությունը Երևանից ապակենտրոնացնելու և զբոսաշրջության խնդիրներին, հատուկ առանձնացրել է հանրապետության երկրորդ քաղաքը:
13:34 01.03.2018
Արմեն Սարգսյանը շուրջ մեկ ժամ ելույթ է ունեցել խորհրդարանում և ներկայացրել իր պատկերացումները Հայաստանի ներկայիս խնդիրների ու անելիքների մասին:
11:05 01.03.2018
Արմեն Սարգսյանը անկախ Հայաստանի առաջին բարձրաստիճան դիվանագետներից մեկն է: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր է:
10:04 01.03.2018
«Այս նախագծի առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը քվեարկել է կողմ: Էդ հետո նոր հասկացա՞ն, որ հակասում է ինչ ինչ պայմանագրերի»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:
16:54 28.02.2018
Օրենքը նախատեսում է պետական պաշտոններ զբաղեցրած և բարձր թոշակներ ստացող քաղաքացիներին զրկել թոշակներից, եթե նրանք թոշակին զուգահեռ անցնեն աշխատանքի հանրային հաստատություններում:
14:51 28.02.2018
Նախագծի վերնագրից հանվել է «ժամանակավոր» բառը, իսկ առաջին հոդվածից՝ «մինչև հոկտեմբերի մեկը ժամանակավորապես» արտահայտությունը:
13:15 28.02.2018
Արդյունքները հրապարակելուց հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «ԵԼՔ»-ը ամբողջ կազմով դեմ է քվեարկել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, այսինքն՝ դեմ ձայների թիվը չեր կարող լինել 2: ԱԺ-ում բանավեճ է սկսվել:
11:06 28.02.2018
«Ծառուկյան» խմբակցության պատգամավորի կարծիքով ԱՎԾ-ն ու դրա հետ կապված օրենքները, որ թե իրական այլ վիրտուալ Հայաստանի համար են: