12:49 08.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են […]
12:41 08.07.2024
Հուլիսի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝ […]
12:33 08.07.2024
Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]
12:25 08.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի թիմը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային մարմինների միջև անցկացվող այս տարվա բանակային խաղերի` իրավապահ մարմինների թիմային հաշվարկում՝ գրավել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով համապատասխան պատվոգրի և գավաթի։ Նույն մրցանակին ՀՀ քննչական կոմիտեի թիմն արժանացել էր նաև 2023 թվականին։ Բանակային խաղերին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության […]
12:19 08.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Պեկին կատարած այցից անմիջապես հետո հայտարարեց Վաշինգտոն այցի մասին։ «Հաջորդ կանգառը՝ Վաշինգտոն»,- հաղորդագրություն է հրապարակել Հունգարիայի վարչապետը Instagram-ում:
12:12 08.07.2024
Առջևում շատ նպատակներ կան, առաջնահերթություն է Ադրբեջանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների վերացումը, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջնահերթությունների մասին։ Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջկան խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- ասել է ԱԳՆ ղեկավարը՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների […]
12:04 08.07.2024
Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ կհեռացվեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:54 08.07.2024
Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
11:43 08.07.2024
Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին: Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և […]
11:34 08.07.2024
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանին Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ հանդիպման համար՝ դա անվանելով սկանդալ Եվրոպայի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուազոն գրել է X սոցիալական հարթակի իր էջում։ «Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների գագաթնաժողովին, Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ և Լեռնային Ղարաբաղի […]
11:26 08.07.2024
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունիսի 28-ին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտել է, որ այն մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար։ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]
11:18 08.07.2024
Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով […]
10:53 08.07.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ռուս-հնդկական գագաթնաժողովին, հայտնել են նրա գրասենյակից։ Իր մեկնելուց առաջ Մոդին ասել է, որ «անհամբեր սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը»՝ նրան անվանելով ընկեր: Նա նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին տասը տարիների ընթացքում, այդ թվում՝ […]
10:44 08.07.2024
Հունգարիան աջակցում է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու Չինաստանի խաղաղության ծրագրին։ Այս մասին Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Հունգարացիները խաղաղասեր ժողովուրդ են, հետևաբար, մենք կանգնած ենք խաղաղության, ոչ թե պատերազմի կողքին», – կառավարության ղեկավարի խոսքերը մեջբերել է MTI լրատվական գործակալությունը: Օրբանը հիշեցրել է, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտությունը շարունակվում […]
10:34 08.07.2024
Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իսլանդիայի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Գուդմունդուր Ինգի Գուդբրանդսոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ շեշտվել է համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, որը թույլ կտա խոցելի խմբերի համար իրականացվող ծրագրերը դարձնել […]
10:28 08.07.2024
Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հղորդգրության մեջ։
10:25 08.07.2024
Մեկնարկել է Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Կինոտոնն այս տարի Երևան է բերել կինոյի համաշխարհային դեմքեր՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից Քևին Սփեյսիին, կրկնակի oսկարակիր, կինռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, Թարսեմ Սինգհին, Ատոմ Էգոյանին: 21-րդ «Ոսկե ծիրան»-ին կներկայացվեն ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և մի շարք այլ փառատոններից:
10:20 08.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
10:12 08.07.2024
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ խորհրդարանում ստանալով 182 տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ 168 մանդատով։ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է 143 մանդատ։ Ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Խորհրդարանն ունի 577 […]
10:07 08.07.2024
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից հետո։ Վարչապետը սոցիալական ցանցերում հեռարձակված՝ քաղաքացիներին ուղղված ուղերձում նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։ «Հավատարիմ մնալով […]
10:01 08.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
22:38 07.07.2024
Հուլիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 22:05-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը […]
22:00 07.07.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելնում է նրանից, որ ուղիղ 10 տարվա ընթացքում ոչ ոք խոստումներ չի տվել Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում ընդունելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է ամերիկյան CBS հեռուստաընկերության եթերում։ Հարցին, թե ինչու Ուկրաինան 10 տարում կարող է ընդունվել ՆԱՏՕ, և ոչ թե 2 կամ 3 տարում, Ստոլտենբերգը պատասխանել է. «Ամենակարևոր բանը, […]
20:52 07.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
19:51 07.07.2024
Հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։ Որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։
15:53 07.07.2024
Երևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի […]
11:15 07.07.2024
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Այս կիրակի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ, հաջորդ օրը մեռելոց է, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում քահանան հանգուցյալների անունները կհիշատակի […]
10:42 07.07.2024
Հուլիսի 6-ին, ժամը 23:34-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղից Արարատ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով փողոցի «Կիլիկիա» կոչվող խաչմերուկում […]
23:00 06.07.2024
Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարծաքում, շինությունից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարար ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։ […]