18:50 13.09.2022
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ձգտել ամրապնդել բազմաբևեռ աշխարհը և դադարեցնել հակադիր քաղաքական դաշինքների ամրապնդումը։ Այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 13-ին՝ Ղազախստան կատարած ուղևորության ժամանակ։ «Ժամանակն է սովորել չսրել թշնամանքը և դադարեցնել հակադիր դաշինքների ամրապնդումը։ Մեզ պետք են առաջնորդներ, որոնք միջազգային մակարդակով կնպաստեն ժողովուրդների միջև փոխըմբռնմանը և երկխոսությանը և Հելսինկիի ոգու վերածնմանը, բազմաբևեռ […]
18:40 13.09.2022
Միացյալ Նահանգները պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: «Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ, – Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել […]
18:27 13.09.2022
Ռուսաստանի քաղաքացիներից մի քանիսին` առանց բացատրության, մերժում են մուտք գործել Վրաստանի տարածք, Aliq Media-ի փոխանցմամբ՝ հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով Տրապիզոնում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկության վրա։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ վրաց-թուրքական «Սարփի»-ի սահմանային անցակետով Վրաստանի տարածք մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոքները հյուպատոսությունն ստանում է շաբաթական մի քանի անգամ։ «Ցավոք, Վրաստանի սահմանապահները […]
18:20 13.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Հարգելի հայրենակիցներ Սիրելի ժողովուրդ Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի […]
18:12 13.09.2022
Բացի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագծից, շրջանակային համաձայնագիրը նախատեսում է տարածաշրջանային նշանակության որոշակի հարցերի վերաբերյալ լրացուցիչ երկկողմ համաձայնագրերի ստորագրման հնարավորություն։ Այս մասին սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Ավելի մանրամասն համաձայնագրերի ստորագրում, ինչպես նաև այնպիսի համաձայնագրերի ստորագրում, որոնք նախատեսում են տարածաշրջանային խնդիրների լուծում կամ հարցեր, որոնք […]
20:00 12.09.2022
2022-2023 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կսկսվի «Զինվորական գործ» կրթական նոր նախագծի փորձարկումը, որին կմասնակցի բարձրլեռնային շրջանների 18 դպրոցների հիմնական մակարդակի (VII-IX դասարաններ) ավելի քան 300 աշակերտ, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ): Փոխանցում է Aliq Media-ն։ ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ նախագծի շրջանակներում աշակերտներին շաբաթական մեկ անգամ կդասավանդեն հատուկ պատրաստված ակտիվ զինվորականներ։ Ըստ ԿԳՆ-ի տեղեկատվության՝ ընդլայնվում […]
19:54 12.09.2022
Իրանը ստեղծել է«Arash 2» անօդաչու թռչող սարք Հայֆայի և Թել Ավիվի վրա հարձակվելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարս Հեյդարին։ «Arash 2»-ը հատուկ նախագծված էր Հայֆային և Թել Ավիվին հարվածելու համար: Սա եզակի անօդաչու թռչող սարք է, որը ստեղծվել է այդ նպատակով և սպասում է, որ հրամանի՝ գործողության սկսելու»,- Իրանի ցամաքային […]
19:35 12.09.2022
Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ սեպտեմբերի 12-16-ը Տավուշի մարզում կիրականացվի մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Միջոցառումն այսօր մեկնարկել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որը վարել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Կարևորելով քաղպաշտպանության միջոցառման անցկացումն ու դրանում համապատասխան կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ մարզպետը նշել է, որ այն հնարավորություն կտա վեր հանելու ոլորտում […]
19:29 12.09.2022
Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն […]
19:16 12.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանն ասել է, որ Համաշխարհային բանկն ավանդաբար կարևոր դեր է ունեցել Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում՝ աջակցելով պետական և մասնավոր հատվածներին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի […]
19:00 12.09.2022
N զորամիավորումում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։ Խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաների իմացությունը։
18:55 12.09.2022
Կառավարության ղեկավարին ուղեկցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ: Նախատեսվում է Ակադեմիական քաղաքը տեղակայել ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտների և դրանց հարակից այլ տարածքներում: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու է մինչև 8 բուհ՝ իր բոլոր […]
18:50 12.09.2022
Անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական անգամ սպառնագին հռետորաբանություն է օգտագործել։ Հաղորդում է Ermenihaber․am-ը։ Չավուշօղլուի խոսքերի համաձայն՝ իրենք իբր ամեն ինչ անում են, որպեսզի Հունաստանի հետ բարիդրացիությունը պահպանվի ու հարգվեն փոխադարձ իրավունքները։ Բայց ըստ թուրք նախարարի ձևակերպման՝ «Հունաստանի գլուխն անընդհատ քոր է գալիս»: Մևլյութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Եթե […]
18:35 12.09.2022
Լոռու մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում` Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ անցկացվել է «Հաւք» ԱԹՍ 2-րդ մրցույթը։ Միջոցառման աջակիցներից է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով առաջարկել լուծումներ: Մրցույթն անցկացվել է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ […]
18:21 12.09.2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ […]
18:17 12.09.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 5-11-ը, գրանցվել է 81 ծնունդ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Լույս աշխարհ է եկել 46 տղա, 35 աղջիկ։
00:03 12.09.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։ «Այսօր՝ ոչ։ Ես նրանց կողմից (Ռուսաստանում, – նշում է ՏԱՍՍ-ը) կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում», – պատասխանել է նա CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը։ «Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել […]
23:56 11.09.2022
Ուկրաինայի մի քանի շրջաններում միաժամանակյա հոսանքազրկումներ են տեղի ունեցել, հայտնում է ուկրաինական Vesti-ն։ Մասնավորապես, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջանների էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։ Agence France-Presse-ը նույնպես հաստատում է հոսանքազրկումների մասին լուրերը։ Խարկովում կանգ է առել մետրոն, Պոլտավայում լարման տատանումների հետևանքով այրվել են տրոլեյբուսները։
23:16 11.09.2022
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ իր երկիրը, 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ԵՄ նախագահության պարտականությունները կատարելով, չի կարող նախաձեռնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների կազմակերպումը։ «Մենք հաստատ չենք կարող, քանի որ մենք մասնակից երկիր ենք Ուկրաինային ակտիվ օգնություն ցուցաբերելու հարցում», – ասել է նա,- կարելի է մտածել Չինաստանի, Իսրայելի, Թուրքիայի […]
22:10 11.09.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի մասնակիցները մտքեր են փոխանակել հումանիտար օգնության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել Ստամբուլում Համատեղ համակարգման կենտրոնի աշխատանքից։ «Բացի […]
21:25 11.09.2022
Սեպտեմբերի 11-ին՝ Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը: Տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջը։ Այդ առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կատարվեց […]
21:13 11.09.2022
Իրաքի Բաբիլ նահանգում պայթյուն է որոտացել մարդատար ավտոբուսում: Պայթյունը տեղի է ունեցել Շմոուլի քաղաքի բենզալցակայանում։ Ավտոբուսում եղել է 30 ուղևոր։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհուսեյն Քոլիվանդը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 19-ը։ Նա հավելել է, որ զոհվածների և վիրավորների թվում իրանցիներ կան։
20:48 11.09.2022
Սեպտեմբերի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հանդես է եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ միջուկային և ֆիզիկական անվտանգության բուֆերային գոտու հրատապ ստեղծման օգտին։ Այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարությունում։ «Ես շարունակում եմ խիստ մտահոգված լինել էլեկտրակայանի իրավիճակով, որը մնում է վտանգի տակ, քանի դեռ շարունակվում են բոլոր տեսակի հրետակոծությունները: Այս լուրջ իրավիճակը […]
20:23 11.09.2022
Թուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել, հայտնում է Dünya թերթը։ Նշվում է, որ հրդեհը սկսել է տարածվել Թաշլըչայ թաղամասի Օրթաքյոյի անտառային տարածքում։ Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Անթալիայի տարածաշրջանային անտառտնտեսության խմբերը տարածք են հասել ծուխ տեսած տարածքի ականատեսներիահազանգից հետո ։ Փրկարարները հրդեհաշիջում են իրականացնում նաև օդից՝ փորձելով հսկողության տակ առնել։
19:53 11.09.2022
Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 10-ին այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներում խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման […]
19:40 11.09.2022
Հունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ, որոնք իրեն անհրաժեշտ են սեփական պաշտպանության համար, ուղարկել Ուկրաինա, Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Լրագրողը հարցրել է, թե Հունաստանը ԲՄՊ-1-ներ կուղարկի՞ Ուկրաինա, ինչպես նախատեսել էր, և հույն հրահանգիչներ՝ ուկրաինացի զինվորականներին պատրաստելու համար: Նա նաև խնդրել է […]
19:25 11.09.2022
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, իսկ 14-15-ը՝ կնվազի 5-8 աստիճանով: Երևան քաղաքում […]
18:53 11.09.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնում ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի։ Քսանմեկ տարի առաջ Պաշտպանության նախարարության շենքին բախվեց ահաբեկիչների կողմից առևանգված չորս մարդատար ինքնաթիռներից մեկը՝ American Airlines Boeing 757-ը, որը Վաշինգտոնից թռչում էր Լոս Անջելես: Ամերիկայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող Արլինգթոն քաղաքում ահաբեկչության զոհ է դարձել 184 մարդ, այդ թվում՝ անձնակազմի […]
18:47 11.09.2022
Գերմանիայում անօթևան քաղաքացիների թիվը կարող է ավելանալ գների աճի պատճառով, ասել է նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով իր նստավայրում` մշտական բնակության վայր չունեցող քաղաքացիների համար անցկացված բաց դռների օրվա կապակցությամբ։ «Պատերազմներն ու ճգնաժամերը կարող են պատճառ դառնալ, որ մեր երկրում էլ ավելի շատ մարդիկ ունենան բնակարանների պակաս աշնանը և ձմռանը: Աղքատ մարդիկ, հատկապես այն […]