14:40 27.05.2025
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ Պեկինը զենք չի մատակարարում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին և վերահսկում է երկակի նշանակության ապրանքների մատակարարումը, երեքշաբթի օրը հաղորդել է Global Times-ը։ «Չինաստանը երբեք մահացու զենք չի փոխանցել հակամարտության կողմերից որևէ մեկին և խստորեն վերահսկում է երկակի նշանակության ապրանքները։ Ուկրաինական կողմը լավ գիտակցում է դա։ Չինաստանը վճռականորեն դեմ […]
13:29 27.05.2025
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Երևանում մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում […]
20:09 26.05.2025
Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բեռն (Շվեյցարիա)՝ մասնակցելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։ Վեհափառ Հայրապետը ժողովականներին հղելու է իր ուղերձը: Նորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի […]
15:53 26.05.2025
Մայիսի 25-ին՝ ժամը 12․30-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 126-րդ կիլոմետրին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրացի 56-ամյա Աբիդատ Օ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։
17:00 24.05.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին շրջանում եկամտային հարկի վերադարձի դիմումների քանակի աճի պատճառով էլեկտրոնային համակարգի վերազինման անհրաժեշտություն է առաջացել, ինչով պայմանավորված՝ մինչև 2025 թվականի հունիսի 2-ը «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինելու։ «ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
19:47 31.01.2025
Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, […]