TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC
Սագօ Արեյան

Սագօ Արեյան

Ստամբուլում այսօր տեղապահ են ընտրում

10:40 04.07.2019

Պոլսո պատրիարքության տեղապահի հետաձգված ընտրությունը նշանակված է այսօր: SHANTNESWS-ը Ստամբուլից տեղեկացավ, որ այսօր առավոտյան արդեն բացվել են պատրիարքարանի դռները, և միաբանության անդամները ժամանել են ժողովի վայր։ Մեր տեղեկություններով՝ տեղապահի թեկնածուներ են առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող տեղապահն […]

̰
Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի տեղապահ

20:11 03.07.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 2019 թվականի հունիսի 18-ի հրամանով Վիրահայոց թեմում՝ որպես թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքը: Տ. Կիրակոս աբեղա Դավթյանը ծնվել է 1982 թ. մայիսի 20-ին, Թբիլիսիում: 1989-1999 թթ. սովորել է տեղի թիվ 104 միջնակարգ դպրոցում, իսկ 1999-2004 թթ.՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր […]

̰
Հայաստանն ապահով չի կարող զգալ մի երկրի հարևանությամբ, որ դրժում է իր անցյալը. ամերիկաբնակ գործիչ

23:23 01.07.2019

Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակի մասին՝ նշելով, որ այնտեղ ապրող հայերը նույնպես զգում են Էրդողանի թշնամանքի սրացումը: ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Բրանսոնի ելույթը մեկ անգամ ևս հաստատում է Թուրքիայում քրիստոնյա և մյուս փոքրամասնությունների հանդեպ հալածանքի և անհանդորժողականության փաստը, […]

̰
Հայկական լոբբին աշխատում է, բայց ադրբեջանական լոբբին էլ շատ հնարավորություններ ունի. ամերիկահայ գործիչ

22:46 01.07.2019

ԱՄՆ Կոնգրեսում մի օրինագիծ է քննարկվելու, որով արգելվելու է Ադրբեջանին այնպիսի զինատեսակների վաճառքը, որոնք կարող են ընդլայնել Բաքվի հարձակողական հնարավորությունները: ՀՅԴ ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ օրինագծի ընդունման մասին դեռ վաղ է խոսել, բայց հայկական լոբբինգը պատրաստ է ամեն ինչ անել, որ այն ընդունվի: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Տեղապահ լինել չի նշանակում պատրիարք ընտրվել. թուրքագետ

22:12 01.07.2019

Այս շաբաթ կարևոր իրադարձություն է սպասվում Ստամբուլում: Հինգշաբթի՝ հուլիսի 4-ին, նշանակված է Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրություն, որն անցած շաբաթ հետաձգվել էր: Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը SHANTNEWS.am-ին ասում է, որ Պոլսո պատրիարքարանի աթոռակալի շուրջ ի սկզբանե եղած խաղերն այսօր էլ շարունակվում են: Ըստ նրա՝ այդ խաղերի մասին են վկայում վերջին իրադարձությունները: Տիրան Լոքմագյոզյանը նաև ասում է, թե […]

̰
Աննա Հակոբյանը Արամ Ա-ի հրավերով կմեկնի Լիբանան

16:08 01.07.2019

Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես կգա հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ` Նադյա Շամի Աունի հետ:

̰
Ստամբուլում իրավիճակը բավականին խճճված է. թուրքագետ

15:50 01.07.2019

Ստամբուլում իրավիճակը բավականին խճճված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը: Թուրքագետը մասնավորապես ասել է, որ պատրիարքարանի փակ դռների հետևում միաբանները գաղտնի համաձայնությունների են գնում տեղապահի ընտրության հարցով և անտեսում Պոլսից  դուրս գտնվող միաբաններին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Մենք պայքարելու ենք մինչև վերջ. քուրդ հրամանատարը՝ SHANTNEWS.am-ին

20:57 29.06.2019

Երեկ Սիրիայում կրկին հարվածների թիրախ է դարձել թուրքական բանակին պատկանող մի հենակետ։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ տասն օրվա ընթացքում սա երրորդ դեպքն է։ Այս և վերջին օրերի զարգացումների մասին SHANTNEWS.am-ին պատմել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի և մերձակայքի զինվորական խորհրդի գլխավոր հրամանատար, ազգությամբ քուրդ Ժամալ Աբու Ժուման: Նա, SHANTNEWS.am-ին ներկայացնելով քաղաքի և տարածքի իրավիճակը, մասնավորապես […]

̰
Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանի՞ն. պարզաբանում է իրանագետը

18:30 28.06.2019

Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ի՞նչ է ձեր միջամտութեան պատճառը. Փայլան Տեղապահի հարցով հարցում կատարած է Սոյլուին

16:00 28.06.2019

Թուրքիոյ հայոց երջանկայիշատակ Մեսրոպ Բ պատրիարքի վախճանումով սկսած պատրիարքական ընտրութեան  գործընթացը պիտի վարէ պատրիարքական տեղապահը, որու ընտրութիւնը նախատեսուած էր յունիսի 27-ին։ Սակայն ներքին գործոց նախարարութիւնը, Պոլսոյ կուսակալութեան միջոցով, 26 յունիս 2019-ին Թուրքիոյ հայոց պատրիարքութիւն յղած գրութեամբ, առանց որեւէ պատճառաբանութիւն նշելու, յայտնած է, թէ տեղապահի ընտրութիւնը պէտք է յետաձգուի 4 յուլիս 2019 թուականին։ Սահմանադրական ատեանը 23 […]

̰
Պատճառը Գարեգին արքեպիսկոպոսի հայտարարություններն են. Արա Գոչունյանը` Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության մասին

18:28 27.06.2019

Ստամբուլում նախատեսված Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության թեման շարունակում է քննարկումների առարկա լինել։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ը զրուցել է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ։ Գոչունյանը նկատում է, որ պաշտոնական Անկարան վրդովվել է Պոլսի պատրիարքության տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոսի վերջին հայտարարություններից ու դրա պատճառով էլ հարմար է համարել հետաձգել այսօր կայանալիք ընտրությունը։

̰
Պատրիարքարանի դռները բաց են բոլորի առաջ. հուլիսի 4-ին նոր տեղապահ կընտրեն

14:20 27.06.2019

Ստամբուլում նախատեսված Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրության թեման շարունակում է առարկա լինել   քննարկումների։ Այս մասին այսօր, սակայն, SHANTNEWS.am-ը զրուցել է Պոլսո միաբանության անդամներից Տ. Զագեոս ծ. վրդ. Օհանյանի հետ։ Վարդապետը վստահեցնում է, որ տեղապահի ընտրությունը կատարվելու է հուլիսի 4-ին` նշելով նաև, որ  Պատրիարքարանի դռները բաց են բոլորի առաջ։

̰
Ինչ կա փակ դռների հետևում. «Ակոսը»- ի խմբագրականը տեղապահի ընտրության մասին

12:39 27.06.2019

Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» պարբերականն այսօր խմբագրական է հրապարակել Պոլսո տեղապահի ընտրության հետաձգման մասին, վերնագրելով. «Ոչ ոք չի իմանում, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում»: Թերթը միաժամանակ նշում է, որ տեղապահի երկու գլխավոր թեկնածուները՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը չեն պատասխանում այս մասին իրենց հարցերին, իսկ պատրիարքարանի հրապարակած հաղորդագրության մեջ էլ հետաձգման […]

̰
Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարարը

16:55 26.06.2019

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։ Հունիսի 27-ին` ժ․ 12։30-ին, նախատեսվում է Մալթայի արտգործնախարարի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո՝ ժ․ 13։30-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։  

̰
«Հրթիռները չեն կարողանա փրկել Թուրքիան»․ Կարո Փայլան

08:39 26.06.2019

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի ընտրություններից անմիջապես հետո առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը։ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Դիզվառելիքը թանկացել է 22, թեյը՝ 15 քուրոշով։ Երկու օրվա մեջ կլսենք նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին լուրը, որին կհաջորդեն հարկերի բարձրացումները։ Խորը տնտեսական ճգնաժամ ենք ապրում։ Ինչի՞ համար է այս […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

17:05 25.06.2019

Հունիսի 24-ին՝ Ժնևում, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Կողմերը գոհունակությամբ ընդգծեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի միջև առկա սերտ համագործակցությունը, ուղենշեցին այն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները նշեցին, որ մարդու իրավունքները համընդհանուր են, և դրանց պաշտպանության շուրջ համագործակցությունն էլ պետք է համընդհանուր լինի՝ առանց որևէ […]

̰
Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր դիրքեր

15:17 25.06.2019

Այսօր՝ հունիսի 25-ին, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցով, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Նախորդ դիտարկմանը՝ հունիսի 4-ին, Ադրբեջանը դարձյալ դիտորդներին դուրս չէր բերել իր առաջապահ դիրքեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից […]

̰
Ֆրանսիայում Շառլ Ազնավուրի անվան հրապարակ է բացվել

21:49 24.06.2019

Հունիսի 21-ին Ֆրանսիայի Շավիլ քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շավիլի քաղաքային […]

̰
«Այս հաղթանակը ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ Թուրքիայի հաղթանակն է». Էքրեմ Իմամօղլու

10:18 24.06.2019

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն երեկ գիշեր հայտարարել է. «Այս հաղթանակը ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ Թուրքիայի հաղթանակն է»: Այս խոսքերը հրապարակելով՝ «Հուրիեթ» թերթը նաև նշում է, որ Իմամօղլուն հանդես է եկել իր հազարավոր աջակիցների առջև և ասել, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ջանք գործադրելով, որ բոլորը […]

̰
Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

00:27 24.06.2019

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ստամբուլում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի հետ կապված գրառում է կատարել։ «Էրդողանի մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար ենք բռնելու։ Իսկ վաղն էլ պատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։    

̰
Հուսիները յարձակում գործած են Սէուտական «Ապհա» օդակայանին վրայ. կան տուժածներ

00:14 24.06.2019

10 օրուան ընթացքին երկրորդ անգամն ըլլալով յարձակման՝ թիրախ դարձած է Սէուտական Արաբիոյ «Ապհա» օդակայանը։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Արապիյա» կայանը՝  նշելով նաեւ, որ յարձակման հետեւանքով զոհուած է մէկ անձ, եւ 7  ուրիշներ վիրաւորուած են։ Աղբիւրը նաեւ կը հաղորդէ, որ գրոհը գործուած է անօդաչու սարքի մը ճամբով եւ գրոհին ետին կը կանգնին  Եէմէնի հուսիները։ Կը […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ժնև

14:14 23.06.2019

Հունիսի 24-25-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև` մասնակցելու ՄԻԽ 41-րդ նստաշրջանի բացմանը: Այցի շրջանակներում տեղի կունենան «Armenia. A year of democratic transitions» խորագրով ՀՀ կողմից կազմակերպվող հարակից միջոցառումը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը: Նախատեսվում են նախարար Մնացականյանի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ:  

̰
Եկէ՛ք քուէներու տարբերութիւնը հասցընենք 1 միլիոնի. Կարօ Փայլան CHP-ին սատարելու կոչ ըրաւ

16:00 22.06.2019

Թուրքիոյ քրտամէտ Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան հայ երեսփոխան Կարօ Փայլան կոչ ըրած է խիտ շարքերով  մասնակցիլ վաղը  Պոլսոյ մէջ կայանալիք արտահերթ ընտրութիւններուն։ Այս մասին Փայլան թուիթըրեան գրառում մը կատարած է իր համակիրներուն կոչ ուղղելով քուէարկելու  Ժողովրդահանրապետական  կուսակցութեան կողմէ Պոլսոյ քաղաքապետի թեկնածու առաջադրուած Էքրեմ Իմամօղլուին: «Պոլսոյ ընտրութիւններուն Ժողովուրդներու ժողովրդավարական  կուսակցութեան ընտրական ռազմավարութեան եւ մարտավարութեան փոփոխութեան մասին խօսք […]

̰
Հայանպաստ թուրք գրողին «Կէօթէ» մրցանակ Գերմանիոյ մէջ

15:26 22.06.2019

Գերմանիոյ մէջ մեծ վարկ ունեցող «Կէօթէ» հիմնարկի այս տարուան մրցանակը պիտի տրուի թուրք ծագումով գերմանացի գրագէտ Տօղան Աքհանլըին։ Այս մասին գրած է Պոլսոյ «Մարմարա» պարբերականը` նշելով նաեւ, որ Աքհանլըի թեկնածութիւնը առաջադրուած է Հայաստանի կողմէ։ Երբ արդարութիւնը խնդրոյ առարկայ է՝ կան մարդիկ, որոնք լուռ չեն մնար։ Անոնցմէ մէկն ալ Տողան Աքհանլըն է։ Ան բացէ ի բաց […]

̰
Սաադ Հարիրին հյուրընկալել է Լիբանանում ՀՀ դեսպանին

19:03 20.06.2019

Հունիսի 19-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվել են նաև երկու երկրների վարչապետների գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասները:

̰
Միջին Արևելքի հայկական գաղութները շարունակում են արնահոսել. քաղաքագետ

16:59 20.06.2019

Բոստոնի Բենթլի համալսարանի քաղաքագիտության ավագ դասախոս, պրոֆեսոր Ասպետ Գոչիկյանը, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները, SHANTNEWS.am-ին այդ համատեքստում ներկայացնում է նաև այդ երկրներում ապրող հայության վիճակը: Նա ասում է, որ տարածաշրջանային իրավիճակի պատճառով գրեթե բոլոր արաբական երկրներից հայերը արտագաղթել են, այսօր արտագաղթ է նկատվում նաև Լիբանանից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հալեպում ՀՀ հյուպատոսն այցելել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն

10:15 20.06.2019

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին այցելել է ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն՝ խմբի երկրորդ հերթափոխին հաջողություն մաղթելու մարդասիրական աշխատանքների իրականացման մեջ։ Այդ մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Հալեպում ՀՀ հյուպատոսարանից: Ինչպես հայտնի է,օրերս Հայաստանից Սիրիա է մեկնել մարդասիրական առաքելություն իրականացնող երկրորդ խումբը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս հերթափոխը հիմնականում զբաղվում է Հալեպի ծայրամասային շրջանների […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ

09:43 20.06.2019

Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական […]

̰
Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են. Արման Նավասարդյան

18:39 19.06.2019

SHANTNEWS.am-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին հանել զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի […]

̰
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ և մարզիչ Միշել Պլատինին ձերբակալվել է

13:20 18.06.2019

Այսօր ձերբակալվել է ֆրանսիացի հայտնի մարզիչ Միշել Պլատինին: Այս մասին հայտնում է Sky News Arabic-ը` նշելով, որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահը ձերբակալվել է հարցաքննության չներկայանալու նպատակով։ Հաղորդվում է, որ նա մեղադրվում է 2022 թվականին FIFA-ի առաջնությունը Կատարում կայացնելու որոշման վրա ազդեցություն ունենալու մեջ: Նշվում է նաև, որ ֆուտբոլային աշխարհի տասնյակ հայտնի գործիչներ և մարզիկներ են մեղադրվում […]

̰
BACK_TO_TOP