21:39 05.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր», «Մեղրու […]
21:26 05.01.2024
Երեկ՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Վ.-ն, իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտվել է դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Արտակ […]
21:17 05.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մասին։ Հատուկ շեշտադրվել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պարտադրված է լքել հայրենիքը, քանի որ չի ունեցել կյանքի և անվտանգության որևէ երաշխիք և դարձել է վատ վերաբերմունքի այս կամ այն տեսակի զոհ։ Պաշտպանը […]
11:59 05.01.2024
Հունվարի 5-ին՝ ժամը 11։20-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապրհի կմ18+000-39+000 հատվածը (Աբովյանի տրանսպորտային հանգույցից մինչև Քաղսիի տրանսպորտային հանգույց) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
11:52 05.01.2024
Այսօր կմատուցվի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ, հայտնում է qahana.am կայքը։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող […]
11:46 05.01.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող իսրայելցիների ընտանիքները ուրբաթ առավոտյան բողոքի ցույց են կազմակերպել Իսրայելի արտակարգ իրավիճակների կառավարության նախարար և նեղ ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի տան դիմաց, հաղորդում է Jerusalem Post-ը: ««ՀԱՄԱՍ»-ի կողմից պատանդ պահվողների ընտանիքները ուրբաթ առավոտյան բողոքի ցույց են անցկացրել նախարար Բենի Գանցի տան դիմաց՝ Ռոշ Հաայնում»,- գրում է թերթը։ Ցուցարարների թիվը […]
11:32 05.01.2024
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ոլորտների մասնագետների կողմից հակաբակտերիալ թերապիա նշանակելու պրակտիկան և պարզել, թե ինչ հաճախականությամբ են բժիշկները հակաբիոտիկներ օգտագործում իրենց հիվանդներին բուժելու համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ քիթ-կոկորդ-ականջաբանները (ԼՕՌ), ուրոլոգները և կլինիկական դեղաբաններն ավելի հաճախ են հակաբիոտիկներ նշանակում, քան մյուս մասնագետները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Public Health ամսագրում: Հակաբիոտիկները […]
11:16 05.01.2024
Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Ռաֆայել Բարսեղյանի վարած Porsche Panamera մակնիշի և 41-ամյա Վահե Ղազարյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […]
11:04 05.01.2024
Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ջիպ» և «Պորշ» մակնիշի մեքենաներ: «Պորշի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 4-ին, ժամը 18-ի սահմաններում, Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Յագուար» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում […]
10:57 05.01.2024
Լաչինում ավտովթարի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի 2 զինծառայող է մահացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ ռազմական ավտոմեքենան վթարի է ենթարկվել բարդ ռելիեֆով լեռնային տեղանքում։ Ադրբեջանի զինվորական դատախազությունն էլ հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
10:47 05.01.2024
Կառավարությունն հաստատել է ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը: Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից: Փաստաթղթի ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում […]
10:38 05.01.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հրապարակելով տարեկան ինդեքսը, պահպանել է անցյալ տարի «սև ցուցակում» հայտնված բոլոր 12 երկրները՝ ներառյալ Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Սաուդյան Արաբիան: Միակ փոփոխությամբ Բլինքենը ավելացրել է Ադրբեջանին դիտումների ցուցակում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կմիանա այն «սև ցուցակին», որը ենթադրում է պատժամիջոցներ, հաղորդում է France24-ը:
10:30 05.01.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403,50դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 408 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 445 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,45 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:17 05.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ ներկա պահին Բաքվում կա 23 հաստատված գերի, որոնցից 17-ը գերեվարվել են վերջին ագրեսիայի արդյունքում։ Այս մասին նա խոսել է Հ1-ի լրատվական ալիքին տված հարցազրույցում։ Նա նշել է նաև, որ տեղեկություններ կան 44-օրյա պատերազմի ընթացքում 32 մարդու բռնի անհետացման մասին, թեև Ադրբեջանը հերքում է այդ փաստը։
10:04 05.01.2024
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի խանգարում մեզ իրականացնել այն կարևոր դիվանագիտական ջանքերը, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են Հայաստանին և Ադրբեջանին, և մենք շարունակելու ենք հետամուտ լինել դրանց»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա անդրադարձել է հարցին, թե երբ է ԱՄՆ-ն ակնկալում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնել Վաշինգտոնում։ «Մենք հայտարարություն կանենք, երբ հանդիպում […]
09:58 05.01.2024
Հունվարի 5-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:46 05.01.2024
Կողքի կամ մեջքի վրա քնելը լավագույնն է ողնաշարի առողջության և լավ կեցվածքի համար, ասում է քնի փորձագետ Ջեյմս Լեյնհարդտը: Նա New York Post-ին հայտնել է գիշերային հանգստի երեք լավագույն դիրքերը։ Առաջին դիրքը, որը կոչվում է «երազող», ըստ Լեյնհարդտի, ոչ միայն կօգնի ձեզ ավելի լավ քնել, այլև կամրապնդի զույգի հարաբերությունները։ Փորձագետը մատնանշել է, որ այս դիրքում […]
09:31 05.01.2024
Ավելի քան 180 բեռնատարներ, որոնք մարդասիրական օգնություն էին տեղափոխում, թույլատրվել են Գազայի հատված մտնել Ռաֆահ և Քերեմ Շալոմ անցակետերով։ Այս մասին հաղորդվում է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակի X (նախկին Twitter) էջում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Ռաֆահ և Քերեմ Շալոմ անցակետերով 187 բեռնատար՝ սննդամթերքով, ջրով, դեղորայքով և սարքավորումներով ժամանակավոր կացարանների կազմակերպման համար ստուգվել […]
09:18 05.01.2024
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում ուրբաթ առավոտյան երկու գնացքների բախում է տեղի ունեցել, վագոններ են շրջվել, առնվազն 28 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, հայտնում է ինդոնեզական Tribun պորտալը։ «Վիրավորներից 24-ը գտնվում են Չիկալենկայի շրջանային հիվանդանոցում, երկուսը` Ցիկալենկայի համայնքային առողջության կենտրոնում, երկուսը` տեղի հիվանդանոցում, մեկ մարդ մահացել է», – մեջբերում է հրատարակությունը Արևմտյան Ճավայի նահանգապետի պաշտոնակատար […]
09:04 05.01.2024
Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, 464-ը՝ վիրավորվել, 16 մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած։ Իշխանությունները նաև չեն կարող պարզել, թե արդյոք ևս 242 մարդ անվտանգ է, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ Նախօրեին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել էր, որ Իսիկավայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերից […]
08:50 05.01.2024
Հղիության ընթացքում հիպերտոնիայի առաջացումը կարող է հանգեցնել սրտի կառուցվածքի և նրա գործունեության բացասական փոփոխությունների: Դա ցույց է տվել Hypertension ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Հետազոտությանը մասնակցել են ավելի քան հինգ հազար իսպանախոս կանայք, ովքեր ունեցել են առնվազն մեկ հղիություն: Նրանք, ովքեր տառապում էին հղիության հետևանքով առաջացած արյան բարձր ճնշումից, ավելի հավանական է, որ տասը տարի անց սրտի […]
08:38 05.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի, Ապարանի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
08:29 05.01.2024
Հունվարի 4-ին, Ժամը 21:00-ից Սյունիքի մարզային փրկարարական վարչության հերթապահություն իրականացնող Օպերատիվ Խումբը եղանակային պայմաններից ելնելով՝ ավտոճանապարհի անցանելիությանը հետևելու նպատակով, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Զանգեր» հատվածում իրականացրել է շրջայց: Շրջայց իրականացնելիս Սառնակունք և Ծղուկ գյուղերում փրկարարները 1 մարդատար, 4 բեռնատար ավտոմեքենայի և 3 ուղևորի ցուցաբերել են համապատասխան օգնություն։
08:21 05.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Այն […]
08:12 05.01.2024
Հունվարի 5-ին, ժամը 05։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի նախկին մասնաշենքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի մեկ հարկանի շինության (դպրոցի նախկին մասնաշենք) տանիքում (մոտ 1600 քմ)։ […]
08:04 05.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Քաջարան քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
12:00 04.01.2024
Հունվարի 3-ին, ժամը 15.00-ին, Տաշիր-Գոգավան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-311000» մակնիշի մեքենան բախվել է «Վոլվո» բեռնատարին: «ԳԱԶ-311000»-ի վարորդը՝ 73-ամյա Հայկազ Ավանեսյանը, մահացել է, իսկ հինգ ուղևորները և «Վոլվոյի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
11:56 04.01.2024
Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։
11:49 04.01.2024
Հայաստանում 1 միլիոն բնակչի հաշվով գիտաշխատողների լրիվ ամբողջական զբաղվածության ցուցանիշը բավականին ցածր է, և անհրաժեշտություն է առաջացել խրախուսման գործիքներ ներդնել այդ խնդիրը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 4-ի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ներկայացվող նախագիծը ևս մի կարևոր քայլ է գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու […]
11:41 04.01.2024
Հունվարի 3-ին, ժամը 18.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, «ՋԻՊ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Սեդրակ Ումրեյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: