11:54 29.10.2023
Խաղաղ օվկիանոսում՝ Վանուատուի ափերի մոտ, 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 4:32-ին մոտ 36 հազար մարդ բնակչությամբ Պորտ Վիլա քաղաքից 193 կմ հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 80 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:39 29.10.2023
Այսօր Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են: Ժամը 11:00-ի դրությամբ, Վերին Դվին համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունքունեցողների 6,93%-ը կամ 107 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է: Արզնի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների […]
11:24 29.10.2023
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման իրավունքից 2023 թվականին օգտվել է շուրջ 600 պացիենտ: Ծրագրի մեկնարկից մինչ օրս ծառայությունից օգտվել է շուրջ 2600 պացիենտ: Ծրագրում ընդգրկվելու հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի […]
11:15 29.10.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ Մայք Ջոնսոնը «կավարտի» Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը, գրում է South China Morning Post-ը։ «Ջոնսոնը դեմ է Կիևի շարունակական հովանավորությանը, և հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը կարող է պարզապես հրաժարվել կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահանջը՝ օգնություն ցուցաբերել Իսրայելին և Ուկրաինային», – «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ ասվում է հրատարակության մեջ: Հոդվածում […]
11:04 29.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը ևս մեկ անգամ կոչ է արել Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին տեղափոխվել հարավ, որտեղ նրանք կարող են անհրաժեշտ մարդասիրական օգնություն ստանալ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին, նրա խոսքերը փոխանցում է Times of Israel թերթը: «Գազայի հյուսիսում գտնվող քաղաքացիական անձինք պետք է ժամանակավորապես տեղափոխվեն Գազայից հարավ՝ ավելի ապահով […]
10:46 29.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ճամբարակ-Շողակաթ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Յ․ […]
10:40 29.10.2023
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի թիվ 29/10 հասցեի մոտակայքում «VAZ […]
10:25 29.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 431 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,35 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:17 29.10.2023
Հոկտեմբերի 21-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Բալահովիտ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:06 29.10.2023
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ Հոկտեմբերի 29-ին, ժամը 01։36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ քաղաքի ալրաղացի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին «Opel» […]
00:05 29.10.2023
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է հտարածել հոկտեմբերի 1-ին Արցախում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ, որում ասվում է «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Դժվար է հասկանալ, թե որն […]
23:40 28.10.2023
Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի պատանդների ցուցակում հայտնված մարդկանց թիվը հասել է 230-ի, իսկ ահաբեկչության հետևանքով զոհված իսրայելցի զինվորների թիվը 311 է, շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին։ Ուրբաթ օրվա դրությամբ ՀԱՄԱՍ-ի բանտարկյալների հաստատված թիվը 229 էր։ «Մենք մինչ այժմ տեղեկացրել ենք 230 առևանգված և 311 զոհված Իսրայելի զինծառայողների […]
23:32 28.10.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է արևմտյան երկրներին «խաչի և կիսալուսնի» պատերազմով»,. այս մասին ասել է նա Ստամբուլում Պաղեստինին աջակցող մեծ ցույցի ժամանակ: «Արևմուտք, ես դիմում եմ ձեզ. ցանկանու՞մ եք նոր պատերազմ սկսել խաչի և կիսալուսնի միջև։ Եթե սրա համար նման ջանքեր եք գործադրում, ուրեմն իմացեք, որ այս ժողովուրդը չի մահացել, նա ամուր կանգնած […]
23:16 28.10.2023
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել ստորգետնյա ապաստարանների և զինյալների հրամանատարական կետերին, որոնք ներգրավված են սիրիական կառավարական զորքերի դիրքերի գնդակոծման մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի (CPVS) ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը։ «Ռուսական օդատիեզերական ուժերը օդային հարվածներ են հասցրել սիրիական կառավարական զորքերի դիրքերը գնդակոծելու մեջ ներգրավված զինյալների […]
22:49 28.10.2023
Արևելյան Անգլիայի համալսարանի (UEA) գիտնականները պարզել են, որ վեց ամսականում հետաձգված ֆիզիկական աճը կապված է ուղեղի աննորմալ աշխատանքի հետ և կարող է հանգեցնել մտավոր կարողությունների վատթարացման: Հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behavior ամսագրում: Բժիշկները համեմատել են տեսողական աշխատանքային հիշողությունը երեխաների նորմալ աճի և դրա հետաձգման դեպքում: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ներառել է վեց ամսական ավելի քան […]
22:40 28.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Nissan March մակնիշի ավտոմեքենան Այգեստան գյուղի Հովհաննես Շիրազի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և մասամբ կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» […]
22:26 28.10.2023
Այսօր՝ ժամը 19:25-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի դիմաց ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Մինչ հրշեջների ժամանումը Երևանի բնակիչ 42-ամյա Բորիս Ղ.-ին պատկանող Ford Explorer մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի դեմ պայքարել են […]
22:19 28.10.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 28-ին հայտարարել է պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի նպատակն է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և ազատել պատանդներին։ «Սա պատերազմի երկրորդ փուլն է։ Մեր կոչերը շատ պարզ են՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և կառավարական ուժերին և տուժածներին տուն բերել»,- Նեթանյահուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։ Թել-Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա […]
22:10 28.10.2023
96 տարեկանում կյանքից հեռացել է գրող Մաքսիմ Գորկու թոռնուհին՝ դերասանուհի Դարիա Պեշկովան։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Եվգենի Վախթանգովի անվան թատրոնի մամուլի ծառայությունը։ «Ցավով տեղեկացնում ենք ձեզ. այսօր՝ 96 տարեկան հասակում, կյանքից հեռացել է հրաշալի դերասանուհի, Վախթանգովի դպրոցի վառ ներկայացուցիչ, գրող Մաքսիմ Գորկու թոռնուհի Դարիա Պեշկովան»,- ասվում է թատրոնի հրապարակման մեջ։ Դերասանուհին ծնվել է […]
21:55 28.10.2023
Բերանի տհաճ հոտի ամենատարածված պատճառը լնդերի հիվանդությունն է, որոնցից ամենահայտնին ատամնափառի առաջացումն է: Այս մասին Газета.Ru-ին ասել է ատամնաբույժ-թերապևտ Ալեքսեյ Սոշնիկովը։ «Այս դեպքում լնդերը սկսում են արյունահոսել, դրանց վրա հավաքվում են ախտածին բակտերիաներ, որոնք տհաճ հոտ են արձակում։ Մեկ այլ պատճառ կարող է լինել կարիեսը, քանի որ ցանկացած քայքայման գործընթաց ուղեկցվում է տհաճ հոտի արձակմամբ։ […]
21:48 28.10.2023
ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիան հայտնում է, որ այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիադում ավարտվել է Համաշխարհային մարտական խաղեր Ռիյադ 2023 մրցաշարը, որի ծրագրում ընդգրկված էր նաև պարաբազկամարտը։ «Հայաստանի հանրապետության բազկամարտի ֆեդերացիայի հավաքականի պատվիրակության կազմում հանդես եկավ նաև մեր ֆեդերացիայի մարզիկ Վարդանուշ Բարսեղյանը՝ ֆեդերացիայի ավագ մարզիչ Воскан Маргарян ի գլխավորությամբ: Վարդանուշ Բարսեղյանը իր ուժերը չափեց մինչև 70 […]
21:34 28.10.2023
Պաղեստինի իսլամական ազատագրական շարժում ՀԱՄԱՍ-ը պահանջում է ազատ արձակել բոլոր պաղեստինցի գերիներին Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների դիմաց՝ միանգամից կամ մի քանի փուլով, ասել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ Իզեդդին ալ-ի խոսնակ Աբու Օբեյդան: «Թշնամու գերիներին հնարավոր կլինի ազատել միայն իր բանտերում գտնվող բոլոր պաղեստինցի պատանդներին ազատելով: Եթե թշնամին ցանկանում է անհապաղ վերջ տալ պատանդների և […]
21:13 28.10.2023
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նոր նախաձեռնություններով: Պատանի երաժիշտների, նրանց ծնողների ու երևանյան մշակութային օջախների աշխատակիցների հետ հանդիպել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատասխանատու այս նախագիծը միավորել է համայնքային ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցների ավելի քան 82 աշակերտների ու կրթական այլ հաստատությունների շուրջ 20 […]
21:06 28.10.2023
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հանձնարարել է Թուրքիայում երկրի դիվանագիտական ներկայացուցիչներին վերադառնալ հայրենիք՝ Գազայի հատվածում երեխաների զոհվելու մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո, ասվում է քաղաքական գործչի «X» սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ։ «Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը հրամայել է Իսրայելի բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին վերադառնալ Թուրքիայից՝ կոշտ հայտարարությունների պատճառով (Թուրքիայի նախագահի – Խմբ.)»,- գրել է նա։ […]
20:46 28.10.2023
Մալթայում հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: Զրուցակիցները քննարկել և մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:
20:36 28.10.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը, որի ժամանակ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանական վերջին ագրեսիայից, ռազմական գործողություններից ու հանգամանքներից, թե ինչ պայմաններում են Արցախի իշխանությունները ընդունել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը: Մանրամասները՝ հարցազրույցում:
20:27 28.10.2023
Իսրայելի Պաշտպանության բանակի (IDF) շտաբի պետ Հերզի Հալևին ասել է, որ բանակը գտնվում է բարձր պատրաստության վիճակում երկրի հյուսիսային սահմանի երկայնքով: «Մենք (բանակը – խմբ.) գտնվում ենք հյուսիսային սահմանի երկայնքով պատրաստվածության շատ բարձր մակարդակի վրա», – ասել է Հալևին: Նա թվարկել է այն նպատակները, որոնք հետապնդում է իսրայելական բանակը ռազմական գործողություններում՝ ՀԱՄԱՍ-ի լիկվիդացում, սահմանների պաշտպանություն […]
20:20 28.10.2023
Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը: Հանդիպմանը քննարկվել է նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:
08:59 28.10.2023
Իսրայելական բանակը (IDF) հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարին վերացնելու մասին, ով պատասխանատու էր հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։ «Գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարի վրա»,- ասվում է IDF Telegram հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սպանված Աբու Ռաքաբան պատասխանատու է եղել անօդաչու սարքերի հարձակումների, ինչպես նաև […]