TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ԱՄՆ 17 կոնգրեսականներ միացել են Ադրբեջանին զենքի վաճառքը թույլատրող լիցենզիայի արգելափակմանն ուղղված կոչին

09:08 02.05.2023

ԱՄՆ Կոնգրեսի տասնյոթ ներկայացուցիչներ միացել են կոնգրեսական Ադամ Շիֆին (D-CA)՝ կոչ անելով Բայդենի վարչակազմի առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին արգելափակել առաջարկվող լիցենզիան, որը թույլ է տալիս  ամերիկյան արտադրության գերհզոր հրացաններ վաճառել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի գրասենյակից: Շիֆի նամակը հաջորդում է անցյալ ամիս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի (D-NJ) կողմից […]

̰
Իսրայելը հարվածել է Հալեպի օդանավակայանի թռիչքուղուն

08:50 02.05.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեքշաբթի օրը հրթիռակոծել են սիրիական բանակի դիրքերը Հալեպ քաղաքի մերձակայքում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա)։ Սիրիա հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ագրեսիվ հարձակման արդյունքում վնասվել է Նեյրաբ միջազգային օդանավակայանի թռիչքուղին։ Նրա խոսքով՝ օդային նավահանգիստը շարքից դուրս է եկել: Հանրապետության զինված ուժերի հրամանատարության աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել […]

̰
Լարսը բաց է

08:38 02.05.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Բժիշկները բացահայտել են տղամարդկանց համար արդյունավետ նիհարելու գաղտնիքները

08:30 02.05.2023

Տղամարդիկ դիետայով երկու անգամ ավելի շատ ճարպ են կորցնում, քան կանայք, պարզել են Էդինբուրգի համալսարանի գիտնականները: Այս տեղեկությունը ներկայացնում է The Sun-ը՝ eLife-ին հղումով: Գիտնականներն ու բժիշկները բացահայտել են տղամարդկանց համար արդյունավետ նիհարելու գաղտնիքները։ Պարզվել է, որ կանացի սեռական հորմոն էստրոգենը դժվարացնում է կանանց պայքարն ավելորդ կիլոգրամների դեմ՝ միաժամանակ նվազեցնելով կալորիաների ընդունումը։ Չորս շաբաթ տեւած […]

̰

08:17 02.05.2023

Թուրքիայի արեւելյան հատվածում երեքշաբթի 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ աղբյուրի` ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սինջիկ քաղաքից 7 կմ հյուսիս, որտեղ ապրում է 7,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Գազի արտահոսք և պայթյուն Աբովյան քաղաքում․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

08:04 02.05.2023

Մայիսի 2-ին, ժամը 01։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Չափիչի» 1-ին հանրակացարանի 3-րդ հարկի բնակարաններից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 20 կգ-անոց գազաբալոնից արտահոսած […]

̰
Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր հոսպիտալացման մասին լուրերին

21:00 01.05.2023

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և հումորիստ Եվգենի Պետրոսյանը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ “Ամեն ինչ լավ է. Այսօր ես գնացի ստուգման ընդամենը մեկ օրով։ Ամեն ինչ լավ է, խուճապ չկա»,- արձագանքել է Պետրոսյանը։ Ավելի վաղ Mash Telegram ալիքը հայտնել էր, որ Պետրոսյանը իբր հոսպիտալացվել է Մոսկվայում։

̰
Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բարյամով հանդիպումը

20:58 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

̰
Վրաստանում տղամարդը ձերբակալվել է 2 միլիոն դոլար արժողությամբ ուրան վաճառելու փորձի համար

20:52 01.05.2023

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) ձերբակալել է մի տղամարդու, ով պլանավորել է ռադիոակտիվ նյութ վաճառել 2 մլն դոլարով, հայտնում է Rustavi-ն։ Նշվում է, որ ճառագայթային հետազոտությունից հետո մարդու մոտից առգրավված զանգվածի մեջ հայտնաբերվել է ուրան։ «Պետական ​​անվտանգության ծառայության հակահետախուզության վարչության աշխատակիցները Վրաստանի դատախազության հետ մեկտեղ ձերբակալել են մեկ անձի՝ ռադիոակտիվ նյութերի ապօրինի իրացման փորձի փաստով»,- […]

̰
Ավստրալիայում ֆուտբոլիստը հարձակվել է մրցավարի վրա և կոտրել նրա ծնոտը

20:43 01.05.2023

Ավստրալիայում Գրինակրի ՖԱ-ի որակազրկված ֆուտբոլիստը հարձակվել է մրցավարի օգնական 24-ամյա Խոդրա Յագիի վրա, ով միջադեպի հետևանքով երեք տեղից կոտրել է ծնոտը, նրա երեք ատամները կոտրվել են։ Տղամարդը հոսպիտալացվել է, հայտնում է The Sydney Morning Herald-ը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան Սիդնեյի հարավ-արևմուտքում գտնվող Բենքսթաուն շրջանի Պրեմիեր լիգայի խաղի ժամանակ, երբ Գրինակրի Իգլզը 5-1 […]

̰
Գիտնականները ախտորոշել են Հին Եգիպտոսի երեխաների մումիաները և պարզել ամենատարածված հիվանդությունները

20:34 01.05.2023

Գիտնականները հետազոտել են երեխաների մի քանի հին եգիպտական ​​մումիաներ և պարզել, որ նրանցից շատերն իրենց կյանքի ընթացքում անեմիա են ունեցել: Այս մասին ասվում է International Journal of Osteoarchaeology գիտական ​​ամսագրի հոդվածում։ Բժիշկներն ու պալեոպաթոլոգներն ուսումնասիրել են 21 մարդու մնացորդներ՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիա: Մեթոդը հնարավորություն է տվել վերլուծել կմախքը՝ առանց մարմինը փաթաթաններից հանելու։ Մասնագետները յոթ երեխաների […]

̰
Փորձառու զբոսաշրջիկը կազմել է օդային ուղևորների ամենավատ սովորությունների ցանկը

20:22 01.05.2023

Փորձառու ճանապարհորդ Բեն Քինանը կազմել է օդային ուղևորների նյարդայնացնող սովորությունների ցանկը, հայտնում է Mirror-ը։ Այն ներառում է նրանց, ովքեր չեն ողջունում բորտուղեկցորդներին նստելիս և այն ծնողներին, ովքեր փոխում են իրենց երեխաների տակդիրները խցիկում, այլ ոչ թե զուգարանի նստատեղի վրա: Այն ճանապարհորդները, ովքեր նստում են միջանցքի մոտ և իրենց արմունկներն ու ոտքերը դնում այդ տարածքում, ևս […]

̰
Վրաստանում աշխատողների իրավունքների պաշտպանության պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

20:12 01.05.2023

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի արհմիությունները բողոքի ակցիա և երթ են կազմակերպել։ Այս մասին հայտնումէ Ալիք մեդիան: Հանրահավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի խորհրդարան։ Արհմիությունները պահանջում են բարելավել աշխատողների պայմանները, պաշտպանել նրանց իրավունքները, բարձրացնել նվազագույն աշխատավարձի չափը, ապահովել գենդերային հավասարություն, վերացնել կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունները և անցնել պրոգրեսիվ եկամտահարկի։

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:08 01.05.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 1 շենք, Բաղրամյան 1-ին փակ․ 5, 14 շենքեր և 1-7 առանձնատներ, Մոսկովյան փ. 20 36 շենքեր և 40 (Թումանյանի Տուն) շենք, Մոսկովյան փ․ 1-60 առանձնատներ, Մոսկովյան նրբ․ 14/1 առանձնատներ, […]

̰
SHANTNEWS

11:59 01.05.2023

̰
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

11:53 01.05.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատային […]

̰
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻ պաշտպանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

11:40 01.05.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ: Համաշխարհային այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատողներին, պաշտպանելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները: Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների […]

̰
Հռոմի պապը Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ

11:37 01.05.2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին հրաժարվել հարձակումից և ասել, որ պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա և Կիև՝ բանակցություններ կազմակերպելու համար, RIA Novosti-ին ասել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով վեհափառի հետ իր վերջին զրույցի բովանդակությունը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում ուկրաինական հակամարտության կողմերին հրաժարվել հարձակողական գործողություններից […]

̰
Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից

11:31 01.05.2023

«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է նաև երրորդ բուժող բժշկից։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Չխաիձեն ասել է, որ բժիշկների համար ամեն օր ավելի ու ավելի է դժվարանում աշխատել Սաակաշվիլիի հետ, քանի որ բժիշկները հիմնականում ստիպված են աշխատել հոգեբանական մեծ ճնշման […]

̰
Այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում. Նարեկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը

11:25 01.05.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ:   «Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման […]

̰
Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը՝ աշխարհահռչակ ջազմենների մասնակցությամբ

11:18 01.05.2023

Ջազի միջազգային օրը Երևանում նշվել է Գաֆեսճեան արվեստի թանգարանի հարակից պուրակում կազմակերպված համերգով՝ հայ և օտարազգի անվանի ջազմենների, ջազային երաժշտախմբերի մասնակցությամբ: Ջազառատ երեկոն մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին հնարավորություն էր տվել մինչև կեսգիշեր ունկնդրել և վայելել հայկական ու համաշխարհային սիրված ստեղծագործություններ: Բեմում էին ջազի անվանի վարպետներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը և «Կատուներ» նվագախումբը, ինչպես նաև երեկոյի […]

̰
Կրակոցներ Մյասնիկյան պողոտայում. անհայտ անձը սպանել է 54-ամյա տղամարդուն և դիմել փախուստի

11:06 01.05.2023

Երեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 հատ 9մմ […]

̰
34-ամյա վարորդը Երևանում Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. տղամարդը մահացել է

10:57 01.05.2023

Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, […]

̰
Մոտ 10 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում

10:47 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։ Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է

10:39 01.05.2023

Հայաստանում Աշխատանքի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է: Այս մասին տեղեկացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

̰
Նյու Յորքում ոստիկանը 33 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել է

10:32 01.05.2023

Նյու Յորքի ոստիկանը մահացել է 33 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո, գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Թրոյ Պատերսոնը 1990 թվականին հարձակվման է ենթարկվել երեք զինված անձանց կողմից, որոնք կրակել են նրա գլխին՝ փորձելով 20 դոլար գողանալ: «Հերոս ոստիկան, ով լվանում էր իր մեքենան հրշեջ հիդրանտի մոտ տնից երեք թաղամաս այն […]

̰
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

10:16 01.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բլինկենը զրուցել է Ալիևի հետ՝ «ընդգծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների […]

̰
Աշխատանքն ինչպես անհատի ու քաղաքացու, այնպես էլ պետության բարեկեցության ու զարգացման առաջնային գրավականն է. Վահագն Խաչատուրյան

10:14 01.05.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա կապակցությամբ: Վերջին տարիներին մեր պետականությունն առերեսվեց ծանր փորձությունների և մարտահրավերների հետ՝ պատերազմ, կորոնավիրուսի համաճարակ, հասարակական-քաղաքական կյանքում կտրուկ զարգացումներ, որոնք հերթական անգամ ապացուցեին, որ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միասնական, անդուլ ու նվիրված աշխատանքի արդյունքում: […]

̰
Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. եղանակը Արցախի Հանրապետության տարածքում

10:09 01.05.2023

Արցախի Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ քամին հարավ-արևելյան` վայրկյանում 7-9 մ/վ արագությամբ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Մոլդովայի հարավում Գագաուզիայի ինքնավարության մարմնի ղեկավարի ընտրություններում երկու թեկնածուների հավաքած ձայների տարբերությունը 31 քվե է

10:01 01.05.2023

Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ինքնավարության ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները, առաջատար են Եվգենյա Հուցուլը և Գրիգորի Ուզունը։ «Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմնվելով տեղամասային ընտրական բյուրոներից բանավոր ստացված տվյալների վրա, ամփոփել է նախնական արդյունքները՝ Եվգենյա Հուցուլ՝ 14,890 ձայն, Գրիգորի Ուզուն՝ 14,849», հաղորդում է տեղական ԿԸՀ կայքը։ Ստացված ձայների քանակով երրորդը Վիկտոր Պետրովն է, նրա օգտին […]

̰
BACK_TO_TOP