TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

5 կրակոց է արձակել սկզբից կնոջ հոր, այնուհետև մոր և եղբոր ուղղությամբ՝ կյանքից զրկելով կնոջ ծնողներին. ավարտվել է դեպքի նախաքննությունը

11:58 05.04.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 45-ամյա բնակչի կողմից իր կնոջ ծնողների սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Նախաքննությունն ավարտվել է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 45-ամյա հիշյալ տղամարդը, իմանալով, որ կնոջ եղբայրը՝ նույն գյուղի 41-ամյա բնակիչը, իր հասցեին վիրավորական արտահայտություններ […]

̰
Գորիս-Ստեփանակերտ մայրուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հանրապետական բժշկական կենտրոն» տեղափոխված արցախցի 4 կանայք դուրս են գրվել հիվանդանոցից

11:44 05.04.2023

Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և այսօր բոլորը դուրս են գրվել բուժհաստատությունից: Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ […]

̰
Երիտասարդները փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ. պարեկների կասկածները հիմնավոր էին

11:30 05.04.2023

Ապրիլի 2-ին, ժամը 4.50-ին, Երևանի պարեկները Բրյուսովի փողոցում, գողության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ երեք տղամարդու` իրենց վարած «Ֆորդ Տրանզիտ» և «Նիսան Տիդա» մակնիշի մեքենաներով: Իսկ հիմնավոր կասկածն այն էր, որ նրանք փորձում էին շինարարական տարածքից գողանալ երկաթյա ամրաններ, ինչը նկատելով՝ պարեկները միջամտել ու […]

̰
Իվանիշվիլիի ունեցվածքն այս տարի ավելացել է 325 մլն դոլարով

11:18 05.04.2023

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index-ի համաձայն, Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը վերջին փոփոխությունից հետո աճել է 50 մլն դոլարով, իսկ տարեսկզբից մինչև ապրիլի 4-ը՝ 325 մլն դոլարով, հայտնում է Ալիք մեդիան: Այսպես, ապրիլի 4-ի դրությամբ Իվանիշվիլիի ընդհանուր ունեցվածքը կազմել է 5,92 միլիարդ դոլար, և նա զբաղեցնում է […]

̰
Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

11:10 05.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, […]

̰
Էկվադորի բանտում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է կյանքից զրկվել

11:02 05.04.2023

Էկվադորի Գուայաս նահանգի տղամարդկանց բանտում բանտարկյալների միջև փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Ազգային պատժիչ ծառայությունը։ «Ազգային ոստիկանության և զինված ուժերի մարտավարական ստորաբաժանումները ակտիվացրել են անվտանգության միջոցառումները և վերականգնել վերահսկողությունը R7 և Los Lobos կազմակերպված հանցավոր խմբերի անդամների միջև բախումներից հետո Գուայասի թիվ 3 տղամարդկանց կալանավայրում:…Միջադեպից հետո մի վիրավոր […]

̰
ԵՄ-ն կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը Կաթոլիկ Զատիկից հետո. Politico

10:48 05.04.2023

Եվրամիությունը կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի ներդրումը կաթոլիկական Զատիկից հետո, որը նշվում է այս շաբաթավերջին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Politico թերթի եվրոպական խմբագրությունը։ Նախատեսվում է խորհրդակցությունների նոր փուլ Եվրահանձնաժողովի և ԵՄ դեսպանների միջև «Զատկի հանգստյան օրերից անմիջապես հետո», թերթին ասել են երեք եվրոպացի դիվանագետներ: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել […]

̰
Մեքսիկայի արևելքում զինված անձինք առևանգել են լրագրողին

10:37 05.04.2023

Մեքսիկական Presente Veracrus-ի տարածաշրջանային պարբերականի 27-ամյա թղթակից Ռիկարդո Վիլանուևան առևանգվել է զինված անձանց կողմից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ, ասել են նրա գործընկերները: «Լրագրող Ռիկարդո Վիլանուևան իր առևանգումից 15 ժամ անց կապի մեջ չի մտել… Հրացաններով գլխարկավոր մարդիկ բռնել են մեր ոստիկանության քրոնիկոն թղթակցին, երբ նա վերանորոգում էր իր մոտոցիկլետը Լազարո Կարդենաս թաղամասի Ագրիկուլտուրա […]

̰
Չլուծարված և հայտարարագիր չներկայացրած 110 կուսակցություններին սպառնում է վարչական պատասխանատություն. ԱՆ

10:25 05.04.2023

Օրենսդրության համաձայն բոլոր իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպա-իրավական տեսակից, պետք է յուրաքանչյուր տարի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնեն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պետական գրանցում ստացած և չլուծարված 117 կուսակցություններից միայն 7-ն են ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Արդաադատության նախարարությունից իրավաբանական անձանց կրկին զգուշացնում են, որ սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ […]

̰
Ճապոնիան հայտնել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը զարգացնելու իր մտադրության մասին

10:20 05.04.2023

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ողջունում է Ֆինլանդիայի մուտքը դաշինք, մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մի իրավիճակում, երբ աշխարհում անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է, ընդհանուր սկզբունքներ ունեցող երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում […]

̰
Իսրայելի ոստիկանությունը Ալ-Աքսա մզկիթում ձերբակալել է 350 մարդու

10:08 05.04.2023

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում առնվազն 350 մարդ է ձերբակալվել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իսրայելական ոստիկանությանը։ «Ավելի քան 350 մարդ է ձերբակալվել Երուսաղեմի «Ալ Աքսա» համալիրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ պաղեստինյան ԶԼՄ-ները գրել էին, որ տասնյակ պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ […]

̰
Նոր նշանակումներ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում

09:45 05.04.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավարի պաշտոնից, սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ և գիտական խորհրդի քարտուղար։ Արժանապատիվ Տ․ Հովել քահանա Օհանյանը սույն թվականի ապրիլի 1-ից, ազատվելով Գևորգյան Հոգևոր […]

̰
Թրամփը նախազգուշացնում է Բայդենի գլխավորությամբ երրորդ համաշխարհային պատերազմի մասին

09:39 05.04.2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ջո Բայդենի վարչակազմի ղեկավարությամբ երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու հնարավորության մասին։ «Միջուկային զենք օգտագործելու երկրների բացահայտ սպառնալիքները, որոնք երբեք չեն հիշատակվել կամ քննարկվել այլ երկրների կողմից Թրամփի վարչակազմի օրոք, Բայդենի վարչակազմի օրոք կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդայում: Երեքշաբթի օրը Թրամփին 34 […]

̰
Շուրջ 100 պաղեստինցի տուժել է Ալ-Աքսա մզկիթում բախումների հետևանքով

09:21 05.04.2023

Մոտ 100 պաղեստինցիներ վիրավորվել են չորեքշաբթի օրը Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության հետ բախումների արդյունքում։ Ռեյդի արդյունքում ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել, հաղորդում է Al Mayadeen-ը։ Ավելի վաղ WAFA գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ իսրայելական ուժերը երեքշաբթի երեկոյան ներխուժել են մզկիթ՝ օգտագործելով նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ։ […]

̰
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

09:16 05.04.2023

Իսրայելի ռազմաօդային ուժերը չորեքշաբթի հարձակվել են Գազայի հատվածի վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսին։ Հրետակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի ավելի վաղ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, որոնցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական տարածքում գտնվող գործարանին: «Այս գիշեր Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել, […]

̰
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շուտով կփորձարկեն С-400 զենիթահրթիռային համակարգերը

09:03 05.04.2023

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շուտով կփորձարկեն Ռուսաստանից մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը (SAM): Այս մասին երեքշաբթի հայտնել է India Today հեռուստաալիքը՝ հղում անելով Հարավասիական Հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրին։ «ՀՕՊ համակարգի հնարավորություններն ապացուցելու համար նախատեսվում է շատ շուտով առաջին կրակոցն իրականացնել արագ շարժվող օդային թիրախի ուղղությամբ»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ հնդիկ զինվորականները […]

̰
Ծնոտ՝ սեփական կողոսկրից. ՈՒԱԿ-ում կատարվել է բացառիկ բարդ վիրատահատություն

08:50 05.04.2023

65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից: Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով): Որոշվել է կատարել վիրահատություն: Վիրահատության ընթացքում հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի […]

̰
Պանամայում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:42 05.04.2023

Երեքշաբթի օրը Պանամայի հարավային ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեյվիդ քաղաքից 94 կմ հարավ՝ մոտ 82 հազար բնակչությամբ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել։

̰
Բժիշկը թվարկել է շաքարախտի վտանգը մեծացնող մթերքները

08:34 05.04.2023

Սանկտ Պետերբուրգի Ն.Ի. Պիրոգովայի անվան համալսարանի բարձր բժշկական տեխնոլոգիաների  կլինիկայի մասնագետ Լիդիա Սոպրունը խոսել է այն մթերքների մասին, որոնք կարող են հանգեցնել շաքարախտի։ Պրայմ գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ օրգանիզմի համար վնասակար են սոուսները, կետչուպը, հացը, երշիկեղենը, ֆասթֆուդը, պահածոները, թթու բանջարեղենը, սուշին և ռուլետները, ինչպես նաև շաքարով հարուստ մթերքները։ Շաքարավազը շատ է խաղողի, […]

̰
Հրդեհ Սևքարեցի Սաքոյի փողոցում. այրվել է երկհարկանի տուն

08:22 05.04.2023

Ապրիլի 5-ին, ժամը 02:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկհարկանի տուն: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ. դեպքի վայր են մեկնել […]

̰
Ռուսն ընկել է 19-րդ հարկից, վեր է կացել ու երգել բժիշկների մոտ

08:10 05.04.2023

Վորոնեժի բնակիչն ընկել է 19-րդ հարկի պատուհանից, վեր կացել և բժիշկների մոտ  երգել է «Սերը երազի պես» երգից մի հատված. Միջադեպի կադրերը հրապարակում է Shot Telegram ալիքը։ Հրատարակության տվյալներով՝ հարբած տղամարդուն հաջողվել է վայրէջք կատարել բնակելի համալիրի պատուհանների տակ կայանված մեքենայի վրա։ Հրապարակված կադրերում երևում է, որ միայն նրա դեմքն է քերծվել։ Բժիշկները, ովքեր եկել […]

̰
Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել. կա վիրավոր

13:03 04.04.2023

Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված […]

̰
Փետրվարին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 7,1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը.ՊԵԿ

12:59 04.04.2023

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԼ-ը։ Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թվականի […]

̰
Երևանի Պիոներիայի նախկին պալատը նշում է հիմնադրման 100-ամյակը

12:51 04.04.2023

Երևանի առաջին մանկապատանեկան կենտրոնը նշում է հիմնադրման 100-ամյակը: Պիոներիայի նախկին պալատն առ այսօր արտադպրոցական կրթության ու գեղագիտական դաստիարակության հնարավորություն է տալիս հազարավոր երեխաների: Կրթական հաստատության հոբելյանական միջոցառմանը մասնակցել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությամբ կենտրոնը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր կրթել ու կրթվել են Առաջին մանկապատանեկանում՝ […]

̰
Այգեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:43 04.04.2023

Այգեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս

12:36 04.04.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,000 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 252 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ […]

̰
Նոր Մոսկվայում կապիկը կծել է երեխայի մատները

12:32 04.04.2023

Նոր Մոսկվայի կենդանաբանական այգում կապիկը կծել է չորս տարեկան երեխայի մատները, հայտնում է Mash Telegram ալիքը։ Ըստ առկա տեղեկությունների՝ Կալուգայի մայրուղու վրա գտնվող Կապիկների մոլորակի կենդանաբանական այգում հայրը դստերը տարել է հատուկ ցանկապատի միջով՝ անտեսելով արգելող նշանը։ Արական սևամորթ մանգաբեյը նրանց մոտեցումն ընկալել է որպես սպառնալիք և հարձակվել է երեխայի վրա։ Կենդանաբանական այգու աշխատակիցները տուժածին […]

̰
62-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ էր պատճառել «Տոյոտա Ալփարդ»-ի վարորդը

12:24 04.04.2023

Ապրիլի 3-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ հարականջային շրջանի կտրած արնահոսող վերք, քթի, ձախ թևի կտրած արնահոսող վերք, միջհոնքային շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել սուրենավանցի 62-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ […]

̰
Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

12:19 04.04.2023

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում: Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) […]

̰
Չարենցավան քաղաքի 20-ամյա բնակիչը սպառնալիքներով 5 մլն դրամ է պահանջել համաքաղաքացուց. նախաքննությունն ավարտվել է

12:16 04.04.2023

Ավարտվել է Չարենցավան քաղաքի բնակչից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 2022թ.դեկտեմբերի 2-ին հիշյալ քաղաքացին հաղորդում էր ներկայացրել ՀՀ ԱԱԾ, որի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի […]

̰
BACK_TO_TOP