20:50 28.03.2023
Ավելի քան 500 հազար մարդ դուրս է եկել Ֆրանսիայի քաղաքների փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխումներին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները։ Հրատարակության տվյալներով՝ «ըստ ոստիկանության հաշվարկների՝ Ֆրանսիայի 214 կոմունաներում տեղի ունեցած ակցիաներին մասնակցել է 556 հազար մարդ»։ Դա մեկուկես անգամ պակաս է, քան մարտի 23-ի ակցիաների ժամանակ, երբ […]
20:43 28.03.2023
Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտում առկա իրավիճակը, փոփոխություններն ու զարգացումները քննարկվել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ բժշկական կենտրոնների ղեկավարների և մասնագետների հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի մանկական ծառայության ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում նախանշվել է աշխատանքային քարտեզ, որի տրամաբանությամբ էլ պետք է զարգացնել ոլորտի առաջընթացը: […]
20:23 28.03.2023
Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսի հետ ընկերական խաղում առաջ անցավ մրցակցից: Երկրորդ խաղակեսում՝ հանդիպման 60-րդ րոպեին, երկրորդ գոլը խփեց՝ հաշիվը դարձնելով 2-1: Քանի որ Հայաստանն ու Կիպրոսն ընդգրկված են «Եվրո-2024»-ի ընտրական այն խմբերում, որոնցում ներառված է 5-ական թիմ, ազատ են ընտրական փուլի հանդիպումներից և ընկերական խաղ եմ կազմակերպել: Հայաստանի ընտրանին ընդգրկված է «Եվրո-2024»-ի ընտրական 4-րդ խմբում, […]
20:11 28.03.2023
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի Թեհրանից մեկնել է Մոսկվա։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ Իրանի արտգործնախարարության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով։ Ենթադրվում է, որ այցի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, ինչպես նաև […]
09:00 28.03.2023
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ, զգուշացրել է թերապևտ, Խոդանովայի իմունոկորեկցիոն կենտրոնի գլխավոր տնօրեն Լյուդմիլա Լապան։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա թվարկել է այն հիվանդությունները, որոնք կարող են առաջանալ նման վնասվածքների պատճառով, ինչպես նաև խորհուրդներ տվել, թե ինչպես պաշտպանվել դրանցից։ Մարդն ապրում է միկրոօրգանիզմների, այդ թվում՝ պաթոգենների միջավայրում։ Բակտերիաները և […]
08:53 28.03.2023
Տիզերով փոխանցվող էնցեֆալիտի դեմ պատվաստումը հակացուցված է հղիներին, կերակրող կանանց, մինչև մեկ տարեկան երեխաներին, սուր և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց սուր փուլում, ինչպես նաև ծանր ալերգիկ ռեակցիաների առկայության դեպքում: Այս մասին «Известия»-ին մարտի 25-ին ասել է ԳՈՒՏԱ կլինիկայի նյարդաբան Ալեքսանդրա Տոլստենևան Միաժամանակ նա նշել է, որ խրոնիկական հիվանդության սրացումից հետո հնարավոր է պատվաստել ոչ շուտ, […]
08:46 28.03.2023
Երեքշաբթի օրը Սողոմոնյան կղզիների ափերի մոտ 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուալ քաղաքից 81 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 2,7 հազար մարդ։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
08:37 28.03.2023
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել՝ առանց զոհերի և շրջակա միջավայրին սպառնացող վտանգների, հայտնում է տեղի հրշեջ-փրկարարական ծառայությունը Twitter-ում։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Սան Բերնարդինո կոմսությունում վթարի են ենթարկվել երկու լոկոմոտիվներ և 53 վագոն երկաթի հանքաքար։ «Վառելիքի աննշան արտահոսքը կարգավորվում է վտանգավոր նյութերի մասնագետների կողմից: Ներկայումս շրջակա միջավայրի համար հանրության համար որևէ վտանգ չկա»,- […]
08:29 28.03.2023
Էկվադորի կենտրոնական Ալաուսի քաղաքում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 46-ի։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Նախկինում տվյալներ էին տրամադրվել 16 զոհվածների և 7 անհետ կորածների մասին։ Թարմացված տեղեկատվության համաձայն՝ հաստատվել է 7 մարդու մահը։ «7 հոգի զոհվել է, 23 մարդ վիրավորվել է, 64-ն անհետ կորել է»,- ասվում է ղեկավարության թվիթերյան […]
08:18 28.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]
08:10 28.03.2023
ԱՄՆ-ի Նեշվիլ քաղաքի ծխական դպրոցում հրաձգությունը, որտեղ սպանվել է երեք երեխա և երեք ուսուցիչ, կազմակերպել է տրանսգենդեր կինը, ով նախապես ծրագրել է հարձակումը, ասել է քաղաքի ոստիկանապետ Ջոն Դրեյքը։ Նա ակնարկել է, որ հետաքննությունը, որպես վարկածներից մեկը, մշակում է 28-ամյա Օդրի Հեյլի գենդերային ինքնության փոփոխության հետ կապված դրդապատճառները։ «Նա իրեն ճանաչում է որպես տրանսգենդեր», – […]
08:03 28.03.2023
ԼՕՌ հիվանդությունների և գլխի և պարանոցի պաթոլոգիայի բուժման կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության դաշնային գիտագործնական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Իրինա Լաշկինան կոչ է արել ականջները չմաքրել բամբակյա շվաբրերով՝ օտիտի դեպքում։ Pravda.ru-ի հետ զրույցում բժիշկը մատնանշեց, որ միջին ականջի բորբոքման դեպքում չպետք է թույլ տալ, որ ջուրը մտնի ականջի անցք, չի կարելի օգտագործել ալկոհոլային լուծույթներ։ […]
12:56 27.03.2023
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոքը: Այս մասին հայտնում է Բարձագույն դատական խորհուրդ։ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված դատական ակտը թողնվել է անփոփոխ
12:48 27.03.2023
Ֆինանսների նախարար և Բենիամին Նեթանյահուի Կրոնական սիոնիստական կոալիցիայի կուսակցության առաջնորդ Բեզալել Սմոտրիչը չի շարունակի առարկել դատաիրավական բարեփոխումների ժամանակավոր կասեցման դեմ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Իսրայելի պետական Kan ռադիոն։ Ըստ ռադիոկայանի՝ Ազգային անվտանգության նախարար և «Հրեական իշխանություն» կուսակցության առաջնորդ Իտամար Բեն-Գվիրը երկուշաբթի սպառնացել է կոտրել կոալիցիան, եթե դատական համակարգի բարեփոխման հարցում դադար լինի։ «Մենք չպետք […]
12:34 27.03.2023
Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։ Գագաթնաժողովը կազմակերպվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից՝ մեկտեղելով աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների՝ օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ […]
12:30 27.03.2023
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։ Վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 – կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածների (երկաթգծի ուղեանց և Հացիկ բնակավայր) վթարավտանգ տեղամասերում։ Նշված հատվածներում […]
12:24 27.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նույն մարզում ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 24-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի ավագ պարեկի կողմից ներկայացված զեկուցագրի համաձայն՝ Ծովակ գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղ ընկած ճանապարհահատվածում ծառայություն իրականացնող պարեկները նույն օրը՝ ժամը 21:15-ի […]
12:21 27.03.2023
Ամերիկյան Լիթլ Ռոք քաղաքում (Արկանզաս) մի քանի կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ, հինգը՝ վիրավորվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել են քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները Twitter սոցիալական ցանցի իրենց պաշտոնական բլոգում։ «Ընդհանուր առմամբ յոթ մարդ հրազենային վիրավորում է ստացել, դեպքի վայր են ժամանել մեր աշխատակիցները և շրջափակել նրանց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ փաստաթղթում նշվում է, […]
12:13 27.03.2023
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել սիգ ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու […]
12:04 27.03.2023
Մարտի 23-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն Ապարան քաղաքի ավագ և Դաշտադեմ գյուղի Գ․ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցներում իրականացրել են «Հրդեհաշիջում, տարհանում և առաջին բժշկական օգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Ուսումնավարժությունների շրջանակներում կատարվել է դպրոցների անձնակազմերի տարահանում, տուժածների հայտնաբերում և առաջին բժշկական օգնության ցուցաբերում: Հերթափոխերի […]
11:56 27.03.2023
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իր համաթեմական, տարածաշրջանային և համահայկական ծրագրերի իրագործումը: Սույն թվականի մարտի 24-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ V ատենապետաց ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի 37 թեմերից շուրջ հինգ տասնյակ երիտասարդներ և հոգևոր պատասխանատուներ, ինչպես նաև ներկայացուցիչ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունից։ […]
11:43 27.03.2023
Մարտի 27-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։14-ին, մարվել՝ 10։24-ին։ Մասամբ այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Տ. Մ․) ցուցիչների վահանակը և շարժիչի հատվածի […]
11:41 27.03.2023
Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
11:28 27.03.2023
Համաշխարհային բանկի վարկային ծրագրով Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը նախատեսում են 2023-2024 թթ. հնավայրի հարակից տարածքում թանգարանի և հնագիտական հանգրվանի կառուցում։ Նախատեսվող թանգարանի տարածքը ստուգելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը: «Դվին մայրաքաղաքի» ընթացիկ և ստուգողական պեղումներն իրականացնում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը, արշավախմբի ղեկավարն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ 2023 թ. պեղումները նախատեսվում է իրականացնել մարտ-ապրիլ ամիսներին:
11:21 27.03.2023
Մարտի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 437 դեպք, որից 163-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 105, փլուզման՝ 4, երկաթգծի ուղիներին պատահարի, ուժեղ քամու, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, օձի նկատման՝ 2-ական, թունավորման՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 35, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 168, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման […]
11:01 27.03.2023
Մարտի 26-ին ժամը 16:44-ին, ԱԻ պետական ծառայության «911» ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծի 33 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: […]
10:43 27.03.2023
Ապրիլի 15֊23֊ը Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14֊ին։ Այս մասին հայտնում է Զբքսաշրջության կոմիտեն։ Մրցումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որոնց կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ։ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցումների մասնակիցները մրցելու են նաև 2024թ. Փարիզին անցկացվելիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար։ Առաջնության կազմակերպիչներն են […]
10:37 27.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ Քննչական կոմիտեից խնդրում են նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում […]
10:16 27.03.2023
Առաջնության վերադարձը շուտով: Ժամանակն է հիշել գարնանային առաջին խաղերի կարևոր արդյունքները, հայտնում է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը։ Լուկա Յուրիչիչը մարտին երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը և ռմբարկուների դասակարգման աղյուսակում տեղափոխվել երկրորդ տեղ։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընթացիկ մրցաշրջանում Լուկան շատ հաճախ գոլեր խփում:
10:01 27.03.2023
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 8-րդ խաղափուլը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում։ Աննա Սարգսյանը հաղթել է Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր: