TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ցույց Վրաստանում` ընդդեմ «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի

12:20 22.03.2023

Վրաստանի խորհրդարանի մոտ քաղաքացիները երեկ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ պարտադիր զինծառայության մասին խորհրդարան ներկայացված «Պաշտպանության օրենսգրքի» նախագծի։ Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ հանրահավաքը կազմակերպիչ չունի` կազմակերպվել է սոցցանցում։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան։ Քաղաքացիները պարզաբանել են, որ առանց իրենց կամքը հաշվի առնելու զորակոչն «անընդունելի է, դա ստրկություն է», գրում է Interpressnews.ge-ն։ Նշենք, որ […]

̰
Երևանում բենզալցակայանում վառելիքն արտահոսել և ողողել է ճանապարհը

12:17 22.03.2023

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Պարեկները տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ու քաղաքացիներին հորդորում են […]

̰
Ֆինլանդիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությունը

12:04 22.03.2023

Ֆինլանդիայում սկսվել է հանրապետության խորհրդարանի ընտրությունների նախնական քվեարկությունը, ընտրատեղամասեր են բացվել նաև արտասահմանում՝ աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական ​​հաստատություններում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Yle հեռուստառադիոընկերությունը։ Երկրում բացվել են մոտ 950 վաղաժամկետ քվեարկության տեղամասեր՝ հիմնականում գրադարաններում, առևտրի կենտրոններում և քաղաքային հաստատություններում։ Աշխարհի 86 երկրներում Ֆինլանդիայի ներկայացուցչություններում տեղակայված ավելի քան 200 կետեր սկսել են աշխատել արտասահմանում։ Վաղ […]

̰
SHANTNEWS

12:00 22.03.2023

̰
Թաիլանդի ջրերում բախվել են նավթատարն ու ձկնորսական նավը. ոչ բոլորին է հաջողվել փրկվել

11:53 22.03.2023

Թաիլանդի Կոհ Սամուի մոտ ձկնորսական նավն ու նավթատարը բախվել են, ինչի հետևանքով երեք ձկնորս է փրկվել, իսկ երկուսը մահացել են, հայտնում է Thaiger-ը: Տարածքի անցակետի կառավարման կենտրոնը համապատասխան գերատեսչություններին տեղեկացրել է, որ Talay Nam Chok 8 ձկնորսական նավը անձնակազմի հինգ անդամներով բախվել է Ocean Marine նավթատարին։ Բախումը տեղի է ունեցել Կոհ Սամուի ափից մոտ 70 […]

̰
Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

11:43 22.03.2023

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելի խոսքերը: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում: «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար […]

̰
Նիդերլանդները շարունակում է ջանքեր գործադրել, որ Լաչինի միջանցքը շուտափույթ բացվի

11:38 22.03.2023

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան տեղեկացել է, որ մարտի 21-ին Նիդերլանդների խորհրդարանում` Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան: Վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ […]

̰
Փոփոխվել է վերահսկող գործարքների մասին ծանուցման ձևը

11:32 22.03.2023

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները` դրանք համապատասխանեցնելով […]

̰
Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում վնասվածքներով

11:21 22.03.2023

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։  

̰
Թաթոյան հիմնադրամը հրապարակել է նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»

11:20 22.03.2023

Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»։ Ներկայացրել է Թաթոյան հիմնադրամը: Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա […]

̰
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում կգումարի 2023թ․ հաշվետու ընդհանուր ժողովը

11:12 22.03.2023

2023թ. մարտի 23-ին Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) կանցկացնի իր հերթական հաշվետու ընդհանուր ժողովը, որը ԱԱՊՀ-ի հիմնաքարային միջոցառումներից է և գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովը կնախագահի ԱԱՊՀ գործող նախագահ պրն. Աշոտ Հովհաննիսյանը: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն․ Քրիստինա Քվինը նույնպես ներկա կգտնվի ժողովին: Դեսպան Քվինը հանդես կգա բացման խոսքով՝ ընդգծելով Միացյալ […]

̰
Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ

10:55 22.03.2023

Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում 36 ժամ ջուր չի լինի

10:53 22.03.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր 2» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 24-ը ժամը 22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ուլնեցու 1, 2, 70, 72, 74, 76 համարների իրենց կոտորակներով, 51, 58, 70/1 շենքերի, 1-ին, […]

̰
Առափի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

10:45 22.03.2023

Մարտի 23-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները». դասախոսություններ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում

10:39 22.03.2023

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացրել են դասախոսություններ, մասնավորապես՝ Եղվարդի թիվ 2 հիմնական, Մեղրաձոր գյուղի միջնակարգ, Չարենցավանի թիվ 1 ավագ և թիվ 2 հիմնական դպրոցներում՝ «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաներով, որոնց մասնակցել են դպրոցների ուսուցչական անձնակազմը և աշակերտները: Դասախոսություններն անցկացվել են հետաքրքիր ու […]

̰
Հաստատվել են մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը

10:35 22.03.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիստրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ըստ այդմ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերի քանակը՝ 14 տեղ: Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն […]

̰
Երուսաղեմի Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել

10:27 22.03.2023

Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով տաճարի վրա կատարված հարձակումը։ «Թեև Սուրբ Աստվածածին տաճարի վրա այս հարձակումն առաջինն էր այս տարվա սկզբից ի վեր, սակայն քրիստոնեական մյուս սրբավայրերն անզգամ հարձակվողների կողմից մշտապես ենթարկվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ […]

̰
Իրանի արևելքում ավտոբուսի վթարն առնվազն 5 մարդու կյանք է խլել, կան ավելի քան 4 տասնյակ վիրավորներ

10:10 22.03.2023

Հարավային Խորասան նահանգի Մոդ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 44-ը վիրավորվել են։ Այդ մասին չորեքշաբթի IRNA գործակալությանը հայտնել է Հարավային Խորասանի ճանապարհային ոստիկանության պետ Ալիռեզա Ռեզայը: Նրա խոսքով, «վթար է տեղի ունեցել այսօր առավոտյան ժամը 04:06-ին Բիրժանդ-Սարբիշ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Մոդ քաղաքից 5 կմ հեռավորության վրա, ավտոբուսի շրջվելու պատճառով»: […]

̰
Սի Ցզինպինն ավարտեց այցը Մոսկվա

10:01 22.03.2023

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չորեքշաբթի առավոտյան ավարտել է իր պետական ​​այցը Մոսկվա և մեկնել Ռուսաստանից, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նախագահի խորհուրդը մեկնել է մայրաքաղաքի «Վնուկովո-2» օդանավակայանից Չինաստանի ղեկավարի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ և պատվիրակությունների լայն կազմով երկօրյա բանակցությունների ծրագրի ավարտին։ Ռուսաստանը դարձավ առաջին երկիրը, որն այցելել է Սի […]

̰ ̰
Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

09:51 22.03.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ձևավորման հնարավորությունն ու ձևաչափը քննարկելու օրակարգով։ «Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործումը, գործարար մթնոլորտի, ներդրումային միջավայրի բարելավումը, ինչպես նաև մասնավոր-պետություն արդյունավետ երկխոսության կայացումը բազմաթիվ տնտեսական ուղղվածության հասարակական […]

̰
Երևանում ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ

09:41 22.03.2023

Հայաստանի Հանրապետության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով սույն թվականի մարտի 16-20-ը Երևան քաղաքի ծխախոտային արտադրատեսակների վաճառքով զբաղվող 755 տնտեսվարող սուբյեկտների շրջանում իրականացվել են լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ՝ ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրության արգելքի վերաբերյալ: Օրենքի պահանջը չկատարելը ենթադրում է վարչական պատասխանատվություն: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստորեն պահպանել Օրենքի պահանջը:

̰
Վլադիմիր Սոլովյովի հաղորդման հյուրն ուղիղ եթերում ուշագնաց է եղել

09:30 22.03.2023

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ուշագնաց է եղել Տնտեսագիտական ​​բարձրագույն դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևը։ Պրոֆեսորը կորցրել է գիտակցությունը հենց փորձագետների աշխույժ զրույցի ժամանակ։ Հաղորդման հյուրերը և Վլադիմիր Սոլովյովը զանգահարել են բժիշկներին և Անդրեյ Կորնեևին ցուցաբերել առաջին օգնություն։ Միջադեպից հետո բժիշկները հետազոտել են Անդրեյ Կարնեևին, նշվում է, որ այժմ նրա հետ ամեն ինչ […]

̰
Ավտոճանապարհների վիճակը Հայաստանում

09:18 22.03.2023

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Ալժիրի նախագահը ցանկություն է հայտնել միջնորդ դառնալ ուկրաինական հակամարտությունում

09:13 22.03.2023

Ալժիրը կարող է միջնորդ դառնալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում, այն երկրներից մեկն է, որը բավականաչափ վստահություն ունի դրա համար, հայտարարել է Արաբական Հանրապետության նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Al Jazeera-ին տված հարցազրույցում։ «Ալժիրը կարող է միջնորդական դեր խաղալ ուկրաինական ճգնաժամում: Մենք այն սակավաթիվ երկրներից ենք, որոնք բավարար վստահություն ունեն դրա համար»,- ասել է Թեբունը հեռուստաալիքին: Ավելի վաղ […]

̰
Գյումրիում այրվել է բնակելի տնակ

09:08 22.03.2023

Մարտի 21-ին, ժամը 21:52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ 22:54-ին: Այրվել է բնակելի տնակը՝ մոտ 18 քմ։

̰
Ներկայացվել են աշխարհի ամենափոքր հյուրանոցներն ու հյուրանոցային համարները

09:05 22.03.2023

Փորձագետները նշել են հյուրանոցի նեղ և ամենաարտասովոր համարները, հաղորդում է ATOR-ը։ Աշխարհի ամենափոքր սենյակը գտնվում է Ճապոնիայի Capsule Inn հյուրանոցում: Տարածքը ընդամենը երկու քմ է։ Այնուամենայնիվ, կա հարթ էկրանով հեռուստացույց, վարդակներ, զարթուցիչ և ընթերցանության լույսեր: Գիշերակացը կարժենա 64 եվրո: Հատկանշական է, որ նման կոմպակտ «սենյակում» կարող են մնալ միայն տղամարդիկ։ Չինաստանի Հենան նահանգում բլոգեր Հեյ […]

̰
Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանին

08:53 22.03.2023

Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ «Առավոտյան ժամը 3.55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ագրեսիայի հետևանքով նյութական վնաս է հասցվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի […]

̰
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում հրաձգությունը դեռահասի կյանք է խլել, կան վիրավորներ

08:43 22.03.2023

ԱՄՆ հյուսիսարևելյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում 15-ամյա դեռահաս է մահացել, ևս հինգը վիրավորվել են, հայտնում է CNBC հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը։ “Միլվուկիում հրաձգության հետևանքով դեռահաս է մահացել, հինգ կանայք վիրավորվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը և փնտրում կասկածյալներին:

̰
Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով կյանքից զրկվածների թիվն աճում է

08:37 22.03.2023

Աֆղանստանի հյուսիս-արևելքում երկրաշարժի հետևանքով Պակիստանում զոհերի թիվը հասել է 9-ի, տուժել է 44 մարդ, հայտնում է The News-ը՝ հղում անելով Աղետների կառավարման գրասենյակին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ Բադախշան լեռնային նահանգի Իշկաշիմ քաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Տաջիկստանի Գորնո-Բադախշանի ինքնավար մարզի հետ սահմանին։ Ցնցումները զգացվել են […]

̰
BACK_TO_TOP