TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ապացուցված է կապը ժամանակի զգացողության և սրտի զարկերի միջև

08:09 08.03.2023

Կոռնելի համալսարանի և Մարդկային էկոլոգիայի քոլեջի (CHE) գիտնականները ցույց են տվել, որ մարդու ժամանակի և պահի զգացումը կապված է նրա սրտի բաբախյունի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակված են Psychophysiology ամսագրում: Ժամանակի ընկալման վերաբերյալ նախկին աշխատանքը սովորաբար իրականացվել է երկար ընդմիջումներով: Պարզվել է, որ նման փորձերի ժամանակ արդյունքները խեղաթյուրվել են մտքերի ու հույզերի պատճառով՝ ժամանակն արագացնելով կամ […]

̰
ԱՄՆ-ը չի բացառել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը աղմկահարույց օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

23:56 07.03.2023

ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ «Ես չեմ նշի կոնկրետ անձանց կամ ընկերությունների անունները, որոնք կարող են ենթարկվել ԱՄՆ-ի կամ այլ պատժամիջոցների: Բայց մենք ունենք մի շարք գործիքներ, […]

̰
Եգիպտոսում գնացքը ռելսերից դուրս է եկել, մոտ երկու տասնյակ մարդ հոսպիտալացվել է, ոչ բոլորի կյանքն է հաջողվել փրկել

23:48 07.03.2023

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հյուսիս գտնվող Կալյուբիա նահանգում գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել, հայտնում է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ եգիպտական ​​լրատվամիջոցները հայտնել էին Քալուբ քաղաքում գնացքի ռելսերից դուրս գալու մասին։ «Նախնական տվյալներով՝ մեկ մարդ մահացել է, 16 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

̰
Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

23:40 07.03.2023

Մարտի 7-ին ժամը 20։50-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և Ոստիկանության ծառայողները։ Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 21-ամյա բնակիչն իր վարած […]

̰
Մարտի 8-ի նախօրեին բժիշկը զգուշացրել է որոշ ծաղիկների վտանգի մասին

23:29 07.03.2023

Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրը, ընդունված է ծաղիկներ նվիրել կանանց, սակայն որոշ ծաղկեփնջեր կարող են վտանգավոր լինել՝ ծանր ալերգիկ ռեակցիայի վտանգի պատճառով։ LabQuest լաբորատորիայի արտադրության տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, կլինիկական լաբորատոր ախտորոշման դոկտոր Նատալյա Լոգաչովան «Իզվեստիային» պատմել է այն ծաղիկների մասին, որոնց պետք է զգուշությամբ վերաբերվեն: Նա բացատրել է, որ ալերգիայի հիմնական պատճառը, որը կարող […]

̰
Ամերիկացին ծորակի ջրով ողողել է քիթը և անշնչացել

23:15 07.03.2023

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ որոշել է հոսող ջրով ողողել քթանցքները: Այս մասին հայտնում է People հրատարակությունը։ Տղամարդը մահացել է փետրվարի 20-ին։ Ըստ բժիշկների՝ նա ամեն օր լվանում էր քթանցքները չեռացրած ծորակի ջրով։ Արդյունքում Naegleria fowleri-ն հայտնվել է նրա մարմնի մեջ։ Ամերիկացու մոտ զարգացել է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ և մահացել […]

̰
Ավստրալիայում ջրհեղեղի ժամանակ կոկորդիլոսը կծել է դեռահասին

23:02 07.03.2023

Ավստրալիայի հյուսիսային տարածքում կոկորդիլոսը կծել է դեռահասին, ով տարհանվել էր ջրհեղեղի գոտուց, հայտնում է ABC-ն։ Փրկարարները Վիկտորիա Դալի հեռավոր շրջանից Դարվին քաղաք են տարհանել մոտ 700 մարդու՝ սաստիկ ջրհեղեղի պատճառով։ Տարհանման ժամանակ կոկորդիլոսը կծել է Դագուրագայի 17-ամյա բնակչին ոտքի մասում։ Արդյունքում դեռահասի ոտքին կենդանու ատամների արյունահոսող հետքեր են մնացել։ Երիտասարդին տեղափոխել են կլինիկա, հաղորդվում է, […]

̰
Երևանի փոխքաղաքապետը ծանոթացել է 2023թ. նախատեսվող ծրագրերին

22:43 07.03.2023

Երևանի վարչական շրջաններում առկա խնդիրներին ու բնակիչների համար առաջնային համարվող հարցերին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է տեղում՝ անմիջական շփումների միջոցով: Այս շաբաթ հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ էր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 2023թ. նախատեսվող ծրագրերը՝ տեսանյութում:

̰
42-ամյա տղամարդը գողացել էր լվացքի մեքենա, աթոռներ, ջահ և կենցաղային տարբեր իրեր

22:17 07.03.2023

Մարտի 3-ին Գավառի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Գավառի ոստիկանները դրանք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ժամը 10.30-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ նա 2022 թվականի սեպտեմբերին մի քանի անգամ պատուհանը բացել ու մտել էր Սայադյան փողոցի տներից […]

̰
«Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում իրականացվելու են քանդման աշխատանքներ

11:00 07.03.2023

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 12:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նախկին «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ին պատկանող շենքում իրականացվելու են քանդման աշխատանքներ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ:

̰
Ծեծի ենթարկված 94-ամյա կնոջ կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել

10:55 07.03.2023

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Տարեց կնոջ հարևանուհին ոստիկաններին հայտնել էր, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համատեղ […]

̰
Կյանքից հեռացել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Դավթյանը

10:49 07.03.2023

Մահացել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Հանգչիր խաղաղությամբ, հարգելի ընկեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա: Արտակ Դավթյանը ծնվել է 1966 թվականին, Քաջարան քաղաքում: 2007 թվականին համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ ՀՀ-ի ընտրացուցակով: ՀՀԿ համամասնական ցուցակով Դավթյանը ևս […]

̰
Տեղի է ունեցել Գյումրի և ԳԴՀ Հալլե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը

10:37 07.03.2023

Մարտի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ Գյումրի և ԳԴՀ Հալլե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Հալլեի քաղաքապետ Էգբերտ Գայերը, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գյումրիում ԳԴՀ պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը և «Հալլե-Գյումրի Հայ-գերմանական բարեկամության» միության վարչության ղեկավար Արմեն Կլիշը: Այս մասին հայտնում է […]

̰
Նարեկ Մկրտչյանը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին

10:34 07.03.2023

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանը (CSW67), որի գերակա թեման և նախարարական հատվածը կլինեն նորարարության, տեխնոլոգիական առաջընթացի, կրթության մասին՝ գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների ու հնարավորությունների առաջխաղացման համատեքստում։ «Նստաշրջանի շրջանակում հանդես եմ գալու զեկույցով, […]

̰
Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը

10:24 07.03.2023

Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ […]

̰
400 կմ ճանապարհի նորոգման պայմանագրերն արդեն կնքված են. Գնել Սանոսյան

10:19 07.03.2023

400 կմ ճանապարհի նորոգման պայմանագրերն արդեն կնքված են. 2023թ. շինարարական աշխատանքների մասին հարցազրույցը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ ներկայացրել է ՀՀ կառավարությունը։  

̰
Մետրոն համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը. Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը

10:11 07.03.2023

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի շահագործման 42-ամյակի առթիվ, որում ասվում է. «Սիրելի՛ ուղևորներ, սրտանց շնորհավորում եմ Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 42-րդ տարեդարձի առթիվ։ Մետրոն մեր օրերում իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր ու հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը։ […]

̰
Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ

10:08 07.03.2023

Մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի

10:05 07.03.2023

Ժամը 10:00-ի դրությամբ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հոսպիտալացված է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և […]

̰
Ճապոնիան գործարկում է նորագույն ծանր հրթիռային մեքենան

10:02 07.03.2023

Ճապոնիան գործարկել է H3 ծանր դասի նորագույն հրթիռային մեքենան։ Արձակումը տեղի է ունեցել Կագոսիմա պրեֆեկտուրայի Տանեգասիմա տիեզերական կենտրոնից մարտի 7-ին։ Այս հեռարձակվել է Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) YouTube ալիքով։ Հրթիռային սարքի առաքելությունն է լինելու Daichi 3 (ALOS-3) օպտիկական արբանյակը ուղեծիր դուրս բերելը։ Այն նախատեսված է բնական աղետները վերահսկելու համար: JAXA-ն պլանավորում էր H3 հրթիռը […]

̰
Մեքսիկայում հայտնաբերվել է 343 միգրանտներով լքված կցասայլ

09:50 07.03.2023

Մեքսիկայի իշխանությունները Արեւելյան Վերակրուս նահանգում լքված կցասայլի մեջ հայտնաբերել են 343 միգրանտների։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միգրացիայի ազգային ինստիտուտին (INM): Կցասայլում ավելի քան հարյուր անչափահասներ են եղել, ինչպես նաև 212 տղամարդ և կին Գվատեմալայից, Հոնդուրասից, Սալվադորից և Էկվադորից: Ինչպես հայտնում է ABC News-ը, այս երթուղին հաճախ օգտագործում են մաքսանենգները՝ Մեքսիկայի հարավ-արևելքից […]

̰
Գերեվարված, ապա հայրենիք վերադարձած զինվորականը գումարի դիմաց հակառակորդին է փոխանցել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ

09:39 07.03.2023

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ.-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու: Ազգային […]

̰
Զեդեա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

09:34 07.03.2023

Մարտի 7-ին, ժամը 07:25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զեդեա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

̰
ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել Իրանի միջուկային զենքի դեմ ուղղված միջոցառումները

09:26 07.03.2023

Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի պայմանավորվել են ուժեղացնել համակարգումը, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ։ «Պաշտոնյաները մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և վերահաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը՝ Իրանի կողմից միջուկային զենքի […]

̰

09:14 07.03.2023

Երեքշաբթի օրը 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգայի Թագավորության ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի պետական ​​երկրաբանական բյուրոն։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նուկուալոֆա քաղաքից մոտ 300 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 24 հազար մարդ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։

̰
Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:06 07.03.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

̰
Կրասնոյարսկի երկրամասում երկու զբոսաշրջիկներ կորել են լեռ բարձրանալիս

08:54 07.03.2023

Երկու զբոսաշրջիկներ անհետացել են Կրասնոյարսկի երկրամասում՝ Բորուս լեռը բարձրանալիս։ Այս մասին երեքշաբթի ասված է շրջանի փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։ «Գիշերը ՆԳՆ-ից փրկարարները հաղորդում են ստացել, որ մարտի 6-ին երկու տղամարդ գնացել են Բորուս լեռը բարձրանալու, և նրանց գտնվելու վայրը հայտնի չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են Շուշենսկայայի որոնողափրկարարական կայանի փրկարարները։

̰
Երևանում և մարզերում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ և կոտրվել են ծառեր

08:40 07.03.2023

Մարտի 6-ին, ժամը 08։30-ից մինչ 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Աջափնյակ վարչական շրջաններում , Գավառ, Աբովյան, Ծաղկաձոր, Հրազդան, Կապան, Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներում, Լոռու մարզի Օձուն և Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղերում վնասվել են շինությունների […]

̰
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարձակման պատճառով

08:33 07.03.2023

Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Իսրայելի օդային հարձակման հետևանքով, հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը հայտնել էր Հալեպի միջազգային օդանավակայանի մոտ իսրայելական հարձակման մասին։   «Այսօր ժամը 02.07-ին իսրայելական հակառակորդը Միջերկրական ծովից Լաթաքիայից արևմուտք օդային ագրեսիա է իրականացրել՝ հարվածներ հասցնելով Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը վնասվել է, այն շարքից […]

̰
Լարսը փակ է

08:19 07.03.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գավառ քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]

̰
BACK_TO_TOP