23:58 03.03.2023
Ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել Ջակարտայի Պետրամինա հաստատությունում, որտեղ վառելիք է պահվում: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը։ Reuters-ը, հղում անելով փրկարարներին, հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 16-ի, տասնյակ մարդիկ ստացել են լուրջ այրվածքներ: Տուժածները շարունակում են տեղափոխվել հիվանդանոցներ։ Ավելի վաղ ինդոնեզական Kompas թերթը տեղեկություն էր տարածել հրդեհի հետևանքով 13 […]
23:51 03.03.2023
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են 38-ամյա Վոլոդյա Հարությունյանի վարած VAZ 2106 մակնիշի և 44-ամյա Նարեկ Պարոնյանի վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով երկու վարորդները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, ովքեր տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, […]
23:40 03.03.2023
Ֆրանսիայի ծովային ոստիկանությունը Նորմանդիայի լողափում կոկաինի մի քանի հսկայական փաթեթ է հայտնաբերել։ Associated Press-ի փոխանցմամբ՝ ափ դուրս եկած թմրանյութերի բեռի ընդհանուր քաշը կազմել է 850 կիլոգրամ։ Երեքշաբթի՝ 2023 թվականի փետրվարի 28-ին, ոստիկանության աշխատակիցները ժամանել են Ֆրանսիայի Ռևիլ կոմունայի մոտ գտնվող լողափ՝ տեղացիներից անհայտ փոշու պարկերի մասին հաղորդումից հետո: Գրեթե մեկ տոննա թմրանյութ դուրս բերելու համար […]
23:32 03.03.2023
Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարրի 28-ին Ստեփանակերտ Գորիս ավտոճանարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը, այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Պարզվել է, որ մահացածները Արցախի Հանրապետության բնակիչներ 49-ամյա Ավետիք Օսեյանն է և 21-ամյա Հայկազ Առաքելյանը: Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան […]
23:22 03.03.2023
Եգիպտոսի հայտնի Քեոփսյան բուրգում նոր միջանցք է հայտնաբերվել, հայտնում է Al-Ahram թերթը՝ վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության եւ հնությունների նախարար Ահմեդ Իսային։ Միջանցքի երկարությունը 9 մետր է, լայնությունը՝ 2,1 մետր։ Այն հայտնաբերվել է Գիզայի հուշարձանների սկանավորման ժամանակ, որը սկսվել է 2015 թվականին: Իսան հավելել է, որ աշխատանքներն իրականացվել են նախարարության, Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, […]
22:40 03.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, […]
22:34 03.03.2023
Ձկան յուղի օգտագործումը նպաստում է սրտի և ուղեղի աշխատանքին, բարելավում է հոգեկան վիճակը, պաշտպանում է հոդերը և ոսկորները։ Այնուամենայնիվ, այն ընդունելիս արժե հետևել միջոցին, քանի որ այս նյութի ավելցուկը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Այս մասին «Իզվեստիային» ասել է «Մեդիցինա» ԲԲԸ-ի էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Տանանակինան։ «Ձկան յուղը գլխավորում է մարդու առողջության պահպանման համար […]
22:10 03.03.2023
Նախքան ներդրումներ սկսելը, դուք պետք է ուշադիր ուսումնասիրեք ֆինանսական վիճակը: Fontvielle ներդրումային ընկերության ներդրումային խորհրդատու Մաքսիմ Ֆեդորովը «Իզվեստիա»-ին ասել է, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն սկսնակ ներդրողները: «Ներդրումների, ինչպես նաև վարկերի իրավիճակում հասկանալու համար՝ արժե՞ սկսել, պետք է ուշադիր ուսումնասիրել կոնկրետ անձի անձնական ֆինանսական պատկերը։ Եթե վարկային պարտավորությունների դեպքում նման վերլուծություն է անում […]
11:00 03.03.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարները Կալիֆոռնիայի նահանգից վիրտուալ ճեպազրույց են անցկացրել կոնգրեսական Ադամ Շիֆի (D-Burbank) հետ՝ քննարկելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամը, որն արդեն երրորդ ամիսն է: Ճեպազրույցը ներառում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մեծ թվով շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ANCA-ի ժողովրդական առաջնորդների ամբողջ երկրում, կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ […]
10:51 03.03.2023
Մարտի 2-ին կայացել է դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ առևտրի քարտուղարի՝ համաշխարհային շուկաների հարցերով տեղակալ, ԱՄՆ և Արտաքին առևտրային ծառայության գլխավոր տնօրեն Արուն Վենկատարամանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը: Դեսպանն ու Առևտրի քարտուղարի տեղակալը քննարկեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում։
10:47 03.03.2023
Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Լսողության նորածնային սքրինինգի արդյունքում 2022 թվականին հայտնաբերվել է ծանրալսությամբ 21 երեխա: Պետությունը փոխհատուցել է 1-4.5 տարեկան 19 երեխայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ընթացքի արժեքը: Առողջապահության նախարարությունը շարունակում է արդիականացնել լսողության նորածնային սքրինինգի, լսողության ախտաբանություն ունեցող երեխաների արդյունավետ վերականգնման աշխատանքները: Նպատակը լսողության խանգարման […]
10:46 03.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 2-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի հետ միասին հանդիպել է գործարար հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ: Պետական նախարարը վստահեցրել է, որ բավականին կառուցողական և գործնական հարաբերությունների կողմնակից է և պատրաստակամ քննարկելու մտահոգող ամենատարբեր հարցեր: «Երեկ և այսօր ամբողջությամբ օգտագործել եմ Արցախի շրջափակման […]
10:41 03.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամենայն բարիք։ Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում: Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել […]
10:36 03.03.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան իր ալիքում հրապարակել է լուսանկար՝ Նյու Դելիում Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հանդիպումից։ «Սերգեյ Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարին և սահմանել բանակցությունների ուղղությունը»,-նշել է նա:
10:31 03.03.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը մարտի 2-ին Նյու Դելիում անցկացվող «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ: ԱԺ նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օմ Բիրլային՝ իր գլխավորած պատվիրակությանը ջերմ ընդունելու եւ հյուրընկալելու համար: Նա նշել է, որ այս […]
10:20 03.03.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են ՀՀ քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Ա. Ա.-ի կողմից նույն ՔԿՀ-ի կալանավորից և դատապարտյալից կաշառք ստանալու դեպքեր: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա. Ա.-ն ՔԿՀ հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ի օգտին հովանավորչության և թողտվության, այն է՝ վերջինիս նկատմամբ […]
10:17 03.03.2023
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Սկսած 2017 թվականից՝ մարտի 3-ը մեր երկրում նշվում է որպես Գործարարի օր, որը համընկնում է նաև հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրվա հետ՝ խորհրդանշելով հայ ձեռներեցության բարի ավանդույթների շարունակականությունը։ Անկախ Հայաստանի տնտեսությունն անցած ավելի քան […]
10:11 03.03.2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ։ Տեղեկությունների […]
10:08 03.03.2023
ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն հաջորդ շաբաթ այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք ակնկալում ենք, այցերը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ կդառնան կանոնավոր: Պարոն Բոնոն ծրագրում է հանդիպել բարձրաստիճան ղեկավարների հետ՝ աջակցելու Հայաստան-Ադրբեջան խաղաղ […]
09:59 03.03.2023
Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
09:38 03.03.2023
Վաշինգտոնի և արևմտյան իմպերիալիզմի կողմից հրահրված միջուկային պատերազմի սպառնալիքը կհանգեցնի մարդկության անհետացմանը՝ Twitter-ում գրել է ամերիկացի քաղաքական գործիչ Ջեֆրի Յանգը՝ մեկնաբանելով Իլոն Մասկի խոսքերը ծնելիության նվազման վտանգի մասին։ Tesla-ի ղեկավարն օգոստոսին ասել էր, որ ժողովրդագրական անցքը, որը կապված է ծնելիության նվազման հետ, շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում քաղաքակրթության համար, քան գլոբալ տաքացումը։ «Իլոն Մասկը […]
09:25 03.03.2023
Բրիտանական խորհուրդը սիրով հայտարարում է «Սովորեք ՄԹ-ում» 2022-23 թվականների Շրջանավարտների մրցանակի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Այս տարի ավելի քան 100 դիմորդներից եզրափակիչ փուլ են անցել հինգ մասնակիցներ՝ իրենց նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար, որպես գործարար ոլորտի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքային առաջնորդներ։ Հաղթող մասնակիցը կհայտարարվի 2023 […]
09:21 03.03.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Ստեփանավանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
09:11 03.03.2023
Սիրիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կոմիտեն հինգշաբթի հրապարակել է փետրվարի 6-ի երկրաշարժի հետեւանքների վերջնական տվյալները։ SANA լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հարվածի հետևանքով զոհերի թիվը կազմել է 414 304: «Գրանցվել է 91,8 հազար ընտանիք, որոնք վնաս են կրել,- ասվում է փաստաթղթում,- ամբողջությամբ կամ մասնակի վնասվել է 4444 շենք։ Հայտարարության մեջ նշվում է, […]
09:02 03.03.2023
Տոմսկում երեխան ընկել է չորրորդ հարկից և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Տոմսկի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։ «2023 թվականի մարտի 3-ի առավոտյան չորս տարեկան տղան ընկել է Տոմսկի Ռաբոչայա փողոցի 11Ա բազմաբնակարան շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից։ Անչափահասը գտնվում էր բնակարանում՝ առանց ծնողների հսկողության։ Երեխան ծանր վիճակում տեղափոխվել է […]
08:55 03.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը: Վարչապետը նախ հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր այստեղ լինելու և այս հարգարժան լսարանին դիմելու հնարավորության […]
08:51 03.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
08:46 03.03.2023
Մարտի 3-4-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։
08:42 03.03.2023
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի 36 մասնակիցների, որտեղ ցուցարարները դեմ են արտահայտվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Ավելի վաղ «Ժողովրդի իշխանությունը» ընդդիմադիր շարժման պատգամավորները Վրաստանի խորհրդարան էին ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ստեղծել օտար երկրներից ֆինանսավորում ստացող հասարակական […]
08:32 03.03.2023
Գիտնականների միջազգային խումբը ռուս հնագետների մասնակցությամբ առաջին անգամ իրականացրել է 356 որսորդ-հավաքողների գենոմի լայնածավալ ուսումնասիրություն, որոնք ապրել են 35-5 հազար տարի առաջ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ժամանակակից 14 երկրների տարածքում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, մասնավորապես վերծանվել է անհատի գենոմը, ով […]