15:27 30.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական […]
15:22 30.12.2022
Տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների /SAICM/ իրագործման նպատակով» ծրագրի հիմնադիր խորհրդի նիստը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Խաչատրյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. […]
15:11 30.12.2022
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով: Մեդալն Արթուր Մարտիրոսյանին հանձնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
13:00 29.12.2022
Դեկտեմբերի 26-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Գևորգ Նանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 28-ին նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: *** Դեկտեմբերի 27-ին հաղորդվել էր 1994 թ. Արմեն Զախարյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Արարատի և Տարոնի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի […]
12:57 29.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է Կառավարության որոշումը Սուրեն Արմավիրի Գալստյանին Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Արայիկ Հարությունյանը նաև ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Սուրեն Գալստյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ գյուղատնտեսության նախարար: Մինչ այս Հրանտ Սաֆարյանը […]
12:52 29.12.2022
Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, որ կարող է առհասարակ լինել երկու երկրի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Առաջին լրատվականը: «Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նրա նշել է, որ ինչպես ցանկացած հարցում, […]
12:48 29.12.2022
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում արված լավագույն կադրերը:
12:44 29.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից հերթական ռազմական սադրանքը պատրաստելու նախանշանների մասին։ «Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ […]
12:41 29.12.2022
Երեկ Կարմիր խաչի միջնորդությամբ ու ուղեկցությամբ երեք պացիենտ տեղափոխվեց Երևանի ԲԿ-ներ, նրանց վիճակը գնահատվում է կայուն, իրականացվում են հետազոտություններ: Նրանց վիճակին ու օր օրի սրվող հումանիտար ճգնաժամին է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա վստահեցրել է, որ տեղափոխվածները կստանան ամբողջական բժշկական օգնություն, բայց սա չի նշանակում, որ իրավիճակն ուղղվում […]
12:35 29.12.2022
Դեկտեմբերի 28-ին, ժամը 03.23-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Դեռևս ինքնությունը չպարզված անձը մահացել է, իսկ 17-ամյա պատանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]
12:28 29.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու ջրային կենդանիների արդյունահանման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
12:22 29.12.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: Այսպես է «РИА Новости»-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել լրագրողի այն հարցին՝ արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հայտնում է «Արմենպրես»-ը: «Ավելի տրամաբանական է այս հարցն […]
12:15 29.12.2022
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս` սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, […]
11:57 29.12.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան թույլ չի տա Հունաստանին ընդլայնել իր տարածքային ջրերն Էգեյան ծովում։ «Մենք թույլ չենք տա ընդլայնել Էգեյան ծովում 12 մղոնանոց տարածքային ջրերի գոտին նույնիսկ մեկ մղոնով: Այս հարցի վերաբերյալ մեր խորհրդարանի որոշումը՝ ընդունված 1995 թվականին, դեռ ուժի մեջ է»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն։ Թուրքիայի խորհրդարանը 1995 […]
11:44 29.12.2022
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որում ասված է. Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև […]
11:35 29.12.2022
Այսօր կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակ պահելու հարցին՝ այն գնահատելով միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում այս երկրի կողմից: «Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական հայտարարության վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստռները, ըստ 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտականությունն […]
11:09 29.12.2022
Ուկրաինայի պատերազմի ստվերի ներքո բռնապետ Ալիևը ցանկանում է ընդլայնել իր ազդեցությունը: «Հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ. ինչպե՞ս է բռնապետ Ալիևն օգտագործում Ռուսաստանի թուլությունը»: Նման խորագրով հոդված է հրապարակել ավստրիական Die Presse պարբերականը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Հոդվածի հեղինակը նախ ներկայացնում է Լաչինի միջանցքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, որի հետևանքով 120 հազար հայեր հայտնվել են շրջափակման մեջ: «Իբր […]
10:58 29.12.2022
Դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա: Օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ: Երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին: Կատարվում […]
10:48 29.12.2022
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի տան վրա հարձակման մեջ մեղադրվող Դեյվիդ Դեփեյփն իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է դատարանի ներկայացուցիչը։ Նշվում է, որ Դեփեյփն իրեն մեղավոր չի ճանաչել բոլոր վեց կետերում, այդ թվում՝ դաշնային պաշտոնյայի ազգականի՝ Փելոսիի ամուսնու սպանության փորձը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան։ Դեփեյփը ներխուժել է Փելոսիի […]
10:34 29.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի է ներկայացվել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ Պաշտպանի նկատառումները հանգում են հետևյալին։ Նախևառաջ Պաշտպանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ Նախագիծը չի անցել պատշաճ հասարակական և մասնագիտական քննարկում, անգամ ապահովված չէ ապագայում դրանց կատարող մարմինների հետ նախնական խորհրդատվությունը: Առաջարկվող իրավակարգավորումներն հնարավորություն են ընձեռում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում […]
10:25 29.12.2022
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել Շուշաննա Կոստանյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Շուշաննա Կոստանյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնականի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։ Շուշաննա Կոստանյանը նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնին նշանակվել էր 2021-ի դեկտեմբերի 15-ին։
10:20 29.12.2022
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առթիվ Մայր աթոռի միաբանության մասնակցությամբ տեղի կունենան հետևյալ արարողությունները. Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում, Հունվարի […]
10:08 29.12.2022
12 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ԵՄ արտաքին ծառայության ղեկավարը կոչ են արել Աֆղանստանի ժամանակավոր կառավարությանը, որը ձևավորվել է արմատական «Թալիբան» շարժման կողմից հետ կանգնել հասարակական կազմակերպություններում կանանց աշխատանքից հեռացնելու որոշումից: «Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները և ԵՄ արտաքին […]
09:56 29.12.2022
Կիևի բնակիչները քաղաքային իշխանություններին առաջարկում են դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքը ոչ պիկ ժամերին և խնայված էլեկտրաէներգիան բաժանել սպառողներին։ Այս մասին միջնորդություն է ներկայացվել Կիևի քաղաքային վարչություն, հինգշաբթի հաղորդում է UNN գործակալությունը։ Միջնորդագրի հեղինակի խոսքով՝ «կարևոր է դադարեցնել մետրոյի աշխատանքը ոչ պիկ ժամերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, բաշխել խնայված էլեկտրաէներգիան հիմնականում այն սպառողներին, ովքեր չունեն գազի սալիկներ»: […]
09:45 29.12.2022
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր […]