12:17 23.12.2022
Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 23-ի առավոտյան ահազանգ է ստացվել ավստրալական Qantas Airways ավիաընկերության ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով, որի բեռնախցիկում ծուխ է եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում։ Նշվում է, որ Airbus A380-ը կատարել է Սինգապուր-Լոնդոն երթուղին։ Բեռնակայանում ծխի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք խնդրել Բաքվի օդանավակայանում։ Արդյունքում նա […]
12:11 23.12.2022
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝ սերտորեն համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ: Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության […]
12:03 23.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։ Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը: 2022 թվականի պետական […]
11:54 23.12.2022
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անբարեխիղճ է, և հարկավոր է բարձրաձայնել դրա մասին: Այս մասին գրել է Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի անդամ, Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Փաթերսոնը Twitter-ի իր էջում, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ կարիք ունի, որ մենք բարձրաձայնենք Ադրբեջանի գործողությունների մասին: Նրանք արգելափակել են հիմնական ճանապարհը՝ կտրելով Արցախում գտնվող 120 հազար […]
11:48 23.12.2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են պեստիցիդների (թունաքիմիկատներ) ներկրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Վարչապետի աշխատակազմից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկման հիմնական թեման պեստիցիդների ներմուծման պահանջների փոփոխությունն էր, համաձայն որի՝ այսուհետ պարտադիր է լինելու պեստիցիդն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության […]
11:44 23.12.2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում է Էրմենիհաբեր կայքը: Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, F-16 կործանիչների գնման գործընթացին, առաջիկա այցի ժամանակացույցին, Սիրիայի և Ուկրաինայի վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ «հացահատիկի միջանցքի» համաձայնագրի իրականացումը: Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը […]
11:37 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին, ժամը 08։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Է.), «Mercedes-Benz C», «VAZ-2110» […]
11:30 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին, ժամը 10։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Այրվում են տան (մոտ 300 քմ) խոհանոցի գույքը և տանիքը (մոտ 60 քմ)։
11:25 23.12.2022
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի հարավ-արևմուտքում ուրբաթ օրը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ ոստիկան, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Geo TV հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։ Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել I-10 հատվածում, երբ ոստիկանները փորձել են ստուգել կասկածելի տաքսի մեքենան։ Մահապարտ-ահաբեկիչը, ով վարել է մեքենան, գործի է դրել պայթուցիկ սարքը, երբ […]
11:20 23.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով: Որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ: Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝ • Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար […]
11:09 23.12.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, սառը զենքի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությոունների չարաշահման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ […]
11:07 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին, ժամը 09։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի հարևանությամբ՝ Մանկական այգում այրվում է չգործող տաղավար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։37-ին, մարվել՝ 09։45-ին։ Մասամբ այրվել են տաղավարի (30 քմ) գույքը և կենցաղային իրեր։
10:58 23.12.2022
Դեկտեմբերի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ոստիկանները քաղաքի շուկայի տարածքում նկատել են անկանոն երթևեկող «ՎԱԶ-21 214» մակնիշի մի ավտոմեքենա: Նկատելով ոստիկաններին՝ մեքենայի վարորդը ձեռքի փաթեթը նետել էր ավտոմեքենայի դիմացի ռետինե գորգի վրա՝ տեսանելի հատվածում: Տղամարդու հայտնածով՝ փաթեթում թմրանյութ էր: Մեքենայի 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ […]
10:46 23.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու սպանության հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց շենքի բնակարաններից մեկում սպանել են իր հարևանուհուն՝ ծնված 1949թ.։ Նույն օրը՝ ժամը 15։10-ին, հաղորդում է տվել նաև վերջինիս դուստրն այն մասին, որ […]
10:40 23.12.2022
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ Օշական գյուղում իրենց անասնագոմից փորձել են գողություն կատարել, իսկ երբ որդին նկատել է` որդուն կացինով հարվածել են ու փախել, նաև հայտնել էր, որ որդուն տեղափոխել են հիվանդանոց: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ քիչ անց ստացվեց նաև հիվանդանոցի հաղորդումը: «Գագաթային […]
10:28 23.12.2022
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան՝ ես այլևս էական շփումներ չունեմ Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, […]
10:16 23.12.2022
ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հինգշաբթի օրը իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում հորդորել է Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կողմից Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Սալիվանի […]
10:13 23.12.2022
Ռուբեն Վարդանյանն այսօր տեսակապով ուղիղ միացման ժամանակ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Արցախում տիրող իրավիճակով: «Մենք հասկանում ենք դժվարությունները, 264 ժամ է՝ շարունակվում է բլոկադան, իհարկե ամեն մի ժամն ավելացնում է մարդկանց անհանգստությունը, մտահոգությունը, ավելանում է ագրեսիան, դեպրեսին, որն ազդում է իրենց կյանքի վրա», -ասել է Վարդանյանը: Նշել է, որ կիրակի օրվա […]
09:56 23.12.2022
Ռաս Ալ Խայման, որն արդեն մի քանի անգամ գրանցվել է Գինեսի հրավառության գրքում, ծրագրում է Ամանորի գիշերը երկու նոր համաշխարհային ռեկորդ սահմանել, հայտնում է Էմիրությունների Զբոսաշրջության զարգացման վարչությունը (RAKTDA): Վայրը կլինի Ալ Մարջան կղզու և Ալ Համրա շրջանի միջև գտնվող ափը: Ամենահյուսիսային էմիրությունը պատրաստվում է գերազանցել համաշխարհային ռեկորդը «Միևնույն ժամանակ հրավառություն արձակող ամենաշատ հեռակառավարվող անօդաչու […]
09:45 23.12.2022
Սուդանում երեք առյուծ սատկել է՝ փորձելով փախչել կառավարամետ միլիցիայի բազայի միջանցքից, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղի կենդանիների իրավունքների պաշտպաններին։ Երեք առյուծներ՝ Լեո, Ռենաս և Ամանի անուններով, ծնվել են երկու տարի առաջ կազմակերպության հաստատություններից մեկում, հայտնել է Սուդանի կենդանիների փրկության կենտրոնի ներկայացուցիչը։ Նրանք վերջերս վաճառվել են մի ֆերմայում, որը պատկանում էր «Արագ աջակցության ուժերին»՝ Ջանջավիդ […]
09:32 23.12.2022
ԿԺԴՀ ԱԳՆ-ն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքների խախտման և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ ասելով, որ Փհենյանի գործողությունները «սանձելու» Վաշինգտոնի «հիմար փորձերը» կհանգեցնեն տհաճ հետևանքների, հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (CTAC). Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատրաստել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի հայտարարության նախագիծը, որը դատապարտում էր Հյուսիսային Կորեայի կողմից նոյեմբերի […]
09:21 23.12.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության համատեքստում իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով ՄԻՊ-ը քաջալերում է կանանց անցնելու Պարեկային ծառայության ՀՀ 4 մարզերում՝ Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում, Սյունիքում։
09:16 23.12.2022
Դեկտեմբերի 19-23-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 20 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]
09:04 23.12.2022
Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է կարգավորել կազմակերպության շրջանակներում իր ներկայացուցիչներին միջազգային հանդիպումներին ընդունելու հարցը, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը։ Նոյեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը ՌԻԱ Նովոստիին տեղեկացրել է, որ նոտա է հղել կազմակերպությանը՝ Փարիզում հաղորդակցության զարգացման միջազգային ծրագրին մասնակցելու համար Ռուսաստանի ներկայացուցիչներին վիզաներ տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ։ Ինչպես պարզաբանել […]
08:53 23.12.2022
ՀՀ Պաշտպաբության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
08:45 23.12.2022
Ռուս կայսրուհի Եկատերինա II-ի ոսկե կնիքը Մեծ Բրիտանիայում կայացած աճուրդում վաճառվել է 22900 եվրոյով կամ մոտ 28000 դոլարով, այս մասին դեկտեմբերի 21-ին գրել է բրիտանական Daily Mail թերթը։ Ոսկե կնիքը թվագրվում է 1780-ական թվականներին և օգտագործվել է Ռուսաստանի թագավորական պալատի կողմից որպես պաշտոնական կնիք։ Դրա վրա փորագրված են ձիու և առյուծի պատկերներ մկնատամից։ Աշխատանքի հեղինակը […]