TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հրդեհ Սայաթ-Նովա փողոցում. հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են 86-ամյա քաղաքացու մարմինը

11:38 21.11.2022

Նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ […]

̰
Վերին Լարսում ստեղծված իրավիճակը՝ ՊԵԿ նախագահի տեղեկալի և ՌԴ դեսպանության ներկայացուցիչների քննարկման առանցքում

11:31 21.11.2022

Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն […]

̰
Երևանում վրաերթի ենթարկված 43-ամյա Բեհրոուզ Ա.-ի կյանքը փրկել չի հաջողվել

11:24 21.11.2022

Նոյեմբերի 19-ին, ժամը 20.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Բեհրոուզ Ա.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Ղազախստանի նախագահական ընտրություններում Տոկաևը հաղթել է 81,31 տոկոսով. ԿԸՀ նախնական տվյալներ

11:17 21.11.2022

Ղազախստանի գործող նախագահ Կոսիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրություններում հաղթում է 81,31%-ով։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը՝ հղում կատարելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներին։ «Տոկաև Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ՝ 6,456,392 ձայն կամ ձայների 81,31 տոկոսը», – ասել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը։ Ղազախստանի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրել է «Աույլ» […]

̰
Միայն «Վանաձորի անտառտնտեսություն»-ում հայտնաբերել է ապօրինի հատված 2000-ից ավելի ծառ

11:11 21.11.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։ Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 79.187.500 ՀՀ դրամի չափով։ Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։

̰
Անցած շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք

11:04 21.11.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոյեմբերի 14-20-ին կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Նշված ժամանակահատվածում կատարվել է 1373 նոր թեստավորում, հաստատվել է հիվանդության 118 դեպք: Առողջացել է 144 պացիենտ, մահվան դեպք չի գրանցվել: Նշվում է, որ նաև շարունակվում է պատվաստումային գործընթացը. 82781 քաղաքացի արդեն ստացել է խթանիչ դեղաչափ:

̰
Սախալինի բնակելի շենքում տեղի ունեցած արտակարգ պատահարը 10 մարդու կյանք է խլել

11:00 21.11.2022

Սախալինի Տիմովսկոյե գյուղի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել են արտակարգ ծառայություններում։ «Պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նաև երկու մարդ հոսպիտալացվել է, ևս չորսը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, ժամը […]

̰
Դրամաշնորհային մրցույթ` 2023 թ. դպրոցականների ամառային ճամբարի կազմակերպման նպատակով

10:53 21.11.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացնել 378 մլն 318 հազար 400 ՀՀ դրամ գումար: Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և […]

̰
Որտե՞ղ են փողերը, Ջո. Թրամփի որդին ծաղրել է Բայդենի զրույցները Զելենսկու հետ

10:48 21.11.2022

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերը, Instagram-ում մեմ է հրապարակել՝ ծաղրելով Կիևին օգնության նոր փաթեթի համար դրամահավաքը: Կատակերգական ֆոտոկոլաժում երևում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով հարցնում է իր ամերիկացի գործընկերոջը. «Ո՞ւր են իմ փողերը, Ջո»: «Հանգստացեք, իմ 87000 հարկային աշխատակիցները հենց հիմա հավաքում են դրանք»,- պատասխանել է Ջո […]

̰
Երեք օրում Երևանում ծնվել է 166 երեխա

10:37 21.11.2022

Նոյեմբերի 18-20-ը Երևան քաղաքում ծնվել է 166 երեխա: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, նրանցից 84-ը տղա է, 82-ը՝ աղջիկ:

̰
ՊՆ-ն փնտրում է իրավաբանի՝ Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանումում ծառայության անցնելու համար

10:25 21.11.2022

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման գխավոր իրավաբանի (ծածկագիր` 26-33.8-Մ2-14) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք

10:19 21.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 18-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, ընտանեկան բռնության՝ 12, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի ու ֆիզիկական ներգործության՝ […]

̰
Քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ

10:10 21.11.2022

Հսկող դատախազի նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական […]

̰
Գարեգին Նժդեհի և արգենտինացի գեներալի հուշարձաններին 2 տղամարդ պարսկերեն գրություններ էին գրել. նրանք հայտնաբերվել են

09:54 21.11.2022

Նոյեմբերի 15-ին, ժամը 20.07-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Գարեգին Նժդեհի հուշարձանին արաբերեն գրություններ են գրել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խաչքարերի պուրակի Գարեգին Նժդեհի արձանի և Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող արգենտինացի գեներալ Մանուել Բելգրանոյի արձանի տապանաքարերին պարսկերեն բառեր են գրված: Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]

̰
Կրասնոյարսկի երկրամասում ուղևորներով ավտոբուս է շրջվել

09:46 21.11.2022

Կրասնոյարսկի երկրամասի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նախնական ինը մարդ դիմել է բժիշկների օգնությանը, հայտնում է GUMVD-ի տարածաշրջանային շտաբը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10.00-ին Կանսկ-Աբան-Բոգուչանի ավտոճանապարհին։ «Կրասնոյարսկ-Բոգուչանի երթուղին իրականացնող ավտոբուսի վարորդը ձախ թեքվող «Շևրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան շրջանցելով, կորցրել է կառավարումը և  դուրս գալով առու՝ շրջվել է։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում […]

̰
Թուրքիան հետաձգել է Սիրիայում գործողությունը Վաշինգտոնի կողմից տվյալների վերծանումից հետո

09:35 21.11.2022

Թուրքիայի զինված ուժերի օդային գործողությունը Սիրիայի և Իրաքի հյուսիսում մեկ օր առաջ հետաձգվել էր ամերիկյան կողմի տեղեկատվության վերծանման պատճառով, գրում է Yeni Şafak թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողության ընթացքում 89 թիրախի ոչնչացման մասին։ Անկարան կիրակի օրը օդային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված […]

̰
Կոմսոմոլսկայա հրապարակում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել

09:12 21.11.2022

Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակում, ծաղկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայություններից։ «Յոթ մարդու մահը հաստատվել է»,- ասել է աղբյուրը։ Երեկ կեսօրից հետո հրդեհ է բռնկվել Կոմսոմոլսկայա հրապարակի երկհարկանի աղյուսե պահեստի շենքում, նկատվել է թանձր ծուխ։ Պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 18.20-ին, իսկ ժամը 22.03-ին՝ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Պաշտպանության նախարարություն

09:06 21.11.2022

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

08:56 21.11.2022

Նոյեմբերի 20-ին, ժամը 09։59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան (բեռնված մոտ 20 տոննա հեղուկ գազով) կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ […]

̰
Ռուսաստանում թափոնների օգտագործմամբ ստեղծվում են նոր սերնդի բետոններ

08:45 21.11.2022

DSTU գիտնականները ստեղծել են լուծումների շարք, որոնցից մի քանիսն ի վիճակի են բարձրացնել բետոնի ամրությունը և այլ բնութագրերը միջինը 30% -ով, պատմում է Ռիա Նովոստին։ Գիտնականների կարծիքով՝ նոր մշակումների կիրառումը ոչ միայն կբարելավի շինարարության որակն ու ծախսարդյունավետությունը, այլև էապես կնվազեցնի բնապահպանական բեռը ագրոարդյունաբերական շրջաններում։ Այսօր, ըստ մասնագետների, ամբողջ աշխարհում ակտիվ որոնում են շինարարական խառնուրդների նոր […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:31 21.11.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Ռուս բժիշկը անիմաստ է համարել մրսածության բուժման «տատական» մեթոդները

08:20 21.11.2022

«Տատական» այնպիսի հայտնի մեթոդները, ինչպիսիք են օղին պղպեղով, մանանեխով, չեն օգնի մրսածության և գրիպի բուժմանը, զգուշացրել է բժիշկ Եկատերինա Եսակովան։ Gazeta.ru-ի հետ զրույցում նա ռուսներին պատմել է հիվանդության ժամանակ իրենց ինքնազգացողությունը բարելավելու այս և մի շարք այլ անօգուտ և նույնիսկ վտանգավոր եղանակներ։ Ինչպես նշել է Էսակովան, մրսածությունն ու գրիպը չեն կարող բուժվել օղիով և պղպեղով. […]

̰
Ստալինի դիմանկարով հազվագյուտ թղթադրամը աճուրդում վաճառվել է 1,9 մլն ռուբլով

08:09 21.11.2022

Հոնկոնգում աճուրդով վաճառվել են Չինաստանի համար կամ երկրի տարածքում թողարկված ամենահազվագյուտ պատմական թղթադրամներից չորսը։ Այս մասին հայտնում է CoinWorld-ը։ Ամենաուշագրավ լոտերից մեկը մեկ յուանանոց թղթադրամն էր, որը տպագրվել էր գործվածքի վրա 1933 թվականին Սիչուան-Շանսի նահանգի Սովետական ​​բանվորների և գյուղացիական բանկի կողմից: Այն վաճառվել է 244,2 հազար հոնկոնգյան դոլարով (մոտ 1,9 մլն ռուբլի)։ Մուրհակի ճակատային մասում […]

̰
Բայդենի թոռնուհին թանկարժեք հարսանիք կնշի Սպիտակ տանը. ԶԼՄ-ներ

23:59 19.11.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը Սպիտակ տանը շքեղ ու մասնավոր արարողությամբ կամուսնացնի իր սիրելի թոռնուհուն՝ Նաոմիին։ Սա տասնիններորդ հարսանիքն է ամերիկացի առաջնորդների նստավայրում, ովքեր նման տոնակատարությունների համար վճարում են իրենց գրպանից: CNN-ի փոխանցմամբ՝ 28-ամյա Նաոմի Բայդենի և 25-ամյա Փիթեր Նիլի հարսանիքը բաղկացած է երեք մասից։ Նախ՝ հարսանիք Սպիտակ տան հարավային մարգագետնում, բաց երկնքի տակ, […]

̰
Պայմանական թիրախների խոցման և զինծառայողների ընդհանուր պատրաստության արդյունքները «Զինուժ»-ի օբյեկտիվում

23:52 19.11.2022

Վերակառուցված մասնաշենքեր և ժամանակակից չափանիշներով պայմաններ «Զառ» ուսումնական կենտրոնում։ ԱՄՆ աջակցությամբ բարեկարգվել է խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումը։ Հրետանավորների գործնական վարժանքներ մարտական հրաձգությամբ։ Պայմանական թիրախների խոցման և զինծառայողների ընդհանուր պատրաստության արդյունքները «Զինուժ»-ի օբյեկտիվում: «Պատիվ ունեմ». Հեռուստաէջի հերոսը զորամասի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ փոխգնդապետ Քոչարյանն է։ Եվ՝ զինվորական ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ […]

̰
Բուլղարիայում 9 օր անց ողջ են գտել անհետացած 12-ամյա տղային

23:43 19.11.2022

Բուլղարիայում բարեհաջող ավարտվել են աուտիզմով 12-ամյա երեխայի որոնողական աշխատանքները, ով ինը օր առաջ կորել էր Բուլղարիայի Պեռնիկ քաղաքի մոտ գտնվող անտառապատ տարածքում։ Երեխային հայտնաբերել են նոյեմբերի 19-ին, հայտնում է բուլղարական bTV հեռուստաալիքը, փոխանցում է Իզվեստիա-ն: Նշվում է, որ երեխային հայտնաբերել են լեռնափրկարար ծառայության փրկարարները՝ դժվարամատչելի հատվածներից մեկում։ Միաժամանակ հազարավոր կամավորներ են ներգրավվել տղայի որոնողական աշխատանքներին։ […]

̰
Բացահայտվել է Մարսի վրա հնագույն օվկիանոսի ծագումը

23:34 19.11.2022

Դանիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի գիտնականները պարզել են, որ Մարսի վրա հնագույն օվկիանոսի մեծ մասը ստեղծվել է արեգակնային համակարգի արտաքին մասից ածխածնով և ջրով հարուստ երկնաքարերի և գիսաստղերի հարվածներից: Հետազոտության արդյունքները հրապարակված են Science Advances ամսագրում։ Գիտնականները վերլուծել են մարսյան ապարների 31 նմուշների իզոտոպային բաղադրությունը, որոնք Մարսի ընդերքում գտնվող մագմայի մնացորդներ են: Ժայռերի այս բեկորները նոկաուտի […]

̰
Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ն ցանկություն չունի հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ

23:22 19.11.2022

ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ, բայց կշարունակի օգնել Ուկրաինային. Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այն չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ։ Նա վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասել է Լլոյդը Կանադայում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ներքաշվի ուկրաինական […]

̰
Ցանկացած որակյալ բարեփոխում պետք է հիմնվի ղեկավարների ու մասնագետների կարողությունների շարունակական զարգացման վրա. Արտակ Բեգլարյան

23:09 19.11.2022

Երեկ ու այսօր մասնակցել ենք շատ հետաքրքիր ու օգտակար դասընթացի Արցախի գործադիր մարմինների ղեկավարների համար՝ «հանրային առաջնորդություն» խորագրով, որը նախաձեռնվել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանի կողմից և կազմակերպվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Թեմաները ներառում են՝ • առաջնորդություն նոր աշխարհի համար, • […]

̰
ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

22:57 19.11.2022

Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Մարտունու շրջանում, արձանագրվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտում, ասվում է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության մասին տեղեկագրում։ «Արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. Մարտունու շրջանի Ավդուր գյուղի մերձակայքում՝ ադրբեջանական զինուժի դիտակետից, հրազենից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա, ասվում է զեկույցում։ Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ […]

̰
BACK_TO_TOP