11:23 04.10.2022
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին տեսանյութին, մասնավորապես գրել է. «Հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցի զինվորների հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ տարածաշրջանում պետք է կայունություն հաստատվի»: The reports of Azerbaijani soldiers executing Armenian prisoners of war are deeply […]
11:09 04.10.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Sabah թերթը՝ իր աղբյուրներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Թուրքիայի ղեկավարը, ելույթ ունենալով հոկտեմբերի 1-ին խորհրդարանում, հայտարարել է նման հանդիպման հնարավորության մասին։ Բանակցությունների ընթացքում, նշում է «Sabah»-ը, նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի […]
11:02 04.10.2022
Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին։ Այս մասին տ եղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից` մանրամասնելով. «Հոկտեմբերի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին կընդունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այցի շրջանակներում գլխավոր տնօրեն Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, Տարածքային կառավարման […]
10:58 04.10.2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանը 2022 թվականի հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ […]
10:44 04.10.2022
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի հերթական արձակումն է իրականացրել, հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին, փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը: Աղբյուրի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, NHK-ն հայտնում է, որ Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ Հյուսիսային Կորեան առնվազն մեկ բալիստիկ հրթիռ է արձակել, որը, հավանաբար, ուղղված է դեպի Ճապոնիայի […]
10:31 04.10.2022
Մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը՝ բնակիչների անվտանգությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:22 04.10.2022
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը: Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, […]
10:11 04.10.2022
Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստը, որին գրանցվել է 62 պատգամավոր: Նիստին դարձյալ մասնակցում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները: Նախորդ օրը ԱԺ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ են կատարվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), միջխորհրդարանական հանձնաժողովներում ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերում: Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերում էին ԱՊՀ […]
10:03 04.10.2022
Աշխատանքային այցով Լոս Անջելեսում է գտնվում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ով հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ: Նրանցից Մոնիկա Ռոդրիգեզը իր ելույթում անդրադարձել է Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակին: Իր խոսքում մասնավորապես ասել է. «Շնորհակալ եմ տիկին նախագահ, շնորհակալ եմ արտաքին գործերի նախարար պարոն Բաբայան, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ ու դաշնակիցներ, […]
09:44 04.10.2022
Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայ քաղաքում սեպտեմբերի սկզբին վառոդի սխալ կառավարումը հանգեցրել է պայթյունի և կրակի զենքի խանութում, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է հանրապետության գլխավոր դատախազությունը: Պայթյունը և հրդեհը Armory խանութում տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին։ Միջադեպի հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից չորսը մահացել են։ Նրանք բոլորը խանութի աշխատակիցներ էին։ Պայթյունի հետևանքով […]
09:31 04.10.2022
Առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորվել են երկուշաբթի օրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Բուտեմբո քաղաքի կինոթատրոնում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի զինվորական ներկայացուցչին և բուժաշխատողին։ Ինչպես հայտնել է տեղի հիվանդանոցի աշխատակիցը, պայթյունից հետո այնտեղ է գնացել 10 մարդ։ «Տուժածների տարիքը տատանվում է 10 տարեկանից մինչև […]
09:20 04.10.2022
Առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել Էկվադորի Կոտոպաքսի նահանգի բանտում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Երկուշաբթի օրը հայտնել է Diario Expreso թերթը՝ հղում անելով պատիժը կրող չափահաս և անչափահաս հանցագործների հետ առնչվող ծառայությանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունն արդեն իր վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը ՔԿՀ-ում Ինչպես հայտնում է Diario Expreso-ն, բախումները սկսվել են քրեակատարողական հիմնարկի […]
09:11 04.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» գիտաժողովի հանդիսավոր բացումն ազդարարվել է «Արար» երգչախմբի կատարմամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն […]
09:03 04.10.2022
Հոկտեմբերի 1-4-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք:
08:55 04.10.2022
Հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները, տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներն իրականացնում է « Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ճանապարհային […]
08:42 04.10.2022
Հնդկաստանի հարավում գտնվող Կերալա նահանգի վարորդ Անուպը վիճակախաղով շահել է 250 միլիոն ռուփի (117 միլիոն ռուբլի): Հարստությունն այնքան ճանաչում է բերել, որ նա սկսել է ափսոսալ վիճակահանությունը շահելու համար, գրում է The Mirror-ը։ Անուպայի հաղթանակը դարձավ ամենամեծը Կերալայի պատմության մեջ, ուստի նրա ընտանիքը գրավեց մամուլի ուշադրությունը։ «Ուրախությունից ես ինձ կորցրել էի, երբ հաղթեցի: Տանը շատ […]
08:34 04.10.2022
Հոկտեմբերի 3-ին ժամը 20։42-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու համար, կանչի վայր է մեկնել ԱԻ ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է հրդեհը բռնկվել է թաղամասի աղբանոցում և […]
08:27 04.10.2022
Լենինգրադի մարզում իշխանությունները մասնակի զորահավաքի շրջանակներում չեղարկել են զորակոչի մասին 100 որոշում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի մարզի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մասնակի մոբիլիզացիայի հանձնաժողով. Լենոյի մարզում մոբիլիզացիոն միջոցառումների վերաբերյալ ընդհանուր առմամբ 100 որոշում է չեղարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վարչակազմը նշել է, որ մեկ անչափահասի սխալմամբ են կանչել, երկու հաշմանդամներ գտնվել […]
08:15 04.10.2022
Համաշխարհային հայկական շարժումը հոկտեմբերի 6-ին ժամը 8։30-9:30-ը բողոքի ակցիա է անցկացնելու Տորոնտոյի ԻՆԿԱՍ զրահապատ մեքենաների արտադրության գրասենյակի մոտ։ Ինչպես նշվում է այս մասին հայտարարությունում, նպատակը Կանադայի կողմից Ադրվեջանին զենքի արտադրության համար օգտագործվող տեխնիկայի վաճառքն արգելելն է, մասնավորապես աավում է. «Մենք ընկերությանը կհանձնենք բաց նամակ, ինչպես նաև կպարզենք բողոքի ցուցանակներ՝ բարձրացնելով իրազեկումը և ճնշում գործադրելով ընկերության […]
08:04 04.10.2022
Ռուսները նշել են ամենաէժան գյուղական տների արժեքը: Նման հետազոտությունն իրականացրել է «Domclick» ծառայությունը, արդյունքները փոխանցել է «РБК»-ն։ Քաղաքից դուրս ամենամատչելի օբյեկտի արժեքը կազմել է 397 հազար ռուբլի։ Խոսքը Վոլգոգրադի մարզի Կումիլժենսկի թաղամասի Էլանսկի ֆերմայում 75 քմ մակերեսով տան մասին է։ Բացի Վոլգոգրադի մարզից, Չելյաբինսկի և Օմսկի մարզերը դարձել են էժան բնակարանների գծով առաջատար շրջանները. դրանցում […]
13:00 03.10.2022
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետև տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]
12:58 03.10.2022
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես դիմել է եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին, հարց բարձրացրել: «Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողո՝րդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն […]
12:52 03.10.2022
2022 թվականի հոկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրը՝ պրոֆեսոր […]
12:49 03.10.2022
2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է […]
12:43 03.10.2022
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 41-ամյա վարորդ Մկրտիչ Խաչատրյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]
12:40 03.10.2022
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ14+400-կմ18+400 հատվածի աջ գոտում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն նաև նույն ճանապարհահատվածի ձախ գոտում։
12:35 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նա հիշեցրել է, որ օրենքի նախագիծը երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ […]
12:31 03.10.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ […]
12:25 03.10.2022
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ձորակում. 38-ամյա վարորդ Արշակ Իգիթխանյանը մահացել է, իսկ 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
12:23 03.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և […]