19:42 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական […]
19:34 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Բալայանին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան Բալայանին նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդեռլանդների […]
19:32 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է հրամանագրում:
19:30 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ի հետ […]
19:29 04.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գարեգին Բաղրամյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար»,- ասված է հրամանագրում:
18:10 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Մանուկյանն ազատվել է ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միքայել Մանուկյանին ազատել բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
17:50 04.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` պաշտոնից ազատվել են Տավուշի և Արարատի փոխմարզպետները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով»՝ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել են Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը և Արարատի մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանը:
16:07 04.10.2018
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։ Միջազգային այս հեղինակավոր կառույցն իր ամենամյա մրցանակն ավանդաբար շնորհում է այն անձանց, ովքեր աչքի են ընկել փայլուն առաջնորդությամբ, նորարարությամբ և որպես փոփոխության առաջամարտիկ գործելու կարողությամբ: Անցած […]
14:49 04.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-6-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:
18:00 03.10.2018
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի և, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության […]
17:46 03.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:
17:30 03.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]
10:14 03.10.2018
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու […]
20:38 02.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել եկամտային հարկի և շահութահարկի դրույքաչափերի նվազեցման, շրջանառության հարկի շեմի, միկրոձեռնարկատիրության հարկման, արտոնագրային հարկի համակարգերում փոփոխությունների շուրջ առաջարկություններին ու տարբերակներին, ինչպես նաև դրանց՝ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ հնարավոր ազդեցություններին: Ներկայացված առաջարկությունների […]
16:45 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայկակ Արշամյանին վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հայկակ Արշամյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
16:30 02.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Լևոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Լևոն Սարգսյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»: Լևոն Սարգսյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2010 թվականին:
19:12 01.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: Այս տարի ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի մրցանակը կշնորհվի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նախկինում ինստիտուտի տարեկան մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ […]
18:46 01.10.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլևս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից […]
15:42 01.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին` երկրի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առաջընթաց և բարգավաճում: Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Կիպրոսի միջև մշտապես զարգացող համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:
12:51 01.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 69-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը, և մեզ գոհունակություն է պատճառում, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից […]
10:40 01.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Երևանի ավագանու ընտրությունների առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Շնորհավորում եմ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ: Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական […]
15:32 30.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը: Կառավարության ղեկավարը բիզնես կենտրոնի թանգարանում ծանոթացել է շենքի պատմությանը, այնուհետև շրջայց կատարել բիզնես կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ստեղծված պայմաններին, ներկա գտնվել շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությանը: «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Ծառի մետաղյա […]
09:34 30.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ինդոնեզիայի Պալու և Դոնգալա քաղաքներում տեղի ունեցած երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի և մեծ ավերածությունների պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին` տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ տոկունություն ու ոգու արիություն:
11:12 29.09.2018
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: […]
10:28 29.09.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ռաուլ Ջումկովի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ: 2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ […]
17:28 28.09.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ […]
15:49 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել փոխգործակցությանը «Հայաստանի հետ […]
15:37 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ալժիրի իր գործընկերոջ՝ Աբդելքադեր Մեսսահելի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը՝ այս համատեքստում […]
14:50 28.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը: Նախ՝ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել […]
13:09 28.09.2018
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-հունական հարուստ օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը: Այս համատեքստում […]