11:45 17.04.2025
Դուք կդիտարկե՞ք Սահմանադրական փոփոխություն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար․ թուրք լրագորղն այս հարցն է տվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Սկսենք նրանից, որ երբ Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական հեղափոխությունը և մեր ներկայիս իշխող կուսակցությունը դարձավ իշխանության, մենք գրեթե անմիջապես հայտարարեցինք, որ պատրաստվում ենք փոփոխություններ կատարել մեր Սահմանադրությունում։ Եվ այժմ, ինչպես ես տեսնում եմ, դա […]
11:38 17.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս […]
11:30 17.04.2025
Բրիտանացի թենիսիստուհի Հերիեթ Դարթը մրցախաղի ժամանակ իր մրցակից, ֆրանսուհի Լուա Բուասոնից եկած տհաճ հոտի համար բողոքել է մրցավարին։ Դարթը մրցավարին խնդրել է, որ նկատողություն անի Բուասոնին և պահանջի, որ նա դեզոդորանտ օգտագործի: Մրցավարն անտեսել է բրիտանուհու բողոքը։ Լուա Բուասոնը Ֆրանսիայում կայացած մրցախաղը հաղթել է 6-0, 6-3 հաշվով: Խաղից հետո Հերիեթ Դարթը ներողություն է խնդրել մրցակցից […]
11:23 17.04.2025
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նա պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ ժամանել է Փարիզ, որտեղ նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր այս պահին գտնվում են Ֆրանսիայում»,- գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը Փարիզում կհանդիպի […]
11:11 17.04.2025
Ինչպիսի՞ առաջարկներ ունեք Խաղաղության պայմանագրի ստորագրության ժամկետի և վայրի վերաբերյալ։ Եվ արդյո՞ք Թուրքիան կարող է լինել այս իրադարձության հյուրընկալողը։ Այս հարցն են տվել թուրք լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ «Բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են […]
11:02 17.04.2025
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» կրկին հաղթել է Մադրիդի «Ռեալին»` 2-1։ Հաշիվը 65-րդ րոպեին բացել է Բուկայո Սական, իսկ «Ռեալից» պատասխան գոլը 67-րդ րոպեին խփել է Վինիսիուսը։ Հյուրերին ավելացրած երրորդ րոպեին հաղթանակ է պարգևել Գաբրիել Մարտինելին։ Այսպիսով, մադրիդյան ակումբը դուրս մնաց ամենահեղինակավոր մրցաշարից, իսկ «Արսենալն» ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 5-1 հաշվով ու […]
10:57 17.04.2025
Ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի «Աբովյան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
10:52 17.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրք լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ «Մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից […]
10:45 17.04.2025
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է գրանցել Մյունխենի «Բավարիայի» հետ` 2-2։ 52-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Հարի Քեյնը, սակայն 58-րդ և 61-րդ րոպեներին Լաուտարո Մարտինեսի ու Բենժամեն Պավարի խփած գոլերի շնորհիվ «Ինտերը» առաջ է անցել հաշվի մեջ։ 76-րդ րոպեին «Բավարիան»՝ Էրիկ Դայեռի գոլից հետո հավասարեցրել է հաշիվը։ Սիմոնե […]
10:35 17.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգին ու նշել, որ մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ` օդային տարածքի օգտագործումը, կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից: «Նաև երկու երկրները երկկողմանիորեն, համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որի մի մասը […]
10:31 17.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների: Միրզոյանին խնդրել են մեկնաբանել իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումը։ «Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Ինձ համար սա, նախ և առաջ, հնարավորություն է խոսելու ձեզ հետ և ձեր միջոցով՝ ձեր գործընկերների` Թուրքիայի հասարակության հետ, որովհետև երբեմն ունեմ այն զգացումը, […]
10:25 17.04.2025
«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինը խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի դիմակայության մասին՝ ընդգծելով փարիզյան թիմի ներուժը: «Հիասթափված ենք, բայց նաև՝ հպարտ մեր թիմով ու երկրպագուներով: Երկար ճանապարհ անցանք ու մոտ էինք ավելի հեռուն գնալուն: Պետք է հպարտ լինենք, որ կարողացանք փոխել իրավիճակն աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ խաղում ու մինչև վերջ պայքարեցինք: […]
10:16 17.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ:
10:00 17.04.2025
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է QNA գործակալությունը։ էմիրը Ռուսաստանի ղեկավարի հետ կքննարկի պետությունների հարաբերությունները, տարբեր ոլորտներում դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղիները, ինչպես նաև տարածաշրջանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերն ու իրադարձությունները։ Պուտինի և Ալ Թանիի հանդիպումը, որը նախատեսված էր հինգշաբթի, […]
09:50 17.04.2025
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղը, որտեղ կատալոնացիները պարտվել են 1-3 հաշվով, հաղորդում է իսպանական AS-ը: «Բորուսիան» մեզ ծանր կացության մեջ դրեց, ստադիոնում էլ անհավանական մթնոլորտ էր: Կարևոր է մանրակրկիտ ուսումնասիրել այս հանդիպումը: Երկխաղյա դիմակայությունում մենք ավելի լավն էինք: Կիսաեզրափակչում ենք, բայց խաղից հետո հանդերձարանում լռություն […]
09:40 17.04.2025
Իսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […]
09:30 17.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […]
09:18 17.04.2025
Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […]
09:10 17.04.2025
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ծաղրել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն հնչել էր Եվրոպա լիգայի օրհներգը ու Կարագերն էլ հետևյալն էր ասել․ «Նայե՛ք Ռեշֆորդին, նա շատ լավ է զգում, քանի որ սովոր է Եվրոպա լիգայի օրհներգը լսելուն»: […]
09:05 17.04.2025
Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
08:55 17.04.2025
Իսրայելը ծրագրում էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականի մայիսին, սակայն հրաժարվեց ծրագրից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չաջակցեց այդ քայլին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի գրոհի նախապատրաստմանը և հրեական պետությանը պաշտպանություն կապահովի Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Հարձակման նպատակն […]
08:45 17.04.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Թիմը մոտիվացված է, լավ մարզավիճակում ենք: Սառը գլուխը շատ կարևոր կլինի՝ հանդիպումը լավ վերահսկելու համար: «Ռեալն» ունի բոլոր ռեսուրսները, որոնք մեզ անհրաժեշտ են՝ դիմակայության պատկերը փոխելու համար: Պարզապես պետք է յուրաքանչյուր խաղացողից […]
08:40 17.04.2025
Կանադայի վարչապետ և իշխող «Լիբերալ կուսակցության» առաջնորդ Մարկ Քարնին հրաժարվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն անվանել։ «Իրավիճակը Գազայի հատվածում սարսափելի է, բայց ես երբեք չեմ օգտագործում ցեղասպանություն բառը քաղաքականության մեջ, որպեսզի չքաղաքականացնեմ իրավիճակը»,-ասել է կառավարության ղեկավարը Ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բանավեճի ժամանակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բանավեճի ընթացքում ընդդիմադիր «Նոր դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Ջագմեթ Սինգհը, […]
08:24 17.04.2025
«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Relevo-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը համոզել ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: […]
08:17 17.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
08:11 17.04.2025
Ապրիլի 16-ին, ժամը 21:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարկոփ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 23։20-ին։ […]
08:06 17.04.2025
«Ռոլան Գարոսի» կազմակերպիչները հրապարակել են կանանց մրցաշարի մասնակիցների ցանկը։ Մրցաշարի հայտացուցակում ընդգրկվել է 104 թենիսիստուհի, այդ թվում՝ գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան)։ Ֆրանսիայի բաց առաջնությանը կմասնակցի նաև մեր երկրի ներկայացուցիչ, աշխարհի 36-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը։ «Ռոլան Գարոսը» կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 7-ը։
08:01 17.04.2025
Ապրիլի 17-ին, ժամը 04։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը (մոտ 3 […]
00:00 17.04.2025
Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։