16:49 11.04.2025
ԱԺ-ի միջանցքներից մեկը այսուհետ կունենա յուրահատուկ՝ եվրոպական ճեմուղու տեսք: Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տեսանյութ հրապարակել։ «Սրանք 11 եվրոպական երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների կողմից ինձ նվիրաբերած ԵՄ դրոշներն են իրենց ստորագրություններով, որոնք ես որպես գործընկերության, աջակցության և գնահատանքի ուղերձ եմ ընկալում Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Վստահ […]
16:38 11.04.2025
Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների […]
16:30 11.04.2025
Մադրիդի «Ռեալի» բողոքից հետո Իսպանիայի Վարչական սպորտային դատարանը կարգապահական գործ է հարուցել Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասի դեմ, հայտնում է իսպանական AS-ը: «Ռեալը» ներկայացված բողոքով պնդում է, որ Խավիեր Տեբասը խախտել է 2023 թվականի ապրիլին մրցավարության վերաբերյալ անցկացված անանուն հարցման գաղտնիությունը: Այդ հարցումից հետո բացահայտվել է «Ռեալի» քվեարկությունը, իսկ դա, ակումբի պնդմամբ, խախտում է իրենց […]
16:17 11.04.2025
Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու […]
16:07 11.04.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։ Բանակցությունները կայացել են Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի (ADF2025) շրջանակներում։ Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն քայլեր ձեռնարկել մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, հատկապես էներգետիկայի, տրանսպորտի և պաշտպանական […]
15:54 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։
15:49 11.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։
15:40 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […]
15:35 11.04.2025
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։
15:33 11.04.2025
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […]
15:25 11.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […]
15:18 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ:
15:06 11.04.2025
ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […]
14:57 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։
14:50 11.04.2025
Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […]
14:42 11.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […]
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […]
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […]
14:19 11.04.2025
ԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։
14:10 11.04.2025
Անգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […]
14:02 11.04.2025
Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […]
13:53 11.04.2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […]
13:44 11.04.2025
Պորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […]
13:36 11.04.2025
Ի պատասխան ամերիկյան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […]
13:29 11.04.2025
ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ «Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը […]
13:20 11.04.2025
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և բրիտանացի ռեժիսոր Մեթյու Վոնը ստեղծել են UR-Marv համատեղ անկախ կինոստուդիա։ Այս մասին Ռոնալդուն հայտնել է X-ի սոցիալական ցանցում։ «Սա հետաքրքիր նախաձեռնություն է ինձ համար, քանի որ ես անհամբեր սպասում եմ բիզնեսում նոր մեկնարկների»,- ասել է Ռոնալդուն: «Կրիշտիանուն ֆուտբոլային խաղադաշտում ստեղծում է պատմություններ, որոնք ես երբեք […]
13:11 11.04.2025
Բացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և […]
13:00 11.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ ամերիկյան վարչակազմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ «Մենք հաստատակամորեն ելնելու ենք մեր ազգային շահերից։ Մեր շփումները Թրամփի թիմի հետ, մասնավորապես Էր Ռիադում հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և […]