22:47 05.04.2025
Ապրիլի 5-ին Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է École polytechnique՝ Փարիզի պոլիտեխնիկական դպրոց, և Ֆրանսիայի առաջատար ինժեներական հաստատություններից մեկը՝ ENSTA ParisTech՝ քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի տեխնոլոգիական կրթական և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացրել են բարձր […]
22:35 05.04.2025
Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […]
22:23 05.04.2025
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, […]
22:12 05.04.2025
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […]
21:49 05.04.2025
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ Հանդիպումը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Վալենսիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Մուկտար Դյակաբան (15-րդ րոպե) և Ուգո Դուրոն (90+5): «Ռեալի» կազմում աչքի ընկավ Վինիսիուսը (50)։ Հանդիպման 13-րդ րոպեին Վինիսիուսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։ «Վալենսիան» 2008 թվականի մարտի 23-ից հետո առաջին անգամ հաղթեց […]
21:33 05.04.2025
Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE), նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության ալիքի վտանգի մասին։ Նա տեսակապով ելույթ է ունեցել Ֆլորենցիայում կայացած «Լիգա» կուսակցության համագումարում, որը Իտալիայում իշխող կոալիցիայի մաս է կազմում։ «Ահաբեկչությունը կհանգեցնի զանգվածային սպանությունների Եվրոպայում, ձեր ընկերներին, ձեր սիրելիներին, ամեն ինչ վտանգի տակ է, քանի որ մենք ականատես կլինենք հարձակումների […]
21:00 05.04.2025
Սպիտակուցի անբավարարությունը, քնի խանգարումը, ֆոտոծերացումը և քրոնիկական բորբոքումներն արագացնում են օրգանիզմի ծերացումը, ասում է սննդաբան Եկատերինա Շիրշովան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս գործոնների զարգացումը դանդաղեցնելու ուղիներ: Շիրշովան նշել է, որ գլիկացիան հյուսվածքների վնասման գործընթաց է, որն առաջանում է շաքարի և արագ ածխաջրերի ավելցուկային սպառման հետևանքով: Ինչպես պարզաբանել է սննդաբանը, դրանք հրահրում են վնասակար […]
20:31 05.04.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լիակատար հաղթանակ կտանի տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրություններում, իսկ ընդդիմությունը դատապարտված է ձախողման։ «Մենք հավակնություններ ունենք ավելի լավ արդյունքների հասնելու, քան խորհրդարանական ընտրություններում։ Այսօրվա ուսումնասիրությունների համաձայն՝ մեր վարկանիշն էլ ավելի է բարձրացել։ Ընդդիմությունը դատապարտված է շատ ծանր պարտության բոլոր 64 համայնքներում։ Մենք հաղթելու ենք […]
20:15 05.04.2025
Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […]
19:50 05.04.2025
Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […]
19:40 05.04.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […]
19:29 05.04.2025
Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […]
19:20 05.04.2025
Ուկրաինայի արևմտյան Լվովի մարզի Դրոհոբիչում ավտոբուսի վարորդները հրաժարվել են աշխատանքի գնալ գործընկերոջ մոբիլիզացիայի պատճառով, ինչը քաղաքում տրանսպորտային կոլապս է առաջացրել։ Այս մասին հայտնել է տեղական փոխադրող «Սիգմա» ընկերության տնօրեն Միխայիլ Պաստուշակը։ «Քաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների վարորդները չեն կարողանա աշխատանքի գնալ։ Պատճառն այն է, որ տարածքային հավաքագրման կենտրոնի աշխատակիցների կողմից կրկնակի փորձեր են եղել՝ բռնի ուժով […]
19:09 05.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առևտրային մաքսատուրքերը ավելի շատ են հարվածում Չինաստանի տնտեսությանը, քան ամերիկյան տնտեսությանը։ Այս դիրքորոշումը նա արտահայտել է Truth Social-ում տեղադրված հրապարակման մեջ: «Չինաստանը շատ ավելի շատ տուժեց, քան Միացյալ Նահանգները: Նրանք և շատ այլ երկրներ անընդունելի վատ վերաբերմունք ցուցաբերեցին մեր հանդեպ»,-պնդել է Թրամփը՝ անվանելով ԱՄՆ նախկին տնտեսական քաղաքականությունը «հիմար […]
19:00 05.04.2025
«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։ «Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում: Այս որոշումը նրա համար […]
18:48 05.04.2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3455-ի, 4840 մարդ վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի պետական լրատվամիջոցներին։ «Զոհվել է 3455 մարդ, վիրավորվել՝ 4840-ը»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր 3301 զոհի և 4792 վիրավորի մասին։ Անցյալ շաբաթ Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, ցնցումները […]
18:40 05.04.2025
Արմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
18:27 05.04.2025
Շաբաթ օրը Իսպանիայի 40 քաղաքում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաների և վարձակալության գների կտրուկ աճի դեմ, իսկ գլխավոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կազմակերպիչների տվյալներով՝ մոտ 150 հազար մարդ է հավաքվել Իսպանիայի մայրաքաղաքում: Ակցիային մասնակցում են երիտասարդ ընտանիքներ, ուսանողներ, թոշակառուներ և ներգաղթյալներ, ովքեր բախվել էին […]
17:54 05.04.2025
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել միակողմանի մաքսատուրքերը և վեճերը լուծել երկխոսության միջոցով. առևտրային պատերազմներում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայում Չինաստանի դեսպան Ցզյան Սյուեբինը։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան և հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Սակագնային և առևտրային պատերազմները հակասում են պատմական միտումներին և տնտեսական կանոններին, և հաղթողներ չեն լինի։ Ճնշումը, […]
17:40 05.04.2025
ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ […]
17:25 05.04.2025
Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […]
17:09 05.04.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշն արժանացել է անցած ամսվա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ Ֆուտբոլիստը 2 գոլ է խփել «Արսենալին» (1-1) և «Լեսթերին» (3-0), ինչպես նաև կատարել է 2 գոլային փոխանցում: Պորտուգալացու համար այս մրցանակը հինգերորդն էր իր կարիերայում, որը կրկնում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունիի և Ռոբին վան Պերսիի նվաճումները: «Նոթինգհեմ […]
16:40 05.04.2025
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է Ճապոնիայից առաջարկների «փաթեթ» ներկայացնել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի հետ բանակցություններում ես ցանկանում եմ Ճապոնիայի առաջարկը ներկայացնել որպես փաթեթ, ուստի ժամանակ կպահանջվի, բայց մենք հաջողության կհասնենք, եթե դա անենք»,- լրագրողներին ասել է վարչապետը։ Ուրբաթ օրը Իսիբան հայտարարել է […]
16:26 05.04.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
16:10 05.04.2025
Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […]