13:39 04.04.2025
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պնդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բրյուսելում ունեցած զրույցների ժամանակ «երաշխիքներ է տվել», որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ բանակցություններում չի գնա զիջումների, որոնք հակասում են Ուկրաինայի և Եվրամիության շահերին։ Ապրիլի 3-ին և 4-ին Բրյուսելում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը, որին առաջին անգամ մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Շեշտվեց, […]
13:30 04.04.2025
Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, 2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, 2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս, 2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն» […]
13:21 04.04.2025
Երևանում ապրիլի 4-ի և 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-9-ին առանձին շրջաններում սպասվում […]
13:07 04.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:
12:50 04.04.2025
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից ներմուծվող 10% մաքսատուրքի վերացման հարցը, ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի Առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ «Մենք ցանկանում ենք ԱՄՆ առևտրի նախարարության և ԱՄՆ առևտրային ներկայացուցչի հետ բանակցություններում քննարկել ներմուծման ներմուծման լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքի վերացումը», – մեջբերում է նախարարին Anadolu պետական գործակալությունը։ Բոլաթն ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում […]
12:36 04.04.2025
Այսօր էներգետիկ անվտանգությունը, առավել քան երբևէ, ազգային անվտանգության և երկրների անվտանգության անբաժանելի մասն է։ Այս մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև՝ ելույթ ունենալով Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի 11-րդ և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի 3-րդ նախարարական հանդիպման ժամանակ։ Ալիևը նշել է, որ այսօր Ադրբեջանը բնական գազ է մատակարարում 12 երկրների։ Դրանցից 10-ը եվրոպական երկրներ են։ […]
12:13 04.04.2025
ԱՄՆ-ը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ և մշակում է ուկրաինական կարգավորման խաղաղ ծրագիր, սակայն Արևմտյան Եվրոպան ատում է նախագահ Դոնալդ Թրամփին և Ուկրաինայում պատերազմի երկարաժամկետ ծրագիր է պատրաստել։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով «Կոսուտ» ռադիոկայանի առավոտյան հաղորդման եթերում։ «Արևմտյան եվրոպացիները մշակել են ռազմական ծրագիր, նրանք պատրաստվում են նրան, որ Եվրոպան […]
11:51 04.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ապագայում կարող է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Politico-ն՝ վկայակոչելով Լոնդոնի և Բեռլինի աղբյուրները։ Հրատարակության տվյալներով՝ այս մայրաքաղաքներում ակնկալում են, որ Թրամփի և Պուտինի զրույցը կարող է տեղի ունենալ կամ մինչև հանգստյան օրերը կամ հանգստյան օրերից հետո։ Մարտի 31-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել […]
11:33 04.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կրթության և մասնագիտական ուսուցման նախարարի տեղակալ Նգուեն Վան Ֆուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստանի և […]
11:21 04.04.2025
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 9-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
11:14 04.04.2025
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ասել է, որ Կանադայի և Եվրամիության հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ երբեք նույնը չեն լինի՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առևտրի ոլորտում գործողությունների հետ: «Մենք հասկանում ենք, որ հարաբերություններն այլևս նույնը չեն լինի: Ամերիկացիները ցանկանում են այլ կերպ վարվել հարցերի հետ, մենք դա հասկանում ենք: Եվ այսպես, մենք կձգտենք համաձայնության […]
10:55 04.04.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ապրիլի 2-ից 3-ը մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահեն և ապացուցահեն լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր՝ անդրադառնալու […]
10:36 04.04.2025
Ֆրանսիացի բարձրաստիճան զինվորականները ժամանել են Կիև, որտեղ ապրիլի 4-ին ուկրաինական իշխանությունների հետ նախատեսում են քննարկել երկրում արևմտյան «աջակցող ուժերի» առկայության ապահովումը։ Այս մասին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։ «Որոշակի պահի, երբ խաղաղություն հաստատվի, ռազմական աջակցության հնարավորությունների անհրաժեշտություն կառաջանա: Այդ իսկ պատճառով մեր զինվորական ղեկավարներն այսօր կլինեն Կիևում՝ այդ […]
10:18 04.04.2025
Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 04:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․28⁰ և արևելյան երկայնության 46.56⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանում՝ Հայաստանի Կապան քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ։
10:14 04.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:
10:00 04.04.2025
Կորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանը միաձայն հաստատել է նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթը` վերջնականապես հեռացնելով նրան իշխանությունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բոլոր ութ դատավորներն էլ պաշտպանեցին իմփիչմենթը: Իշխանությունից վերջնական հեռացման համար անհրաժեշտ էին նրանցից առնվազն վեցի ձայները։ Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմպիչմենտի ենթարկեց Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրության դեպքերի պատճառով։ Յուն Սեոկ Յոլը հերքել է […]
09:50 04.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կարող է գալ ԱՄՆ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Բացի այդ, ամերիկացի առաջնորդը հաստատել է Նեթանյահուի հետ զրույցի փաստը։ Հնարավոր այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ Բուդապեշտում գտնվող Նեթանյահուն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը […]
09:41 04.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ճանապարհը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։
09:40 04.04.2025
Եվրոպացի քաղաքական գործիչները սխալվում են՝ պնդելով, թե Ռուսաստանն է Եվրոպայի գլխավոր սպառնալիքը, մինչդեռ, իրականում, սպառնալիքը գալիս է իրենց ներքին խնդիրներից։ Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Պետք է խոստովանենք. Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Չինաստանը կամ Ռուսաստանը չեն, հիմնական սպառնալիքը նրանց ներքին խնդիրներն են՝ միգրացիոն քաղաքականությունը, որը քայքայում է Եվրոպայի մշակութային հիմքը, […]
09:28 04.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին բացման խոսքով է հանդես եկել Կրոնական և ազգային ինքնության հիմքով հանդուրժողականության և խաղաղ համակեցության թեմայով լավագույն լրագրողական նյութի 8-րդ մրցանակաբաշխությանը: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է, կարևորում է ոչ միայն ազգային փոքրամասնությունների իրավունքների […]
09:20 04.04.2025
Հանրապետության փոխնախագահի պաշտոնը Սիրիայում շուտով կվերականգնվի պետության ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի որոշմամբ։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Nahar թերթը՝ վկայակոչելով Դամասկոսի կառավարական աղբյուրները։ Դրա տեղեկություններով՝ ալ-Շարաան մտադիր է նշանակել քաղաքական հարցերով իր խորհրդական Մուայադ ալ-Քիբլավիին, ով համակարգում էր ազգային երկխոսության համաժողովի նախապատրաստական կոմիտեի աշխատանքը։ Այս ֆորումը տեղի ունեցավ փետրվարի 24-25-ը Դամասկոսում, որին մասնակցեցին ավելի […]
09:10 04.04.2025
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը կարծում է, որ Գրենլանդիայի ժողովուրդը ցանկանում է անկախ լինել Դանիայից, իսկ կղզու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կարող են քննարկվել թագավորությունից նրա առանձնանալուց հետո։ «Ես հավատում եմ, որ նրանք ցանկանում են անկախ լինել Դանիայից: Երբ դա անեն, մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ կունենան Միացյալ Նահանգների հետ» -ասել է Վենսը […]
09:00 04.04.2025
Առնվազն 11 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով։ Քաթարական Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իսրայելական մարտիկները մի շարք հարձակումներ են իրականացրել անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի շենքերի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Եվս մի քանի մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է նաև, […]
08:50 04.04.2025
Թուրքիայի Քոջաելի նահանգում հավի շաուրմայից թունավորվել է գրեթե 650 քաղաքացի, հայտնել են շրջանային իշխանությունները։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կորֆեզ թաղամասի շաուրմայի խանութներից մեկի 300 հաճախորդներ բողոքել են սրտխառնոցից և ստամոքսի ցավից։ «Թունավորման բողոքներով մարզի հիվանդանոցներ է դիմել, ընդհանուր առմամբ, 648 մարդ, որոնցից 646-ը դուրս է գրվել, երկուսի բուժումը շարունակվում է, կյանքին վտանգ չի […]
08:38 04.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունն այժմ ցանկանում է Վաշինգտոնի հետ երկխոսություն վարել ոչ թե միջնորդների, այլ ուղղակի բանակցությունների միջոցով։ «Կարծում եմ, որ ավելի լավ է, եթե մենք ուղիղ բանակցություններ ունենանք», – ասել է Թրամփը հինգշաբթի՝ Վաշինգտոնից Մայամի մեկնող իր ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում: Նրան հարցրել են՝ արդյոք նոր հաղորդագրություն ստացել է […]
08:25 04.04.2025
Ռումինիայում պաշտոնապես մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Պետության ղեկավարի ընտրության քվեարկության առաջին փուլը նշանակված է մայիսի 4-ին, երկրորդը (անհրաժեշտության դեպքում)՝ մայիսի 18-ին։ Ընտրապայքարին մասնակցում է 11 թեկնածու, որոնցից 7-ը առաջադրված են քաղաքական կուսակցությունների կողմից, 4-ը՝ անկախ։ Երկու կին և ինը տղամարդ կպայքարեն երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար։ Ըստ վարկանիշների, հաղթելու ամենամեծ շանսերն ունեն Ջորջ Սիմիոնը […]
08:15 04.04.2025
Կոլումբիայի կառավարությունը նախատեսում է գնել 16-24 JAS 39 Gripen կործանիչներ, որոնք արտադրվել են շվեդական Saab ռազմարդյունաբերական կոնցեռնի կողմից։ Այս մասին հայտնում է W Radio-ն՝ հարավամերիկյան երկրի ռազմական ղեկավարությանը հղումով։ «Դեռ վաղ է ասել, թե դա որքան կարժենա և ինչպես կվճարվի: Gripen-ը լավագույնս բավարարում է մեր կոլումբիական օդուժի կարիքները և ծառայում է առնվազն 30 տարի»,-լրատվամիջոցները մեջբերում […]