12:38 03.04.2025
Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերը խփել են Ջեք Գրիլիշն ու Օմար Մարմուշը։ «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լեսթերը» կրել է 8-րդ անընդմեջ պարտությունը և 17 միավորով նախավերջինն է` 19-րդը։ «Նյուքասլը» սեփական դաշտում Ալեքսանդր Իսակի ու Սանդրո Տոնալիի գոլերի շնորհիվ 2-1 […]
12:30 03.04.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Ըստ այդմ՝ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին […]
12:23 03.04.2025
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ունեցած […]
12:15 03.04.2025
Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի «Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
12:07 03.04.2025
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գրեթե ապաքինվել է, հաղորդում է Sport24-ը: «Արսենը սկսել է անհատապես մարզվել մարզասրահում: Դեռ թիմի հետ մարզվելու հստակ օր սահմանված չէ, բայց նա մեծ ջանքեր է գործադրում դրա համար»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն-Անդեր Մունդուատեն: Զախարյանի վնասվածքի մասին լուրը տարածվել էր մարտի 16-ին: Նշվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա 3-4 […]
11:47 03.04.2025
Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:40 03.04.2025
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր թիմի առաջընթացի մասին, գրում է РБ Спорт-ը: «Հիմա հոգեբանորեն մենք ավելի ուժեղ ենք, քան նախորդ մրցաշրջանում: Նախորդ մրցաշրջանից շատ հետևություններ ենք արել: Այժմ շատ հանգիստ ենք վերաբերվում առաջատարի կարգավիճակին»,- ասել է ռուսական թիմի ավագը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «Կրասնոդարը» 49 միավորով առաջատարն է:
11:28 03.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծումների 10 տոկոս մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանի վրա։ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։
11:15 03.04.2025
Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել։ Առնվազն 5 մարդ զոհվել է, 25-ին հաջողվել է փրկել, հաղորդում է NTV-ն : Ծովափնյա Այվաջըք քաղաքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի առափնյա պահպանության փրկարարական ջոկատները։ Վիրավորները տեղափոխվել են Չանաքքալեի և Բալիկեշիր նահանգների հիվանդանոցներ։
11:07 03.04.2025
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն […]
10:55 03.04.2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, վիրավորների թիվը հասել է 4715-ի, հայտնում է Xinhua-ն ՝ վկայակոչելով Մյանմարի պետական վարչական խորհրդի տեղեկատվական խմբին։ «Մյանմայում տեղի ժամանակով ապրիլի 3-ի առավոտյան ժամը 08.30-ի դրությամբ՝ զոհվել է 3085 մարդ, վիրավորվել՝ 4715-ը, ևս 341-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
10:48 03.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական իրավիճակի և առևտրային բալանսի դեֆիցիտի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։ «Այսօր Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ արտաքին առևտրային և տնտեսական քաղաքականությունը ստեղծել է ազգային արտակարգ իրավիճակ, և նրա հրամանով պատասխան մաքսատուրքեր են սահմանվում՝ ամրապնդելու Միացյալ Նահանգների միջազգային տնտեսական դիրքերը և պաշտպանելու […]
10:40 03.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալ ՏիգրանԴադունցն ընդունել է Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել է ԱԶԲ և ԶՖԳ հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի Ենթածրագիր 3-ի վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակով նախատեսված միջոցառումների ընթացքը: Տիգրան Դադունցը ներկայացրել է սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ Սնանկության նոր օրենսգրքի […]
10:33 03.04.2025
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հաղթական գոլը 27-րդ րոպեին խփել է Ֆերան Տոռեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթել է 5-4 հաշվով և ապրիլի 26-ին Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում տիտղոսը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ։
10:25 03.04.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․59 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․71 դրամ։
10:19 03.04.2025
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը […]
10:17 03.04.2025
Ապրիլի 3-ին ժամը՝ 10։00-ի դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
10:00 03.04.2025
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 77-ի։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել վերջին 24 ժամվա ընթացքում 24 սպանվածի և 55 վիրավորի մասին։ Միաժամանակ, վարչությունը նշել է, որ մարտի 18-ին Գազայում […]
09:50 03.04.2025
Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]
09:44 03.04.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջում է անհապաղ ազատ արձակել այն հայրենակիցներին, ովքեր ԱՄՆ-ից ուղարկվել են Սալվադորի բանտ։ «Մենք պետք է բարձրացնենք Վենեսուելայի միասնական ձայնը, որպեսզի բոլոր վենեսուելացիներն անմիջապես ազատ արձակվեն Սալվադորյան բանտից»,-ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում: Նախագահը Սալվադորում առանց դատարանի որոշման կամ պաշտպանության իրավունքի վենեսուելացի 238 միգրանտների բանտարկությունն անվանել է «սալվադորի կառավարության […]
09:27 03.04.2025
Պեկինը խստորեն դատապարտում է Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը և խոստանում հակաքայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու իր շահերն ու իրավունքները։ Այս մասին ասվում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման։ «Չինաստանը վճռականորեն դեմ է դրան, և մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր իրավունքները և շահերը։ Պատմությունն ապացուցել է, […]
09:15 03.04.2025
Արեւմտյան երկրները պատժում են Վրաստանին խաղաղության կողմն անցնելու եւ պատերազմից հրաժարվելու համար։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մակա Բոչորիշվիլին։ «Վրաստանը պատժվում է իշխանությունների կատարած ընտրության համար: Վրաստանի իշխանությունները ընտրություն կատարեցին հօգուտ խաղաղության, ոչ թե պատերազմի: Իշխանությունները հրաժարվեցին պատերազմից, մեր երկրում անկայունությունից: Եվ այդ պատճառով մենք որոշակի ուժերի կողմից նման […]
09:03 03.04.2025
ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կհավաքվեն Բրյուսելում նախատեսված հանդիպմանը, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ նրանց քննարկման հիմնական թեման կլինի ոչ թե Կիևի խնդիրը, այլ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերությունների ապագան։ Հյուսիսատլանտյան խորհրդի այս նիստն առաջինը կլինի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ նա կվերահաստատի Վաշինգտոնի հավատարմությունը՝ […]
08:52 03.04.2025
ԱՄՆ նոր մաքսատուրքերը, որոնք ազդել են նաեւ Ավստրալիայի վրա, հակասում են երկու երկրների բարեկամական հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մաքսատուրքերը չունեն տրամաբանական հիմք, դրանք հակասում են մեր երկու երկրների գործընկերության հիմքերին։ Սա ոչ բարեկամական արարք է։ Այսօրվա որոշումը միայն կավելացնի անորոշությունը գլոբալ տնտեսությունում և կավելացնի ծախսերը […]
08:40 03.04.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:30 03.04.2025
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին կոչ է արել համարժեք արձագանքել Միացյալ Նահանգների կողմից ապրանքների համար սահմանված մաքսատուրքերին: «Բարեկամություն նշանակում է գործընկերություն: Գործընկերություն նշանակում է իրական և իսկապես փոխադարձ պարտականություններ: Անհրաժեշտ են համարժեք լուծումներ», – գրել է Տուսկը X-ում։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԵՄ-ից ապրանքների համար 20% մաքսատուրք սահմանելու որոշման մասին։