Բոլոր լուրերը – Page 249 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Տղամարդը ձերբակալվեց 37-րդ բնակարանը թալանելիս. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

13:25 03.04.2025

Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ […]

̰
Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

13:18 03.04.2025

​Երևանում ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-8-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարզերում ապրիլի 3-ի ցերեկը, 4-8-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 3-ին և 6-8-ին առանձին […]

̰
Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր ընթացիկ հարցերը անկեղծության մթնոլորտում․ Գալուզին

13:10 03.04.2025

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են բոլոր ընթացիկ հարցերը անկեղծության մթնոլորտում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ ենք, հետևաբար, մեր օրակարգի բոլոր ընթացիկ հարցերը քննարկում ենք անկեղծության և վստահության մթնոլորտում», – ասել է նա՝ պատասխանելով գործակալության հարցին, թե արդյոք Մոսկվան պարզաբանում է խնդրել Երևանից՝ Հայաստանի […]

̰
Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են․ Միրզոյան

13:03 03.04.2025

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փոխանակվել են ուղերձներով: Ստորև ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ: Այս համեմատաբար կարճ […]

̰
Հունգարիան դուրս կգա Միջազգային քրեական դատարանից

13:00 03.04.2025

Հունգարիայի կառավարությունը որոշել է դադարեցնել համագործակցությունը Հաագայի միջազգային քրեական դատարանի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը։ «Կառավարությունը որոշել է դուրս գալ Միջազգային քրեական դատարանից: Սահմանադրական և միջազգային իրավական դաշտին համապատասխան համաձայնագրի խզման ընթացակարգը կառավարությունը կսկսի ապրիլի 3-ին», – մեջբերում է նրա խոսքերը MTI-ը: ՄՔԴ-ից դուրս գալու մասին հայտարարությունը համընկնում է Իսրայելի […]

̰
Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

12:52 03.04.2025

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վիետնամ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար տիկին Լե Թու Հայի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Տիկին Լե Թու Հայը […]

̰
Իրանը պատրաստ է օգնել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Մեհդի Սոբհանի

12:44 03.04.2025

Իրանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը զսպվածության միջոցով կանցնեն այն ճանապարհը, որը ի վերջո հանգեցնելու է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք հույս ունենք, որ երկու կողմերը կկարողանա զսպվածության միջոցով անցնել այն ճանապարհը, որը հանգեցնելու է խաղաղության համաձայնագրի կնքմանը։ […]

̰
«Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը», «Ասթոն Վիլան» հաղթանակներ են տարել

12:38 03.04.2025

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է «Լեսթերին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի գոլերը խփել են Ջեք Գրիլիշն ու Օմար Մարմուշը։ «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լեսթերը» կրել է 8-րդ անընդմեջ պարտությունը և 17 միավորով նախավերջինն է` 19-րդը։ «Նյուքասլը» սեփական դաշտում Ալեքսանդր Իսակի ու Սանդրո Տոնալիի գոլերի շնորհիվ 2-1 […]

̰
Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր

12:30 03.04.2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար: Ըստ այդմ՝ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի՝ ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց՝ ընտրություններին […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է Իջևան համայնքի նախկին ղեկավարից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ

12:23 03.04.2025

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 28-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք Տավուշի մարզում. 4 իրավաբանական անձում ունեցած […]

̰
Վեդի համայնքի Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:15 03.04.2025

Ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի «Արալեզի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Արսեն Զախարյանը գրեթե ապաքինվել է

12:07 03.04.2025

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գրեթե ապաքինվել է, հաղորդում է Sport24-ը: «Արսենը սկսել է անհատապես մարզվել մարզասրահում: Դեռ թիմի հետ մարզվելու հստակ օր սահմանված չէ, բայց նա մեծ ջանքեր է գործադրում դրա համար»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն-Անդեր Մունդուատեն: Զախարյանի վնասվածքի մասին լուրը տարածվել էր մարտի 16-ին: Նշվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա 3-4 […]

̰
SHANTNEWS

12:00 03.04.2025

̰
Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:47 03.04.2025

Ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Շատ հանգիստ ենք վերաբերվում առաջատարի կարգավիճակին․ Էդուարդ Սպերցյան

11:40 03.04.2025

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է իր թիմի առաջընթացի մասին, գրում է РБ Спорт-ը: «Հիմա հոգեբանորեն մենք ավելի ուժեղ ենք, քան նախորդ մրցաշրջանում: Նախորդ մրցաշրջանից շատ հետևություններ ենք արել: Այժմ շատ հանգիստ ենք վերաբերվում առաջատարի կարգավիճակին»,- ասել է ռուսական թիմի ավագը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «Կրասնոդարը» 49 միավորով առաջատարն է:

̰
Թրամփը մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանի վրա

11:28 03.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծումների 10 տոկոս մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանի վրա։ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։

̰
Թուրքիայի ափերի մոտ անօրինական միգրանտներով նավակ է խորտակվել

11:15 03.04.2025

Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել։ Առնվազն 5 մարդ զոհվել է, 25-ին հաջողվել է փրկել, հաղորդում է NTV-ն : Ծովափնյա Այվաջըք քաղաքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի առափնյա պահպանության փրկարարական ջոկատները։ Վիրավորները տեղափոխվել են Չանաքքալեի և Բալիկեշիր ​​նահանգների հիվանդանոցներ։

̰
Զինվորական դատախազությունը 2024 թվականին պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանն է վերադարձրել 11 միլիոն 310 հազար ԱՄՆ դոլար

11:07 03.04.2025

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2024 թվականին իրականացված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ (2023 թվականին՝ 5 միլիարդ 62 միլիոն 243 հազար դրամ): Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում՝ 2024 թվականին վերականգնվել է 11 միլիոն […]

̰
̰
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

10:55 03.04.2025

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի, վիրավորների թիվը հասել է 4715-ի, հայտնում է Xinhua-ն ՝ վկայակոչելով Մյանմարի պետական ​​վարչական խորհրդի տեղեկատվական խմբին։ «Մյանմայում տեղի ժամանակով ապրիլի 3-ի առավոտյան ժամը 08.30-ի դրությամբ՝ զոհվել է 3085 մարդ, վիրավորվել՝ 4715-ը, ևս 341-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

̰
Թրամփը տնտեսական իրավիճակի պատճառով ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել

10:48 03.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տնտեսական իրավիճակի և առևտրային բալանսի դեֆիցիտի պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած փաստաթղթերում։ «Այսօր Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ արտաքին առևտրային և տնտեսական քաղաքականությունը ստեղծել է ազգային արտակարգ իրավիճակ, և նրա հրամանով պատասխան մաքսատուրքեր են սահմանվում՝ ամրապնդելու Միացյալ Նահանգների միջազգային տնտեսական դիրքերը և պաշտպանելու […]

̰
Միջազգային գործընկերների հետ քննարկվել է սննանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը

10:40 03.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալ ՏիգրանԴադունցն ընդունել է Հայաստանում գտնվող Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչներին: Քննարկվել է ԱԶԲ և ԶՖԳ հետ համատեղ իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի Ենթածրագիր 3-ի վարկային միջոցների ներգրավման նպատակով կազմված քաղաքականության աղյուսակով նախատեսված միջոցառումների ընթացքը: Տիգրան Դադունցը ներկայացրել է սնանկության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ Սնանկության նոր օրենսգրքի […]

̰
Էլ կլասիկո՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում

10:33 03.04.2025

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Հաղթական գոլը 27-րդ րոպեին խփել է Ֆերան Տոռեսը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթել է 5-4 հաշվով և ապրիլի 26-ին Սևիլիայի «Օլիմպիական» ստադիոնում տիտղոսը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ։

̰
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 3-ին

10:25 03.04.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․59 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․71 դրամ։

̰
Արմեն Գրիգորյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը

10:19 03.04.2025

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԱԽ քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտափույթ կնքելու Խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը […]

̰
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

10:17 03.04.2025

Ապրիլի 3-ին ժամը՝ 10։00-ի դրությամբ, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Al Jazeera․ Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը 24 ժամում հասել է 77-ի

10:00 03.04.2025

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 77-ի։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել վերջին 24 ժամվա ընթացքում 24 սպանվածի և 55 վիրավորի մասին։ Միաժամանակ, վարչությունը նշել է, որ մարտի 18-ին Գազայում […]

̰
Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակիցները հայտնի են

09:55 03.04.2025

Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեյմսը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է չորրորդ լիգան ներկայացնող «Կանին»։ «Ռեյմսը» 1977 թ–ից ի վեր առաջին անգամ է դուրս գալիս գավաթի եզրափակիչ և վճռորոշ խաղում մայիսի 24-ին կմրցի ՊՍԺ-ի հետ։

̰
Մերսման դիմաց վճարել էին հուշանվեր-թղթադրամներով. ՆԳՆ

09:50 03.04.2025

Ապրիլի 1-ին համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել […]

̰
Մադուրոն պահանջել է Սալվադորի բանտից ազատ արձակել վենեսուելացի միգրանտներին

09:44 03.04.2025

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջում է անհապաղ ազատ արձակել այն հայրենակիցներին, ովքեր ԱՄՆ-ից ուղարկվել են Սալվադորի բանտ։ «Մենք պետք է բարձրացնենք Վենեսուելայի միասնական ձայնը, որպեսզի բոլոր վենեսուելացիներն անմիջապես ազատ արձակվեն Սալվադորյան բանտից»,-ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում: Նախագահը Սալվադորում առանց դատարանի որոշման կամ պաշտպանության իրավունքի վենեսուելացի 238 միգրանտների բանտարկությունն անվանել է «սալվադորի կառավարության […]

̰
BACK_TO_TOP